Բուոնարոտին վճռական յակոբինական էր, անվերապահորեն պաշտպանում էր Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռին։ Բաբյոֆի և այլոց հետ կազմակերպել և ղեկավարել է «հանուն հավասարության» շարժումը, դարձել բաբյոֆական «գաղտնի ապստամբական դիրեկտորիայի» անդամ։ 1797 թվականին դատապարտվել է բանտարկության, որը փոխարինվել է աքսորով (1800)։
1828 թվականին Բրյուսելում լույս տեսավ նրա «Դավադրություն հանուն հավասարության կամ այսպես կոչված Բաբյոֆի դավադրությունը» գիրքը, որը մեծ դեր խաղաց կոմունիստական գաղափարների տարածման գործում։ 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությունից հետո Ֆիլիպո Բուոնարոտին վերադարձավ Փարիզ և շարունակեց հեղափոխական գործունեությունը։ Նրա հայացքների ուժեղ կողմերից էր ապստամբության հաղթանակից հետո, անցման շրջանում, հեղափոխական դիկտատուրայի անհրաժեշտության ընդունումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 612)։