«Օրնիթոլոգիա» տերմինն առաջարկել է իտալացի բնագետ Ու․ Ալդրովանդին, XVI դարի վերջերին։ Օրնիթոլոգիաի վերաբերյալ առաջին աշխատանքը պատկանում է Արիստոտելին (մ․թ․ա․ IV դար), որի «Կենդանիների պատմություն» աշխատությունում խոսվում է 170 տեսակ թռչունների մասին։ Այնուհետև (XVI դարի վերջին, XVII դարի սկզբներին), ֆրանսիացի բնագետ Պ․ Բելոն, շվեյցարացի Կ․ Դեսները, իտալացի Ու․ Ալդրովանդին ի մի են բերել օրնիթոլոգիաի մասին տեղեկությունները։ Թըռչունների ժամանակակից դասակարգման հիմունքները մշակել է Կ․ Լիննեյը (1735)։ Ժ․ Բյուֆոնն առաջինն է հրատարակել աշխարհի թռչունների տարածվածության ընդհանուր տեսությունը (10 հ․, 1770–1786)։ 19–րդ դարXIX դարի կեսերից նկարագրական աշխատանքներին զուգընթաց սկսում են հրատարակվել թռչունների համեմատական մորֆոլոգիայի և ֆիլոգենիայի վերաբերյալ տեղեկություններ (անգլիացի Թ․ Հեքսլի, ռուս Ա․ Մենզբիր, գերմանացի Մ․ Ֆյուրբրինգեր և ուրիշներ)։ Ցամաքի ժամանակակից կենդանաաշխարհագրական բաժանումը հիմնվում է հիմնականում թռչունների տարածման տվյալների վրա։ Հետազոտությունների ժամանակակից մեթոդների (ռադիոիզոտոպային, կենսաքիմ․, ռադարներ ևն) հետ մեկտեղ կարևոր է օրնիթոլոգիական հավաքածուների դերը կարգաբանության, մորֆոլոգիայի և տարածվածության բնագավառներում։ Ստեղծվում են օրնիթոլոգիական արգելոցներ, «Կարմիր գիրք»։ Զարգանում է օրնիթոլոգիաի նոր ճյուղը՝ թռչունների վարքի կառավարումը, որի նպատակն է այն մարդու պահանջներին ծառայեցնելը։ Օրնիթոլոգիան սերտորեն կապված է կենսաբանական մյուս գիտությունների հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 215)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 601)։