Քութլուղ Աթաման
Քութլուղ Աթաման թուրքերեն՝ Kutluğ Ataman | |
---|---|
Ծնվել է | 1961[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[4] |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, նկարիչ, օպերատոր-բեմադրիչ, լուսանկարիչ, վիդեոնկարիչ և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Kutluğ Ataman Վիքիպահեստում |
Քութլուղ Աթաման (թուրքերեն՝ Kutluğ Ataman, 1961[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք ժամանակակից նկարիչ և կինոռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քութլուղ Աթամանը ծնվել է 1961 թվականին Ստամբուլում։ Սովորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի դրամայի և կինոյի բաժնում, որը 1988 թվականին ավարտել է գեղարվեստական գիտությունների մագիստրոսի կոչումով։ Ուսումն ավարտելուց հետո՝ աշխատել է ռեժիսոր և նկարիչ։
Նրա կարճամետրաժ «Լա Ֆուգա» ֆիլմը ցուցադրվել է միջազգային մի շարք կինոփառատոններում և արժանացել «CINE Golden Eagle Award» մրցանակի, իսկ արդեն 1988 թվականին դարձել Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի դափնեկիր։ 1989 թվականին Չիկագոյի կինոփառատոնի ժամանակ արժանացել է պատվավոր շքանշանի։
Նրա առաջին «Սև ջրեր» գեղարվեստական ֆիլմը (1993) եղել է փորձարարակն ստեղծագործություն, որտեղ իրար են բախվել սոցիալական կյանքի մի քանի երևույթներ։ Ֆիլմը ներկայացնում էր ժամանակակից թուրքական մշակույթի ճգնաժամը։
Քութլուղ Աթամանը, որպես նկարիչ, լայն հանրությանն առավել հայտնի է դարձել 1997 թվականին, երբ մասնակցում էր Ստամբուլի 5-րդ բիեննալեին, որտեղ ներկայացրել է 8 ժամանոց «Kutlug Ataman’s Semiha B. Unplugged» փաստագրական ֆիլմը, որը պատմում էր օպերային դիվա Սեմիհա Բերքսոյի մասին։ Վերջինս հալածվել է թուրք հանրահայտ կոմունիստ գրող Նազըմ Հիքմեթի հետ ունեցած սիրային հարաբերությունների համար։ Այնուհետ Աթամանը հրավիրվել է մասնակցելու Վենետիկի 48-րդ բիեննալեին, որտեղ ներկայացրել է «Կեղծամներ կրող կանայք» ֆիլմը։
Նրա «Lola und Bilidikid» (1998) ֆիլմը, որը նվիրված էր Բեռլինի թուրքական համայնքում տրանսվեստիտների ենթամշակույթին, դարձել է 1999 թվականի Բեռլինի 49-րդ կինոփառատոնի մրցանակակիր։
Կասելի 11-րդ փառատոնի ժամանակ, նկարիչը ներկայացրել է իր «Վերոնիկա Ռիդի չորս եղանակները» գործը[6], որը 2003 թվականին ներառվել է նաև «Days Like These» ցուցահանդեսում՝ Տրիենալեի բրիտանական ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակներում։
Քութլուղ Աթամանը 2004 թվականին իր «Տասներկու» ֆիլմով ներառվել է Թյորների մրցանակի շորթ լիսթ։ Նույն տարում նա հաղթել է հեղինակավոր Քարնեգի մրցանակն՝ իր «Küba» աշխատանքի համար․ 40-ալիքային ինստալյացիա, որը նկարվել է Ստամբուլի աղքատ արվարձաններից մեկում։
Կանաչների և ձախ ապագայի կուսակցության անդամ։
Ապրում և ստեղծագործում է Ստամբուլում, Լոնդոնում և Բարսելոնայում։
Ստեղծագործական մոտեցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քութլուղ Աթամանի աշխատությունները գտնվում են փաստագրականի և մտացածինի սահմանակետում։ Նա օգտագործում է պատմվածքը՝ ուսումնասիրելու մարդու անհատականության ուրվագծերը։ Նրա ֆիլմերի կենտրոնում հաճախ հայտնվում են մարդիկ, որոնք հեռու են սոցիալական սովորական կատեգորիաներից և ստիպված են վերգտնել իրենց։
Քութլուղ Աթամանն առավել հայտնի է դարձել իր «Կեղծամ կրող կանայք» աշխատությամբ (1999), որը նվիրված էր չորս կանանց ռազմավարությանը, որոնք փոխել էին իրենց տեսքն՝ ի պատասխան արտաքին ճնշումների։ Նրա ֆիլմերն արտահայտում են հիշողության և պատկերացումների, ճշմարտության և մտացածինի բարդ համակցությունը, որը կազմում է մեր ամենօրյա կյանքի ընկալումը։
«Տասներկու» ֆիլմը (2004) պատմում է վեց մարդկանց մասին, որոնք ներկայացնում են վերակերպման իրենց փորձի մասին։ Ֆիլմը նկարահանվել է Թուրքիայի հարավ-արևելքում, արաբական համայնքներից մեկում՝ Սիրիայի սահմանից ոչ շատ հեռու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 DACS register
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124103405 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.abraaj.com/abraaj-group-art-prize
- ↑ «Documenta 11: Kutlug Ataman, Binding Brewery». www.universes-in-universe.de. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Номинация на Премию Тернера в 2004
- ArtFacts
- Галерея Thomas Dane
- Галерея Sherman Արխիվացված 2011-02-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քութլուղ Աթաման» հոդվածին։ |
|