Jump to content

Քաթրին Լունդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաթրին Լունդե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 30, 1980(1980-03-30)[1] (44 տարեկան)
Ծննդավայր՝Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա
Ակումբ՝Rostov-Don? և Vipers Kristiansand?
Հասակ՝179 սանտիմետր
Քաշ՝65 կիլոգրամ

Քաթրին Լունդե (նորվ.՝ Katrine Lunde, մարտի 30, 1980(1980-03-30)[1], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, դարպասապահ, կրկնակի օլիմպիական չեմպիոն (2008 և 2012), 2011 թվականի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի քառակի չեմպիոն։ 2017 թվականից նորվեգական Վայպերս ակումբի խաղացող[2][3]։ Հանդբոլիստ Քրիստին Լունդե Բորգերսենի երկվորյակ քույրը, որի հետ հանդես է գալիս մի ակումբում։

Հոնես ակումբի դպրոցի սան։ Իր կարիերայում հանդես է եկել նորվեգական «Քրիստիանսանդ» և «Վոգ» ակումներում, ինչպես նաև՝ դանիական «Օլբորգ» և «Վիբորգ» ակումբներում։ 2008/2009 և 2009/2010 թվականների Եվրոպական հանդբոլային ֆեդերացիայի չեմպիոնների լիգայի հաղթող Վիբորգի կազմում։ 2010 թվականից, մինչ իր Ռուսաստան տեղախոխվելը, հանդես է եկել հունգարական «Դյորի Աուդի էտո» ակումբում[4]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատրին անցկացրել է 241 խաղ հավաքականի կազմում՝ խփելով երեք գոլ[5]։ Չորս անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2004, 2006, 2008 և 2010 թվականներին), հաղթել է 2011 թվականի աշխարհի առաջնությունում և 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերում։ Երկու անգամ Օլիմպիադաներում դարձել հավաքականի խորհրդանշական խաղացող և վիճակագրությամբ լավագույն դարպասապահ[6][7]։ 2008 թվականին Եվրոպայի առաջնությունում նույնպես ընդգրկվել է խորհրդանշական հավաքականի կազմի մեջ[8]։

Կատրինը գիտակցաբար հրաժարվել է 2014 թվականի Եվրոպայի առաջնությունից, ցանկանալով ժամանակ հատկացնել ընտանիքին, բայց վերադարձել է հավաքական և 2016-ին մեկնել է Օլիմպիադայի Ռիո-դե-Ժանեյրո, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր։ Դրանից հետո շարունակել է կարիերան հավաքականում։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխարհի առաջնություն
    • Չեմպիոնուհի՝ 2004, 2006, 2008, 2010
    • Արծաթե մեդալակիր՝ 2002, 2012
  • Աշխարհի առաջնություն
    • Չեմպիոնուհի՝ 2011
    • Արծաթե մեդալակիր՝ 2007, 2017
    • Բրոնզե մեդալակիր՝ 2009
  • Օլիմպիական խաղեր
    • Չեմպիոնուհի՝ 2008, 2012

Անհատական մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օլիմպիական խաղերի լավագույն դարպասապահ և խորհրդանշական հավաքականի անդամ, 2008 թ.
  • Եվրոպայի առաջնությունների խորհրդանշական հավաքականի անդամ, 2008, 2010, 2012[9]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2012 թվականներին ամուսնացած էր ֆուտբոլիստ Թոմ Ռոյդար Հարալդսենի հետ[10]։ 2012 թվականից ամուսնացել է ֆուտբոլիստ և մարզիչ Նիկոլա Տրայկովիչի հետ։ 2014 թվականին Քաթրինը որոշ ժամանակ լքեց սպորտը, քանի որ պատրաստվում էր իր առաջին երեխայի ծնունդին[11], և 2015 թվականին նա ունեցավ աղջիկ, որին անվանեց Աֆինա[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. Звезда мирового гандбола стала игроком ГК "Ростов-Дон" Արխիվացված 2015-02-05 Wayback Machine (ռուս.)
  3. Schwangere Lunde verlässt Györ und wechselt nach Russland (գերմ.)
  4. «Lunde Haraldsen klar for Györ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  5. Профиль на сайте Норвежской гандбольной федерации (նորվ.)
  6. «2008 Olympic All-Star Team». IHF. 2008 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Goalkeeper Statistics Women». Beijing 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «EURO 2008 All-Star Team». EHF. 2008 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. «All Star Team announced». European Handball Federation. 2012 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. Keeper-Katrine har tatt ut separasjon (նորվ.)
  11. Katrine Lunde er gravid (նորվ.)
  12. КАТРИН ЛУНДЕ: "МЫ, НОРВЕЖЦЫ, ДОВОЛЬНО ХОЛОДНЫЕ И ЗАМКНУТЫЕ" Արխիվացված 2016-09-17 Wayback Machine (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաթրին Լունդե» հոդվածին։