Տիրասիա
Տիրասիա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Ia Municipal Unit? և Thira Municipality? |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | Կիկլադներ և Santorini archipelago? |
Երկարություն | 5,7 կմ |
Լայնություն | 2,7 կմ |
Մակերես | 9,246 |
Տիրասիա (հուն․՝ Θηρασία[1]), կղզի Հունաստանում, Եգեյան ծովում, Սանտորինի (Տիրա) խմբի մեծությամբ երկրորդ կղզին։ Գտնվում է Տիրա կղզուց արևմուտք։ Կղզու տարածքը կազմում է 9,246 քառակուսի կիլոմետր, ափամերձ գծի երկարությունը՝ 17 կիլոմետր[2]։ Տիրասիան երեք կղզիներից մեկն է (Տիրայի և Ասպրոնիսի հետ միասին), որը ձևավորվել է մ. թ. ա. 1627 թվականին Սանտորինի հրաբխի ժայթքման հետևանքով։ Մտնում է Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիայի Տիրե համայնքի (դիմ) մեջ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով կղզու բնակչությունը կազմում է 319 բնակիչ[3]։ Կղզու վարչական կենտրոնը՝ Տիրասիա գյուղը, կղզու նավահանգիստը՝ Այա-Իրինին։ Բնակիչների հիմնական զբաղմունքը Տիրայից մեկօրյա էքսկուրսիաների ժամանող զբոսաշրջիկների սպասարկումն է։
Կղզու արևելյան ափը իրենից ներկայացնում է կալդերա, կտրուկ և բարձրահասակ, հյուսիսայինը և արևմտյանը՝ ցածր և ավազոտ։ Կղզու մեծ մասը հարթ է, բացառությամբ Տիրասիայի գյուղի տարածքի։ Կղզում արդյունահանում են ճենապակյա կավ (կաոլին)։ Կղզում բացակայում են ջրի աղբյուրները, ուստի բնակիչները օգտագործում են անձրևային ջուր[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 47. — ISSN 0081–5071.
- ↑ Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Θηρασία // Εγκυκλοπαίδεια Δομή. — Εκδόσεις Δομή, 2004.