Jump to content

Վիտամին B3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիտամին B3 վիտամին է որն ունի 3 ձև՝ նիկոտինամիդ (նիացինամիդ), նիացին (նիկոտինաթթու) և նիկոտինամիդ ռիբոզիդ[1]։ Վիտամին B3-ի բոլոր երեք ձևերն էլ օրգանիզմում ձևափոխվում են նիկոտինամիդադենինդինուկլեոտիդի (ՆԱԴ)[1]։ ՆԱԴ-ը անհրաժեշտ է կյանքի համար, և առանց վիտամին B3-ի կամ տրիպտոֆանի օրգանիզմում այն չի կարող սինթեզվել[1]։ 2004 թվին նիկոտինամիդ ռիբոզը ճանաչվել է վիտամին B3-ի ձևերից մեկը[1]։ Խումբը երբեմն անվանում են վիտամին B3 համալիր[2]։

Գործողության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱԴ ը, նրա ֆոսֆորիլացված ձևի՝ նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատի (ՆԱԴՖ) հետ միասին, մասնակցում է ԴՆԹ-ի ռեպարացիայի և կալցիումի մոբիլիզացիայի գործընթացներում փոխանակման ռեակցիաներին[3]։

Վիտամի B3-ի պարունակությունը շատ է լոբիի, կաթի, մսի և հավկիթի մեջ։ Հարստացված ալյուրի ոչ կոէնզիմ ձևի (ազատ նիացինի պարունակութամբ) մեջ վիտամի B3-ի կենսամատչելիությունը նույնպես բարձր է։ Հացահատիկները նիացինի հարուստ աղբյուր չեն։ ԱՄՆ ում նիացինի միջին ընդունումը առաջարկվող սննդային քանակից բարձր է[3]։

Վիտամին B3-ի օրական առավելագույն չափաբաժինը սահմանվել է 35 մգ։ Օրական 30 մգ չափաբաժնի դեպքում նկատվել են՝ մշտապես դեմքից սկսվող կարմրություն, որը զուգակցվում է մաշկի չորությամբ, քորով, պարեսթեզիայով և գլխացավով[3]։ Լյարդի թունավորումը ամենալուրջ թունավոր ռեակցիան է, որը հանդիպում է >2 գրամ/օրը չափաբաժնի դեպքում[4]։ Նշվել է կայծակնային հեպատիտի դեպքեր 3-9 գրամ/օրը դեղաչափերի ժամանակ, որի դեպքում կարիք է լինում լյարդի փոխպատվաստում։ Այլ պատասխան ռեակցիաներն են՝ գլյուկոզային անտանելիությունը, հիպերուրիկեմիան, մակուլյար այտուցը և մակուլյար կիստան[3]։

Անբավարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին B3-ի անբավարարությունը կարող է բերել պելագրայի՝ հիվանդություն, որը հայտնաբերվում է Հյուսիսային Ամերիկայում հարբեցողներից շատերի շրջանում։ Ախտանիշներն են՝ փսխում, ախորժակի կորուստ, որովայնի ցավ և ընդհանուր թուլություն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Stipanuk, Martha H.; Caudill, Marie A. (2013). Biochemical, Physiological, and Molecular Aspects of Human Nutrition - E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 541. ISBN 9780323266956. «Vitamin B3... potentially includes three different molecular forms: nicotinic acid, niacinamide, and nicotinamide riboside»
  2. Silvestre, Ricardo; Torrado, Egídio (2018). Metabolic Interaction in Infection (անգլերեն). Springer. էջ 364. ISBN 978-3-3197-4932-7. «Niacin or nicotinate, together with its amide form nicotinamide, defines the group of vitamin B3 complex»
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Suter, Paolo; Russell, Robert (2018). «Chapter 326: Vitamin and Trace Mineral Deficiency and Excess». Harrison's Principles of Internal Medicine, 20th Ed. New York, NY: McGraw-Hill. ISBN 978-1259644030.
  4. Goodman & Gilman's the pharmacological basis of therapeutics. Goodman, Louis S. (Louis Sanford), 1906-2000., Hardman, Joel G., Limbird, Lee E., Gilman, Alfred Goodman, 1941-2015. (10th ed.). New York: McGraw-Hill. 2001. ISBN 0071354697. OCLC 46548349.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)