Սուրճ իռլանդական ձևով
Սուրճ իռլանդական ձևով | |
---|---|
Տեսակ | ԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ |
Irish coffee Վիքիպահեստում |
«Սուրճ իռլանդական ձևով» (իռլանդերեն՝ caife Gaelach), սրճային խմիչք, որը դասակարգվում է սերուցքային կոկտեյլների շարքին և պատրաստման համար անհրաժեշտ է իռլանդական վիսկի, սև սուրճ, հարած սերուցք և շագանակագույն շաքարավազ։ Ներառված է «Բարմենների միջազգային ասոցիացիայում» (IBA) պաշտոնական կոկտեյլների մեջ՝ «Ժամանակակից դասական» կատեգորիայում (անգլ.՝ Contemporary classics)[1]:
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաք սև սուրճ՝ 80 մլ (4 բաժին)
- Իռլանդական վիսկի՝ 40 մլ (2 բաժին)
- Շագանակագույն շաքարավազ՝ 1 թեյի գդալ
- Հարած սերուցք՝ 30 մլ (1½ բաժին)
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռլանդական սուրճ պատրաստելու տարբեր ձևեր և բաղադրատոմսեր կան։ Օրինակ, մոտ 150 սմ³ հատուկ ապակե անոթի մեջ լցնում են տաք սև սուրճ։ Ավելացնում են շաքարավազ և շարունակաբար խառնում այնքան, որ այն ամբողջությամբ մարվի։ Այնուհետև ավելացնում են վիսկի և այն զարդարում հարած սերուցքով՝ տալով «գլխարկի» ձև։ Այս նույն կոկտեյլը, միայն թե տարբեր անվանումներով, կարելի է պատրաստել, վիսկին փոխարինելով կոնյակով կամ մուգ ռոմով։
Պատրաստման ևս մեկ եղանակ՝ շաքարավազը լցնել բաժակի միջ, վրան ավելացնել վիսկի, դնել կրակի վրա մինչև շաքարավազի մարվելը, որից հետո վիսկին կարելի է այրել։ Ավելացնել սուրճ, այնուհետև զգույշ զարդարել սերուցքով։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարի Նիվենի «Չորրորդ մասնագիտություն» պատմության մեջ կարելի է կարդալ հետևյալը՝
Սիմփսոնները» անիմացիոն սիթքոմի 2-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում օգտագործվում է իռլանդական սուրճը` աֆրոդիզիակ կանանց համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сайт Международной ассоциации барменов». коктейли Современная классика (անգլերեն). iba-world.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 9 марта 2017 года-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт Международной ассоциации барменов Արխիվացված 2020-06-17 Wayback Machine(անգլ.)
- Коктейль Irish coffee на сайте IBA Արխիվացված 2017-02-19 Wayback Machine(անգլ.)
- Коктейль Irish coffee на сайте Барменской ассоциации Արխիվացված 2017-03-08 Wayback Machine
- Judy Blanton, Coffee Lover’s Recipe Collection. ISBN 9781462827527
- Betty Rosbottom, Coffee: Scrumptious Drinks and Treats. ISBN 9780811860567