Սթրայդ
Սթրայդ (անգլ.՝ Harlem Stride (Piano), բառացի թարգմանությունը՝ «Հառլեմյան քայլք»), ջազ երաժշտության դաշնամուրային ոճ[1]։ Զարգացել է ռեգթայմի հիմքի վրա, որին ժամանակի ընթացքում ավելացել են դասական դաշնամուրային երաժշտության տարրեր՝ արպեջո, գամմա և այլն։ Սթրայդը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ԱՄՆ-ում, ավելի կոնկրետ՝ Հառլեմում և Մանհեթենում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից առաջ դաշնամուրն իր առանձնահատուկ տեղն ուներ ամերիկյան գրեթե բոլոր ընտանիքեներում՝ թե՛ որպես կահույքի մաս, թե՛ որպես հաճելի մթնոլորտ ապահովող երաժշտական գործիք։ Դաշնամուր նվագելը լրացուցիչ հարգանք էր ապահովում. դաշնակահարները մեծ պահանջարկ ունեին գրեթե բոլոր նահանգներում։
Նույնիսկ ընտանեկան հասարակ հավաքույթների ժամանակ դաշնամուր նվագող ցանկացած հյուր ուշադրության կենտրոնում էր հայտնվում։ Դաշնամուրն, իհարկե, մեծ պահանջարկ ուներ նաև ռեստորաններում, կաբարեներում, փոքրիկ թատրոններում։ Քաղաքացիական ու Առաջին համաշխարհայինի միջև ընկած ժամանակահատվածում զարգանում է նաև երաժշտական այս գործիքի մեծ արդյունաբերություն՝ սկսվում է դաշնամուրների մեծաքանակ արտադրությունը, կազմակերպվում են վճարովի դասընթացներ և այլն։ Դաշնամուրի նման տարածվածությունը, բնականաբար, նպաստեց սթրայդի առաջացմանն ու զարգացմանը[2]։
Այս ոճի ծագումը կապվում է այն հանգամանքի հետ, որ դաշնակահարները, որոնք ստիպված էին նվագել ամեն երեկո, պետք է փորձեին բազմազանություն մտցնել արդեն սովորական դարձած ռեգթայմի մեջ՝ դարձնելով այն ավելի ազդեցիկ ու թարմ[3]։ Այդ կերպ, ժամանակի ընթացքում դաշնակահարները վերամշակման են ենթարկում իրենց ժամանակաշրջանի գրեթե բոլոր հայտնի ստեղծագործությունները՝ վերածելով դրանք ջազային կատարումների[4], թեպետ 1920-ական թվականներին նման փորձարկումների հետևանքով առաջացած ստեղծագործությունները դեռ դասվում էին ռեգթայմի շարքին։
Տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրայդն ունի քառահարված ռիթմ, որի առանձնահատկություններից է 1-ին և 3-րդ հարվածների ժամանակ միատոն բաս նոտաների, օկտավաների ու սեպտիմաների կիրառումը, իսկ 2-րդ և 4-րդ հարվածների ժամանակ՝ ակորդների կիրառումը։ Սթրայդ նվագելուց կատարողի ձախ ձեռքն ավելի մեծ կարևորություն է ստանում՝ ավելի ուժեղ շարժումներ իրականացնելով՝ կարծես քայլելով դաշնամուրի ստեղների վրայով (այստեղից էլ ոճի անվանումը)։ Ինչ վերաբերում է աջ ձեռքին, ապա այն իր վրա է վերցնում գլխավոր մեղեդու հնչողությունը, երբեմն նաև կոնտրապունկտերի կատարումը, այնինչ ձախն, ինչպես նշվեց, պահում է երաժշտության ռիթմը։
Ի տարբերություն վաղ «սենթ-լուիսյան» կոչվող սթրայդի, որոշակի զարգացում ապրած սթրայդի տեմպն ավելի արագ էր, չնայած դանդաղ սթրայդը, բնականաբար, ամբողջովին դուրս չէր եկել գործածությունից։
Սթրայդի ամենահայտնի կատարողներից են՝ Լաքի Ռոբերթսը, Ջեյմս Ջոնսոնը և Ֆեթս Ուոլլերը, Արտ Թեյթումը, Դոնալդ Լամբերտը, Դիք Հայմենը, Դյուկ Էլինգթոնը և շատ ուրիշներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Original recordings of James P. Johnson online at the Library of Congress National Jukebox
- Stride Piano on BlueBlackJazz
- Dick Hyman Explaining Stride (YouTube)
- Dick Hyman Illustrating Ragtime to Stride Piano (YouTube)
- Thomas Fats Waller website. A tribute to the King of Stride Piano
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Piano Styles—Ragtime to Boogie-Woogie", McGraw-Hill Higher Education.
- ↑ Scivales, Riccardo (1990). Harlem Stride Piano Solos. Ekay Music. էջեր 06, 34:About Harlem Stride Piano, Carolina Shout. ISBN 0-943748-43-7.
- ↑ Ken Burns (director) (2001). "The Gift" (part 2 of Jazz (documentary)) (Documentary). Public Broadcasting Service.
- ↑ Schuller, Gunther (1986). Early Jazz: Its Roots and Musical Development. New York: Oxford University Press. էջեր 216 & 221. ISBN 9780195040432.
|