Jump to content

Սեյմուս Կոլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյմուս Կոլման
իռլ.՝ Séamus Coleman
Կոլմանը 2013 թվականին Իռլանդիայի հավաքականի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սեյմուս Կոլման
Ազգությունը իռլանդացի
Քաղաքացիությունը Իռլանդիա Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 11, 1988(1988-10-11)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Դոնեգոլ, Իռլանդիա
Հասակ 178 սմ
Քաշ 67 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 23
Պատանեկան կարիերա
2002-2006 Իռլանդիա Սենտ Կատերին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Իռլանդիա Սլիգո Ռովերս 55 (1)
2009-ներկա Անգլիա Էվերթոն 206 (18)
2010   Անգլիա Բլեքփուլ 9 (1)
Ազգային հավաքական
2007-2010 Իռլանդիա Իռլանդիա Մ21 13 (1)
2010-ներկա Իռլանդիա Իռլանդիա 43 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 1, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 1, 2017

Սեյմուս Կոլման (իռլ.՝ Séamus Coleman, հոկտեմբերի 11, 1988(1988-10-11)[1][2], Դոնեգոլ, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Իռլանդիայի ազգային հավաքականի կազմում։

Կոլմանն իր կարիերան սկսել է «Սենտ Կատերին» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2006 թվականին պայմանագիր է կնքել Իռլանդիայի Լիգայի շրջանակներում հանդես եկող «Սլիգո Ռովերս»-ի հետ։

2009 թվականին 60000£-ի դիմաց ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական «Էվերթոն»։ 2010 թվականին Կոլմանը կես մրցաշրջան անցկացրել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բլեքփուլ»-ի կազմում և օգնել է թիմին դառնալ Առաջնության եզրափակչի հաղթող։ Մինչև «Էվերթոն» վերադառնալը Սեյմուսը արդեն իր կարիերայում անցկացրել էր 200 հանդիպում։

Կոլմանը Իռլանդիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2011 թվականից և մինչ օրս մասնակցել է 43 պաշտոնական հանդիպման։ Նա հավաքականի կազմում 2011 թվականին դարձել է Ազգերի գավաթի հաղթող, 2009 և 2010 թվականներին Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից ճանաչվել է Մ21 տարեկանների լավագույն ֆուտբոլիստ։ Հավաքականի կազմում նա մասնակցել է Եվրո 2016-ին, որի ընթացքում երկու անգամ եղել է հավաքականի ավագը՝ Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղերում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սլիգո Ռովերս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլմանը ծնվել է Դոնեգալում։ 2006 թվականին միացել է իռլանդական «Սլիգո Ռովերս»-ին։ Իռլանդիայի լիգայի շրջանակներում նա իր նորամուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերին՝ «Դերի Սիթի»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինել է Ադամ Հյուգեսին[3]։

Իռլանդական ակումբի կազմում Սեյմուսը իր միակ գոլը խփել է 2008 թվականի մայիսի 17-ին՝ «Բոհեմիանս»-ի դեմ խաղում[4]։ Այդ հանդիպումը ավարտվել է 3-0 հաշվով։

2009 թվականի հունվարին Սեյմուս Կոլմանը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Էվերթոն»։ Տրանսֆերն արժեցել է 60000£[5]:

Անգլիական ակումբի կազմում իռլանդացին իր դեբյուտը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Բենֆիկա»-ի դեմ խաղում[6]։ Հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ պորտուգալական ակումբի հաղթանակով։ Երեք օր անց նա իր դեբյուտն է նշել Պրեմիեր Լիգայի շրջանակներում՝ մասնակցելով «Տոտենհեմ Հոտսպուր»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 2-2 հաշվով[7]։ Կոլմանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում Սեյմուսը իր դեբյուտը նշել է 2010 թվականի հունվարի 2-ին՝ «Կարլայլ Յունայթեդ»-ի դեմ խաղում։ Նա 80-րդ րոպեին փոխարինել է Թոնի Հիբբերտին և երկու րոպե անց գոլային փոխանցում է կատարել Թիմ Կեհիլին[8]։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով։

2010 թվականի մարտի 19-ին Սեյմուսը վարձավճարով տեղափոխվել է «Բլեքփուլ»։ Նա իր նորամուտը նշել է «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[9]։ Նա իր առաջին գոլն անգլիական թիմի կազմում խփել է ապրիլի 2-ին՝ «Սկանտորպ Յունայթեդ»-ի դեմ խաղում[10]։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով՝ «Բլեքփուլ»-ի հաղթանակով։

Սեյմուս Կոլմանը թիմի կազմում դարձել է Չեմպիոնշիպի եզրափակչի հաղթող։ Եզրափակիչ խաղի ժամանակ «Բլեքփուլ»-ը 3-2 հաշվով հաղթել է «Կարդիֆ Սիթի»-ին[11]։

Վերադարձ «Էվերթոն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձակալության ժամկետից հետո Կոլմանը վերադարձել է «Էվերթոն»։ Մինչ այդ՝ 2010 թվականի մայիսի 19-ին նա 4.5 տարով երկարաձգել է «Էվերթոն»-ի հետ գործող պայմանագիրը։

Վերադարձից հետո իռլանդացին իր առաջին գոլը խփել է 2010 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բրենտֆորդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով[12]։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է նոյեմբերի 6-ին՝ «Բլեքփուլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[13]։ Մրցաշրջանի ընթացքում նա դարձել է 4 գոլի հեղինակ, որից վերջինը խփել է «Չելսի»-ի դեմ խաղում (1-0)[14][15]։

2012 թվականի դեկտեմբերի 31-ին նա 4.5 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[16]։

Սեյմուսը 2015 թվակին Էվերթոնի կազմում

2013-14 մրցաշրջանի ընթացքում Կոլմանը դարձել է 6 գոլի հեղինակ։ Ապրիլին նա հայտնվել է Պրեմիեր Լիգայի տարվա խորհրդանշական հավաքականի մեջ[17]։ Նա նաև առաջադրվել է որպես «Էվերթոն»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[18]։ Սեյմուսը մրցաշրջանի ընթացքում ստեղծել է 45 գոլային պահ, և ունեցել է 88% փոխանցումների ճշգրտություն[19]։

2014 թվականի հունիսի 26-ին Սեյմուս Կոլմանը «Էվերթոն»-ի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[20]։ Միջազգային մրցաշարերում կոլմանը իր առաջին գոլը խփել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում[21]։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Էվերթոն»-ի հաղթանակով։ 2015 թվականի փետրվարի 19-ին նա նորից գոլ է խփել Եվրոպայի լիգայի շրջանակներում՝ «Յանգ Բոյզ»-ի դեմ խաղում[22]։

2015-16 մրցաշրջանի ընթացքում Կոլմանը դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ։ Այդ գոլը նա խփել է 2016 թվականի փետրվարի 6-ին՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում[23]։

2016-17 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է 2016 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Միդլսբրո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով[24]։ Նա իր երկրորդ գոլը խփել է նոյեմբերի 19-ին՝ «Սուոնսի Սիթի»-ի դեմ խաղի 89-րդ րոպեին (1-1)[25]։ 2017 թվականի ընթացքում նա իր առաջին գոլը խփել է հունվարի 21-ին՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղի 87-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով[26]։

Երիտասարդական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայի Մ21 հավաքականի կազմում Սեյմուս Կոլմանն իր դեբյուտը նշել է 2007 թվականին՝ Շվեդիայի Մ21 հավաքականի դեմ խաղում[27]։ Նա իր առաջին գոլը խփել է 2010 թվականի օգոստոսի 10-ին՝ Էստոնիայի երիտասարդական հավաքականի կազմում[28]։

2009 թվականին Կոլմանը ճանաչվել է Իռլանդիայի Մ21 տարեկանների լավագույն ֆուտբոլիստ[29]։ Նա հաղթել է այդ մրցանակը նաև 2010 թվականին[30]։ 2010 թվականի նոյեմբերին կայացած Իռլանդիայի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների միջև կայացած խաղում Սեյմուսը եղել է Իռլանդիայի հավաքականի ավագը[31]։

Կոլմանը 2013 թվականին Իռլանդիայի հավաքականի կազմում

Կոլմանը Իռլանդիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի հոկտեմբերին[32]։ Իր նորամուտը հավաքականի կազմում իռլանդացին նշել է 2011 թվականի փետրվարի 8-ին՝ Ազգերի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Ուելսի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ իռլանդացիների հաղթանակով[33]։

2013 թվականի մայիսի 29-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ կայացած խաղում Սեյմուս Կոլմանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[34][35]։ 2013 թվականի հոկտեմբերի 11-ին՝ իր 25-րդ տարեդարձի օրը նա եղել է հավաքականի ավագը Գերմանիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ իռլանդացիները պարտվել են 3-0 հաշվով[36]։

2016 թվականի մայիսի 31-ին նրա անունը եղել է Եվրո 2016-ին մասնակցող ֆուտբոլիստների շարքում[37]։ Մրցաշարի ընթացքում նա գլխավորել է հավաքականը Իտալիայի հավաքականի դեմ խաղում (1-0)։ Նա եղել է հավաքականի ավագը նաև 1/8-րդ եզրափակչում կայացած Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[38]։

2016 թվականի հոկտեմբերին նա խփել է իր առաջին գոլը Իռլանդիայի հավաքականի կազմում՝ ԱԱ 2018-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Վրաստանի հավաքականի դեմ խաղում[39]։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։

2017 թվականի մարտի 24-ին Ուելսի հավաքականի դեմ խաղի 69-րդ րոպեին Նիլ Թեյլորը կոշտ սահանկման պատճառով վնասվածք է հասցրել Կոլմանին։ Թեյլորը կարմիր քարտ է ստացել, իսկ իռլանդացիների ավագը դաշտից հեռացել է պատգարակի միջոցով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլմանը ունի երկու եղբայր՝ Ֆրանցիսը և Ստեֆենը։ Նրա ծնողները Մաիրե և Հենրի Կոլմաններն են[40]։

2015 թվականի հունիսին Սեյմուս Կոլմանը ամուսնացել է Ռաչել Կունինգամի հետ[41]։ 2016 թվականի փետրվարին ծնվել է նրանց առաջնեկը՝ Լիլին[42]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սլիգո Ռովերս 2006 Պրեմիեր Դիվիզիոն 3 0 3 0
2007 Պրեմիեր Դիվիզիոն 26 0 26 0
2008 Պրեմիեր Դիվիզիոն 26 1 26 1
Արդյունք 55 1 55 1
էվերթոն 2009-10 Պրեմիեր Լիգա 3 0 1 0 0 0 3 0 7 0
2010-11 Պրեմիեր Լիգա 34 4 4 1 2 1 40 6
2011-12 Պրեմիեր Լիգա 18 0 4 0 2 0 24 0
2012-13 Պրեմիեր Լիգա 26 0 3 1 2 0 31 1
2013-14 Պրեմիեր Լիգա 36 6 3 1 2 0 41 7
2014-15 Պրեմիեր Լիգա 35 3 2 0 0 0 5 2 42 5
2015-16 Պրեմիեր Լիգա 28 1 3 0 3 0 34 1
2016-17 Պրեմիեր Լիգա 26 4 1 0 1 0 28 4
2017-18 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արդյունք 206 18 21 3 12 1 8 2 247 24
Բլեքփուլ (վարձավճար) 2009-10 Չեմպիոնշիպ 9 1 3 0 12 1
Կարիերայի արդյունք 269 20 21 3 12 1 11 2 313 26
Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Իռլանդիա 2011 4 0
2012 5 0
2013 11 0
2014 5 0
2015 7 0
2016 10 1
2017 1 0
Արդյունք 43 1

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չեմպիոնշիպի եզրափակչի հաղթող - 2009-10
  • Ազգերի գավաթի հաղթող - 2011
  • Իռլանդիայի Մ21 լավագույն ֆուտբոլիստ - 2009, 2010
  • «Էվերթոն»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2013-14

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. McDonnell, Daniel (2013 թ․ հունվարի 1). «Coleman 'over the moon' as Toffees extend his contract». Irish Independent. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  4. «Sligo Rovers 3–0 Bray Wanderers». RTÉ Sport. 2008 թ․ մայիսի 17. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  5. «We got good deal for Everton FC's Seamus Coleman says Sligo Rovers boss Paul Cook». Liverpool Echo. Trinity Mirror. 2011 թ․ հունվարի 21. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  6. Brett, Oliver (2009 թ․ հոկտեմբերի 22). «Benfica 5–0 Everton». BBC Sport. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. Hunter, Andy (2009 թ․ դեկտեմբերի 6). «Tim Howard's injury-time penalty save caps gallant Everton fightback». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Everton v Carlisle: Match Report». Everton F.C. 2010 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  9. «Blackpool 2 Crystal Palace 2: Eagles denied precious victory by late Burgess strike». Daily Mail. 2010 թ․ մարտի 20. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. Biggs, Alan (2010 թ․ ապրիլի 2). «Scunthorpe 2 Blackpool 4: DJ Campbell at the double as Ian Holloway's troops march towards the play-offs». Daily Mail. London. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  11. Fletcher, Paul (2010 թ․ մայիսի 22). «Blackpool 3–2 Cardiff City». BBC Sport. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  12. «Brentford 1–1 Everton». BBC Sport. 2010 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. Ashenden, Mark (2010 թ․ նոյեմբերի 6). «Blackpool 2–2 Everton». BBC Sport. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  14. «Everton back Coleman after star gets vile Twitter abuse». Donegal Daily. 2012 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. Fordham, Mark (2011 թ․ մայիսի 23). «Everton's Phil Jagielka backs Seamus Coleman to shine next season after red card against Chelsea». Goal.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  16. «Seamus Coleman signs new Everton deal». BBC Sport. 2012 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  17. «PFA unveils Team of the Year». Sky Sports. 2014 թ․ ապրիլի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  18. «Coleman Is Player of the Season». Everton F.C. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  19. Hamouda, Omar (2014 թ․ մայիսի 19). «Squawka Awards: A statistical review of Everton's Premier League season». Squawka. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  20. «Seamus Coleman signs new five-year contract with Everton». The Guardian. 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  21. Rose, Gary (2014 թ․ սեպտեմբերի 18). «Everton 4–1 VfL Wolfsburg». BBC Sport. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  22. Whalley, Mike (2015 թ․ փետրվարի 19). «BSC Young Boys 1–4 Everton». BBC Sport. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  23. Sanghera, Mandeep (2016 թ․ փետրվարի 6). «Stoke City 0–3 Everton». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  24. Markham, Carl (2016 թ․ սեպտեմբերի 17). «Seamus Coleman's scores fantastic solo goal as Everton put Boro to the sword». Irish Independent. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  25. Davis, Matt (2016 թ․ նոյեմբերի 19). «Everton 1–1 Swansea City». BBC Sport. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  26. Strickland, Jamie (2017 թ․ հունվարի 21). «Crystal Palace 0–1 Everton». BBC Sport. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  27. «Seamus Coleman». Soccer Scene. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  28. «Ireland U21 put five past Estonia». Football Association of Ireland. 2010 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  29. «FAI International Football Award winners announced». Football Association of Ireland. 2010 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  30. «21st 3/FAI International Football Award winners announced». Football Association of Ireland. 2011 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  31. «U21s fall to late winner in Turkey». Football Association of Ireland. 2010 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  32. «Seamus Coleman named in Trap's squad». RTÉ Sport. 2010 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  33. «Republic of Ireland 3–0 Wales». RTÉ Sport. 2011 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
  34. «Coleman is man of the match». Donegal Now. 2013 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  35. «Coleman Man of the Match at Wembley». Highland Radio. 2013 թ․ մայիսի 30. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  36. Kinsella, Murray (2013 թ․ հոկտեմբերի 12). «Captaining Ireland was a special experience – Seamus Coleman». The42. TheJournal.ie. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  37. «Martin O'Neill names EURO 2016 squad». Football Association of Ireland. 2016 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  38. «Seamus Coleman says it was one that got away». RTÉ Sport. 2016 թ․ հունիսի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  39. Petrie, Richard (2016 թ․ հոկտեմբերի 6). «Republic of Ireland 1–0 Georgia». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  40. «Everton footballer Seamus Coleman visits Tinahely NS». Wicklow People. 2010 թ․ հուլիսի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  41. «Pitch perfect! Football star Séamus Coleman marries his childhood sweetheart». EVOKE.ie. 2015 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  42. Prentice, David (2016 թ․ փետրվարի 7). «Bring on sleepless nights says Everton goal hero Seamus Coleman». Liverpool Echo. Trinity Mirror. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյմուս Կոլման» հոդվածին։