Ջորջ Բեռնարդ Շոու
Ջորջ Բեռնարդ Շոու անգլ.՝ George Bernard Shaw | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ George Bernard Shaw |
Ծնվել է | հուլիսի 26, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 2, 1950[4][1][6][…] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Այոթ Սենթ Լորենս, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7] |
Գերեզման | Shaw's Corner[8] |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Իռլանդիա |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա |
Ժանրեր | երգիծանք |
Ուշագրավ աշխատանքներ | Պիգմալիոն, Սուրբ Իոհաննա, Mrs. Warren's Profession? և Կեսար և Կլեոպատրա |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Շառլոթ Փեյն Թաունսհենդ[11][7] |
Ներշնչվել է
| |
Ջորջ Բեռնարդ Շոու Վիքիքաղվածքում | |
George Bernard Shaw Վիքիպահեստում |
Ջորջ Բեռնարդ Շոու (անգլ.՝ George Bernard Shaw, հուլիսի 26, 1856[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - նոյեմբերի 2, 1950[4][1][6][…], Այոթ Սենթ Լորենս, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]), իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ։ Նոբելյան մրցանակակիր (1925)։ Դուբլինում դպրոցն ավարտելուց (1871) հետո 1876 թվականին տեղափոխվել է Լոնդոն, զբաղվել լրագրությամբ և գրականությամբ, եղել երաժշտական ու թատերական քննադատ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործական մեթոդի գերադասած ձևը պարադոքսն է։ Առաջին իսկ պիեսը («Այրի տղամարդու տները», 1892) աղմկոտ վիճաբանության առիթ է տվել և հաջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղամարդը» (1893) պիեսը։
«Տիկին Ուորնի մասնագիտությունը» (1894), որ քննարկման է դնում պոռնկության թեման, առաջին անգամ բեմադրվել է Անգլիայում, 1907 թվականին։ Բեմադրության հետ կապված դժվարությունները Շոուին հարկադրել են հրատարակելու իր պիեսները (մամուլը նախնական գրաքննության չէր ենթարկվում)։ Վերոհիշյալ գործերը կազմել են «Տհաճ պիեսներ» (1898) ժողովածուն, նույն թվականին լույս է տեսել երկրորդ շարքը՝ «Հաճելի պիեսները». «Զենք և մարդ» (1894), «Կանդիդա» (1894), «Ճակատագրի ընտրյալը» (1895), «Կապրենք՝ կտեսնենք» (1895)։ Հաջորդ շարքի վերնագիրն է «Երեք պիես՝ պուրիտանների համար» (1901), որի մեջ մտնում են «Սատանայի աշակերտը» (1896-1897), «Կեսարը և Կլեոպատրան» (1898), «Կապիտան Բրասբաունդի վարմունքը» (1899) պիեսները։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոուն, որ ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է, մտցրել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, թշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական ու անձնական բարոյականության սուր խնդիրներ։ «Մարդը և գերմարդը» (1901-1903), որը, Շոուի բնորոշմամբ, «Կատակերգություն և փիլիսոփայություն է», փոխակերպում է Դոն Ժուանի ավանդական թեման, հերոսին հետապնդում է կինը։ «Դոն Ժուանը դժոխքում» դրվագում սատանայի բերանով խստորեն քննադատված են կապիտալիստական քաղաքակրթության արատները։
«Ջոն Բուլի մյուս կղզին» (1904) պիեսը երկու գլխավոր հերոսների կերպարով հակադրում է ոչ միայն ազգային տիպերը (իռլանդացուն և անգլիացուն), այլև համապատասխանաբար՝ «ռոմանտիկին» ու «ռեալիստին»։ «Մայոր Բարբարան» (1905) բուրժուական բարեգործության քննադատությունն է։ Հիշյալ պիեսում Շոուն հայտնում է այն միտքը, որ բուրժուական բռնությանը պետք է հակադրել սոցիալական առաջընթացին ու արդարությանը ծառայող ուժը։ Այս պիեսները Շոուի դրամատուրգիայի բարձրակետն են։ Նույնիսկ մասնավոր հարցերի լուծման մեջ Շոուն մնում է հույժ սոցիալական դրամատուրգ։ «Բժշկի երկընտրանքը» (1906) ցույց է տալիս, թե բուրժուական պայմաններում ինչպես է բժշկությունը կորցնում իր մարդասիրական բնույթը. «Անդրոկլեսն ու առյուծը» (1913) քննադատում է դոգմատիկ քրիստոնեությունը։ Ընտանիքի, ամուսնության, դաստիարակության հարցերին են նվիրված «Ամուսնություն» (1908), «Մեզալյանս» (1910), «Ֆաննիի առաջին պիեսը» (1911) դրամատիկական գործերը։ «Բլանկո Պոսնետի դիմակազերծումը» (1909) մերկացնում է քաղքենիների կեղծ բարեպաշտությունը։
«Պիգմալիոնը» (1913), դեմ առ դեմ հանելով խոսքի կուլտուրայի և հոգևոր ընդհանուր զարգացման խնդիրները, ի հայտ է բերում ցածր խավի աղջկա բարոյական գերազանցությունը արտաքուստ բարեկիրթ, հնչյունաբանության արիստոկրատ պրոֆեսորի նկատմամբ։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը Շոուն արձագանքել է «Աննայանսկան, բոլշևիկյան կայսրուհին» (1918) գրոտեսկային ֆարսով, որտեղ ամենայն որոշակիությամբ արտահայտվել է հասարակությունը վերափոխելու նպատակով բռնության միջոցներ գործադրելու օգտին։ Անտոն Չեխովի ազդեցությամբ գրված «Տուն, որտեղ սրտեր են փշրվում» (1913-1919) պիեսում Շոուն բացահայտում է տիրապետող դասակարգի պորտաբուծությունը, ցույց տալիս, որ նա կորցրել է հոգևոր արժեքները, որ ջնջվել է նրա խառնվածքի անհատականությունը։ «Ետ դեպի Մաֆուսաիլը» (1918-1920)՝ միասնական ֆաբուլայով չշաղկապված «մետաբիոլոգիական» այդ հնգամաս դրաման երկարակյացների աշխարհի արտասովոր երազանքն է։
«Սուրբ Իոհաննան» (1923) Շոուի միակ ողբերգությունն է։ «Խնձորով լի սայլակը» (1929), «Վատ է, բայց ճիշտ է» (1931), «Միամիտը՝ եկած անակնկալ կղզիներից» (1934), «Ժնև» (1938), «Բարի Կառլոս թագավորի երջանիկ օրերին» (1939), «Միլիոնատիրուհին» (1936) պիեսներում հայտնվում է այն միտքը, որ կապիտալիստական հասարակարգը մտել է փակուղի և բուրժուական դեմոկրատիան սուր ճգնաժամ է ապրում, դատապարտվում է ֆաշիզմը («Ժնև»)։
1931 թվականին Շոուն այցելել է ՍՍՀՄ։ Հրապարակախոսի մարտական ոգին նրա ելույթներում զգացվել է մինչև խոր ծերություն։ Շոուի վերջին պիեսներն են «Բայանթի միլիարդները» (1948) և «Հորինված հեքիաթները» (1950)։
Բեմականացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիական բեմերում դժվարությամբ ընդունված Շոուի դրամատուրգիան լայն ճանաչում է գտել աշխարհում և դարձել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի գրականության կենտրոնական երևույթներից մեկը։ Շոուի պիեսները ընդգրկվել են աշխարհի շատ թատրոնների խաղացանկերում։
Հայ թատրոն Շոուի պիեսները մուտք են գործել 20-րդ դարի սկզբներից։ Հայաստանի բեմերում բազմիցս ներկայացվել են «Սատանայի աշակերտը», «Զենք և մարդ» («Շոկոլադ ուտող զինվորը» վերտառությամբ), «Պիգմալիոն», հայկական հեռուստատեսությամբ՝ «Սոնետների թուխ տիկինը» պիեսները։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռնարդ Շոուն միակ մարդն է, որ արժանացել է և՛ Նոբելյան մրցանակի (1925 թվականին, «Սստեղծագործության համար, որը տոգորված է մարդասիրությամբ և իդեալիզմով, ցայտուն երգիծանքով, որը հաճախ զուգորդվում բացառիկ բանաստեղծական գեղեցկությամբ»), և՛ Օսկար կինոմրցանակի (1938 թվականին) Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։
Շոուն հրաժարվել է Նոբելյան մրցանակի դրամական մասից, թեև դափնեկրի մեդալը ընդունել է։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heartbreak House, by George Bernard Shaw
- Pygmalion, by George Bernard Shaw
- Major Barbara, by George Bernard Shaw
- Short Plays, by George Bernard Shaw
- Arms and the Man, by George Bernard Shaw
- Man and Superman, by George Bernard Shaw
- The Standard Edition of he Works of B. Shaw, v. 1 - 36» L., 1931 - 50; Полн. собр. соч., т. 1 - 10?М., 1910-1911 (անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Bernard Shaw (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шоу Джордж Бернард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1925/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Kindred Britain
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեռնարդ Շոուն դասարան․ամ կայքում
- Բերնարդ Շոուի լավագույն մտքերը. հարաբերությունների մասին
- Բեռնարդ Շոուն standardebooks.org֊ում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բեռնարդ Շոու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բեռնարդ Շոու» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 549)։ |
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Դուբլին քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 2 մահեր
- 1950 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դրամատուրգներ
- Օսկարակիրներ
- Բուսակերներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ