Jump to content

Ջորջթաունի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջթաունի համալսարան
Изображение логотипа
Տեսակմասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և կաթոլիկական համալսարան
ԿարգախոսUtraque Unum
Հիմնադրված էհունվարի 23, 1789
ՀիմնադրիրJohn Carroll?
Ընդհանուր անձնակազմ3457 մարդ
ԱնդամակցությունBig East Conference?, Օուկ Ռիջի համալսարանների միություն, Ճիզվիտյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա, Association of Catholic Colleges and Universities?, 568 Group?, Consortium of Universities of the Washington Metropolitan Area?, National Association of Independent Colleges and Universities?, ORCID[1][2], Coalition of Urban and Metropolitan Universities?[3], Թվային գրադարանի ֆեդերացիա[4], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[5], ArXiv[6], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[7], Կրթության ամերիկյան խորհուրդ[8], National Humanities Alliance?[9], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[10] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[11]
Գույներկապույտ և Մոխրագույն
Երկիր ԱՄՆ[12]
ՏեղագրությունՎաշինգտոն
Հասցե37th and O streets NW, Washington, DC 20057-0001[13]
Կայքgeorgetown.edu(անգլ.)
Ջորջթաունի համալսարան (ԱՄՆ)##
Ջորջթաունի համալսարան (ԱՄՆ)
Ջորջթաունի համալսարան, ԱՄՆ
 Georgetown University Վիքիպահեստում

Ջորջթաունի համալսարան (անգլ.՝ Georgetown University), կաթոլիկ (Հիսուսյաններ) մասնավոր համալսարան, որը գտնվում է Վաշինգտոնում։ Ջորջթաունի համալսարանը ստեղծվել է 1789 թվականին կաթոլիկ եպիսկոպոս Քերոլ Ջոնի կողմից և հանդիսանում է հնագույն կաթոլիկ միաբանության համալսարան՝ ԱՄՆ-ի տարածքում։ Գտնվում է Ջորջթաուն շրջանում, քաղաք՝ Վաշինգտոն, որը մինչև 1871 թվականը քաղաքի կարգավիճակ ուներ։ Ջորջթաուն համալսարանի իրավունքի դպրոցը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնական շրջանում։

Համալսարանը մասնաճյուղեր ունի Իտալիայում, Թուրքիայում, Կատարում։ Համալսարանը այժմ ուսուցանում է շուրջ 7500 քոլեջի ուսանողների և ավելի քան 10 հազար ասպիրանտների[14]։

Համալսարանի շրջանավարտները ճանաչման են հասել համաշխարհային հասարակական և քաղաքական ասպարեզներում. նրանց թվում 12 նախագահներ (այդ թվում ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Ֆիլիպինների նախագահ՝ Մարիա Գլորիա Մակապագալ Առոյոն), 23 նահանգապետներ (ԱՄՆ), 23 սենատոր (ԱՄՆ), թագավորական ընտանիքների 11 անդամ և 79 դիվանագետ դեսպանի պաշտոնում։

1634 թվականին անգլիացի կաթոլիկ վերաբնակիչները հաստատվել են Մերիլենդ գավառում։ Անգլիայի քաղաքացիական պատերազմում (1646) միապետականների պարտությունը, հանգեցրեց կաթոլիկների դեմ խիստ կանոնների ընդունմանը, գաղութներից հիսուսյանների վտարմանը և նրանց դպրոցների ոչնչացմանը։ Գաղութային քաղաքականության ընթացքում հիսուսյանները շարունակում էին անօրեն պարապմունքներ անցկացնել կաթոլիկ դպրոցներում։ 1776 թվականին ամերիկյան հեղափոխությունից հետո արգելքի հանումը հնարավորություն ընձեռեց կաթոլիկներին ստեղծել մշտական կրթական հաստատություններ։

Բենժամին Ֆրանկլինի առաջարկությամբ Հռոմի Պապ Պիյ 6-րդը նախկին հիսուսյան Ջոն Քերոլին նշանակեց Ամերիկայում Հռոմեա-կաթոլիկյան եկեղեցու առաջնորդ։ 1783 թվականին Քերոլն Անապոլիսում սկսեց հանդիպել տեղի հոգևորականներ հետ, որտեղ նրանք սկսեցի նոր համալսարանի մշակումը։ 1789 թվականի հունվարի 23-ին Քերոլը ավարտեց տարածքի գնման գործարքը, որտեղ հետագայում կառուցվեց համալսարանը։ Ապագա կոնգրեսմեն Վիլյամ Գաստոնը դարձավ Ջորջթաունի համալսարանի առաջին ուսանողը, որը սկսեց գործել 1792 թվականի հունվարի 2-ին։

1851 թվականին հիմնադրվել է Ջորջթաունի բժշկական դպրոցը, որը 1903 թվականին իր մեջ ընդգրկել է բուժքույրերի դպրոց։

1870 թվականին բացվել է Իրավունքի դեպարտամենտ, որն այժմ առանձնացել է դառնալով՝ Ջորջթաունի իրավունքի դպրոց։ Արտասահմանյան սպասարկման դպրոցը (SFS), երկրի լավագույն դիվանագիտական դպրոցներից է, որը բացվել է 1919 թվականին Էդմոնդ Ուոլշի կողմից։ 1957 թվականին հիմնադրվել է Բիզնեսի դպրոցը, իսկ 1998 թվականին կոչվել է ՄակԴոնի բիզնեսի դպրոց։

2009 թվականի ապրիլի 14-ին համալսարանում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://orcid.org/members/001G000001iVrmIIAS-georgetown-university
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://web.archive.org/web/20241007110620/https://www.cumuonline.org/membership/cumu-members/
  4. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  5. https://www.cossa.org/members/
  6. Our Members / Tier 6
  7. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  8. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  9. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  10. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  11. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  12. Global LEI index
  13. IPEDS — 1992.
  14. «Статистика Джорджтаунского университета».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջթաունի համալսարան» հոդվածին։