Ջորդան Քլարկսոն
Ջորդան Քլարկսոն Jordan Clarkson | ||
Ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող\Հարձակվող պաշտպան | |
Համար | № 46 | |
Ի ծնե տրված անունը | Ջորդան Տեյլոր Քլարկսոն | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 7, 1992 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 84 կգ | |
Դրաֆթի տարի | 2014 / ռաունդ` 2 / ընտր.` 46-րդ | |
Դրաֆթ ակումբ | Վաշինգտոն Վիզարդս | |
Կարիերա սկիզբ | 2014 թվական | |
Ջորդան Տեյլոր Քլարկսոն (անգլ.՝ Jordan Taylor Clarkson, հունիսի 7, 1992, Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում։ Խաղում է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 2014 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կողմից 46-րդ համարի ներքո։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելես Լեյքերս (2014֊2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 26-ին Քլարկսոնը ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կողմից 46-րդ համարի ներքո։ Այդ նույն օրը նա վաճառվել է «Լոս Անջելես Լեյքերսին»[1][2]։ 2014 թվականի հուլիսին Քլարկսոնը «Լեյքերսի» կազմում մասնակցել է 2014թ. ԲԱԱ Ամառային լիգային[3]։ Օգոստոսի 25-ին Ջորդանը ակումբի հետ պայմանագիր է կնքել[4]։ Մրցաշրջանի առաջին մասի ընթացքում նա քիչ էր խաղում «Լեյքերսի» կազմում, և հիմնականում խաղում էր ԲԱԱ զարգացման լիգայի «Լոս Անջելես Դի-ֆենդերս» ակումբում[5]։ Սակայն Ջորդանը առաջին մրցաշրջանի ընթացքում մեկնարկային հնգյակի կազմում անցկացրել է 38 խաղ։ Այդ խաղերի ընթացքում նա միջինը հավաքում էր 15,8 միավոր, 5 փոխանցում և 4,2 անդրադարձ[6]։ 2015 թվականի մարտի 24-ին մրցաշրջանում նա ցուցաբերել է իր լավագույն արդյունքը՝ «Օկլահոմա Սիթի Թանդեր» ակումբի դեմ պարտված խաղում հավաքելով 30 միավոր և կատարելով 7 արդյունավետ փոխանցում[7]։ Ըստ 2014-2015 մրցաշրջանի տվյալների նրան ներառվել են ԲԱԱ ծագող աստղերի առաջին հավաքականի մեջ։ Վերջին 30 տարիների ընթացքում ընդամենը 4 բասկետբոլիստներ են կարողացել մուտք գործել այդ հավաքական, որոնք ընտրվել են դրաֆթի 2-րդ ռաունդում[8]։
2015 թվականի նոյեմբերի 30-ին Քլարկսոնը կրկնեց իր ռեկորդը՝ «Դենվեր Նագեթս»-ի դեմ խաղում հավաքելով 30 միավոր[9]։
ԲԱԱ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2014 | Լոս Անջելես Լեյքերս | 59 | 38 | 25.0 | .448 | .314 | .829 | 3.2 | 3.5 | .9 | .2 | 11.9 |
2015 | Լոս Անջելես Լեյքերս | 79 | 79 | 32.3 | .433 | .347 | .804 | 4.0 | 2.4 | 1.1 | .1 | 15.5 |
2016 | Լոս Անջելես Լեյքերս | 82 | 19 | 29.2 | .445 | .329 | .798 | 3.0 | 2.6 | 1.1 | .1 | 14.7 |
2017 | Լոս Անջելես Լեյքերս | 53 | 2 | 23.7 | .448 | .324 | .795 | 3.0 | 3.3 | .7 | .1 | 14.5 |
2017 | Կլիվլենդ Կավալիերս | 28 | 0 | 22.6 | .456 | .407 | .810 | 2.1 | 1.7 | .7 | .1 | 12.6 |
Կարիերա | 301 | 138 | 27.6 | .443 | .339 | .807 | 3.2 | 2.8 | .9 | .1 | 14.1 |
Փլեյ-Օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2018 | Կլիվլենդ Կավալիերս | 19 | 0 | 15.1 | .301 | .239 | .833 | 1.7 | .7 | .4 | .2 | 4.7 |
Կարիերա | 19 | 0 | 15.1 | .301 | .239 | .833 | 1.7 | .7 | .4 | .2 | 4.7 |
Քոլեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2010–11 | Տուլսա | 27 | 9 | 24.9 | .433 | .303 | .793 | 2.1 | 1.9 | .7 | .1 | 11.5 |
2011–12 | Տուլսա | 31 | 31 | 33.9 | .435 | .374 | .784 | 3.9 | 2.5 | .9 | .5 | 16.5 |
2013–14 | Միսուրի | 35 | 35 | 35.1 | .448 | .281 | .831 | 3.8 | 3.4 | 1.1 | .2 | 17.5 |
Կարիերա | 93 | 75 | 31.7 | .440 | .322 | .804 | 3.3 | 2.7 | .9 | .3 | 15.4 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lakers Acquire Draft Rights to Jordan Clarkson». NBA.com. 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
- ↑ «Lakers Introduce Jordan Clarkson». NBA.com. 2014 թ․ հուլիսի 7. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
- ↑ «Lakers Announce 2014 Summer League Invitees and Schedule». NBA.com. 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
- ↑ «Lakers Sign Jordan Clarkson». NBA.com. 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.(անգլ.)
- ↑ «2014-15 NBA Assignments». NBA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Pincus, Eric (2015 թ․ մայիսի 18). «Jordan Clarkson named to NBA all-rookie first team». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին.(անգլ.)
- ↑ Westbrook scores 27, Thunder win 127-117 over Lakers(անգլ.)
- ↑ Walentik, Steve (2015 թ․ մայիսի 18). «Clarkson named to NBA All-Rookie first team». Columbia Daily Tribune. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին.(անգլ.)
- ↑ Faried leads Nuggets' surge past winless Lakers, 120-109