Պայթական հնչյուններ
Արտաքին տեսք
Պայթական բաղաձայններն արտաբերվում են բերանի հնչարաններում ստեղծվող որևէ փակվածքի՝ օդի հոսքի կողմից հաղթահարման արդյունքում։ Այդ հնչյուններն արտասանվում են փակվածքի հաղթահարման ընթացքում վայրկենապես և կոչվում են նաև վայրկենական կամ ակնթարթային։
Պայթական հնչյուններն արտաբերելիս փակվածքներ կարող են առաջ գալ բերանի խոռոչի տարբեր հնչարաններում՝ շրթունքների, ատամների, լեզվի և քիմքի հպումներից։
Ժամանակակից հայերենի պայթական բաղաձայններն են՝ բ, պ, փ, գ, կ, ք, դ, տ, թ, մ, ն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008։
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։