Չարլսթոն (Հարավային Կարոլինա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Չարլսթոն | |||
անգլ.՝ Charleston | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Չառլստոն շրջան | ||
Հիմնադրված է | 1670 թ. | ||
Մակերես | 330,300132 կմ², 282,253 կմ², 349,92 կմ² | ||
ԲԾՄ | 6±1 մետր | ||
Բնակչություն | ▲150 227 մարդ (2020)[1][2] | ||
Ժամային գոտի | EDT? | ||
Հեռախոսային կոդ | 843 | ||
Պաշտոնական կայք | charleston-sc.gov(անգլ.) | ||
| |||
Չարլսթոն (անգլ.՝ Charleston), բնակչության թվով ամենահին և խոշորագույն քաղաքը ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում, համանուն Չարլսթոն շրջանի վարչական կենտրոնը[3], Չարլսթոնի, Նորթ Չարլսթոնի և Սամերվիլի քաղաքային ագլոմերացիաների կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Հարավային Կարոլինայի օվկիանոսային ափի կենտրոնական մասից մի փոքր հարավ՝ Չարլսթոնյան խորջրյա ծովախորշի մոտ, որը ձևավորվել է Էշլի, Կուպեր և Վանդո գետերի միաձուլման արդյունքում։ Այն մինչ օրս պայմանավորում է քաղաքի պատմական դերը որպես խոշոր նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների՝ 2017 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 134 875 մարդ[4], իսկ Չարլսթոնի ագլոմերացիայի (Բերկլի, Չարլսթոն, Դորչեստեր շրջաններ) բնակչությունը՝ 775831 մարդ, ինչի շնորհիվ այն զբաղեցնում է ԱՄՆ՝ բնակչության թվաքանակով խոշոր ագլոմերացիաների 74-րդ[5][6] և Հարավային Կարոլինայում երրորդ հորիզոնականները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգլիական բնակավայրը, որն այժմ հայտնի է Հարավային Կարոլինա անվանմամբ, հիմնադրվել է 1670 թվականի ապրիլին, երբ նահանգապետ Վիլյամ Սայլը (William Sayle) անգլիացի մյուս գաղթականների հետ «Կարոլինա» նավով Էշլի գետով բարձրացել է վերև, կոտորել ափի մոտ գտնվող առաջին վրանային քաղաքը, որը շրջապատված էր ճահճուտներով և գտնվում էր աբորիգենների կողմից կոչվող «Կայավա երկիր» տարածքում՝ Ալբմարլ (Albemarle Point) հրվանդանի տեղում[7]։ 1670 թվականի նոյեմբերին նորաբնակներին հայտարարվել է, որ քաղաքը կոչվելու է «Charles Towne», այսինքն՝ «Չարլզ քաղաք»՝ այն ժամանակ Անգլիայի թագավոր Չարլզ II Ստյուարտի պատվին։ Իսպանացիների ներխուժման սպառնալիքի պատճառով արագ կառուցվել են քաղաքային ամրություններ (ցանկապատներ և խրամատներ)։ 1671 թվականին քաղաքում բնակություն է հաստատել Ջոն Յոմանսը իր ստրուկների հետ (մոտ 200 մարդ)։ Սակայն տասը տարի անց որոշվել է քաղաքը տեղափոխել ավելի հարմար վայր՝ Կուպեր և Էշլի գետերի միջև, և 1680 թվականին Չարլսթոնը կրկին հիմնադրվել է այն վայրում, որտեղ այն գտնվում է մինչ օրս։ Հետագայում քաղաքն սկսել է հարստանալ բրնձի և ինդիգոյի առևտրի շնորհիվ։ 1722-1783 թվականներին քաղաքը պաշտոնապես կոչվել է Charles City and Port։ Մինչև 1775 թվականը այստեղ է գտնվել Հարավային Կարոլինայի նահանգապետի նստավայրը, իսկ մինչև 1790 թվականը այն ծառայել է որպես համապատասխան նահանգի մայրաքաղաք։
ԱՄՆ-ի անկախության պատերազմի սկզբին Չարլսթոնի նավահանգիստը ապրանքաշրջանառության ծավալներով եղել է խոշորագույնը հարավային նահանգներում և մրցել Նյու Յորքի նավահանգստի հետ։ 1780 թվականի փետրվարի 11-ին բրիտանական բանակը տեղակայվել է քաղաքից 20 մղոն հեռավորության վրա, իսկ մարտի 30-ին մոտեցել քաղաքի ամրոցներին, սկսվել է Չարլսթոնի պաշարումը։ Մայիսին 12-ին քաղաքը հանձնվել է։ Չարլսթոնում ամերիկյան բանակի կապիտուլյացիան դարձել է ամերիկացիների խոշորագույն պարտությունն այդ պատերազմում և ամերիկյան պատմության մեջ խոշորագույն կապիտուլյացիան ընդհուպ մինչև Հափերս-Ֆերիի կապիտուլյացիան (1862 թվականի սեպտեմբեր)։
19-րդ դարի առաջին կեսին Չարլսթոնը հարավային նահանգներում ամենահաջողակ քաղաքներից մեկն էր՝ կարևորագույն բամբակյա նավահանգստով։ 1860 թվականի դեկտեմբերին Չարլսթոնի բնակիչները հայտարարել են ԱՄՆ-ից Հարավային Կարոլինայի սեցեսիայի մասին։ Չարլսթոնի ծովածոցում «Սամտերի» բերդը գրավելուց հետո ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է սկսվել (այժմ բերդը ազգային հուշարձան է)։ 1863 թվականի հուլիսի 10-ից մինչև 1865 թվականի փետրվարի 18-ը քաղաքը եղել է շրջափակման մեջ։ Այդ շրջափակումը ճեղքելու փորձի հետ կապված սուզանավի հաջող կիրառման պատմության մեջ առաջին դրվագը՝ Հ․ Լ․ Հանլի սուզանավը, ջրասույզ է արել USS Housatonic նավակը, սակայն ինքը նույնպես խորտակվել է։
Կորցնելով իր նշանակությունը որպես բամբակյա նավահանգիստ՝ Չարլսթոնն ունեցել է տնտեսական մեծ անկում։ 20-րդ դարում տեղի տնտեսության հենարանը ԱՄՆ ռազմածովային նավատորմի բազան էր, որն ընդարձակվել է երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ 1993 թվականին պաշտպանական մի շարք ձեռնարկությունների փակումը լուրջ հարված էր քաղաքին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի՝ քաղաքն ընդհանուր զբաղեցնում է 347,5 կիլոմետր քառակուսի տարածք, որից 251,2 կիլոմետր քառակուսին բաժին է ընկնում ցամաքին, իսկ 44,3 կիլոմետր քառակուսին՝ ջրային ռեսուրսներին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է խոնավ մերձարևադարձային գոտում (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման)՝ մեղմ ձմեռներով և տաք, խոնավ ամառներով։ Ամբողջ տարվա ընթացքում մեծ քանակով անձրև է տեղում։ Օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1985 թվականի հունիսի 2-ին՝ 40°C (104 °F), ամենացածրը՝ 1985 թվականի հունվարի 21-ին՝ -12 °C (10 °F)։ Այստեղ ամռանը և վաղ աշնանը մեծ վտանգ են ներկայացնում փոթորիկները․ 1989 թվականի սեպտեմբերին շենքերի երեք քառորդը տուժել է «Հյուգո» փոթորկից, ընդհանուր վնասը կազմել է 3 միլիարդ դոլար։ Չարլսթոնի միջին տարեկան ջերմաստիճանը +18,8 C° է, քամու միջին տարեկան արագությունը՝ 3,3 մ/վ, իսկ օդի միջին տարեկան խոնավությունը՝ 74 %։
1981-2010 Չարլսթոնի օդանավակայան, Հարավային Կարոլինա[8]ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 83 (28) |
87 (31) |
90 (32) |
95 (35) |
101 (38) |
103 (39) |
104 (40) |
105 (41) |
99 (37) |
94 (34) |
88 (31) |
83 (28) |
105 (41) |
Միջին բարձր °F (°C) | 59.0 (15) |
62.8 (17.1) |
69.6 (20.9) |
76.4 (24.7) |
83.2 (28.4) |
88.4 (31.3) |
91.1 (32.8) |
89.5 (31.9) |
84.8 (29.3) |
77.1 (25.1) |
69.8 (21) |
61.6 (16.4) |
76.2 (24.6) |
Միջին ցածր °F (°C) | 37.5 (3.1) |
40.6 (4.8) |
46.7 (8.2) |
53.3 (11.8) |
61.8 (16.6) |
69.6 (20.9) |
73.0 (22.8) |
72.3 (22.4) |
67.2 (19.6) |
56.8 (13.8) |
47.5 (8.6) |
40.1 (4.5) |
55.6 (13.1) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 6 (−14) |
12 (−11) |
15 (−9) |
29 (−2) |
36 (2) |
50 (10) |
58 (14) |
56 (13) |
42 (6) |
27 (−3) |
15 (−9) |
8 (−13) |
6 (−14) |
Տեղումներ դյույմ (մմ) | 3.71 (94.2) |
2.96 (75.2) |
3.71 (94.2) |
2.91 (73.9) |
3.02 (76.7) |
5.65 (143.5) |
6.53 (165.9) |
7.15 (181.6) |
6.10 (154.9) |
3.75 (95.3) |
2.43 (61.7) |
3.11 (79) |
51,03 (1296,2) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | trace | 0.2 (0.5) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.3 (0.8) |
0.5 (1.3) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 9.6 | 8.6 | 7.9 | 7.7 | 7.8 | 11.9 | 13.0 | 13.2 | 10.0 | 7.3 | 7.0 | 8.7 | 112.7 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 0.1 | 0.2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.2 | 0.5 |
% խոնավություն | 69.8 | 67.4 | 68.1 | 67.5 | 72.5 | 75.1 | 76.6 | 78.9 | 78.2 | 74.1 | 72.7 | 71.6 | 72.7 |
Միջին ամսական արևային ժամ | 179.3 | 186.7 | 243.9 | 275.1 | 294.8 | 279.5 | 287.8 | 256.7 | 219.7 | 224.5 | 189.5 | 171.3 | 2808,8 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 56 | 61 | 66 | 71 | 69 | 65 | 66 | 62 | 59 | 64 | 60 | 55 | 63 |
աղբյուր: NOAA (relative humidity and sun 1961–1990)[9][10][11] |
1981-2010 Չարլսթոն, Հարավային Կարոլինա[8]ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 82 (28) |
83 (28) |
94 (34) |
94 (34) |
99 (37) |
104 (40) |
103 (39) |
103 (39) |
100 (38) |
95 (35) |
87 (31) |
81 (27) |
104 (40) |
Միջին բարձր °F (°C) | 56.7 (13.7) |
59.6 (15.3) |
65.0 (18.3) |
72.0 (22.2) |
78.7 (25.9) |
84.5 (29.2) |
87.6 (30.9) |
86.4 (30.2) |
82.0 (27.8) |
74.6 (23.7) |
67.3 (19.6) |
59.5 (15.3) |
72.8 (22.7) |
Միջին ցածր °F (°C) | 42.8 (6) |
45.5 (7.5) |
51.6 (10.9) |
58.8 (14.9) |
67.1 (19.5) |
74.0 (23.3) |
76.9 (24.9) |
76.1 (24.5) |
71.8 (22.1) |
62.5 (16.9) |
53.6 (12) |
45.6 (7.6) |
60.5 (15.8) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 10 (−12) |
7 (−14) |
22 (−6) |
36 (2) |
45 (7) |
52 (11) |
61 (16) |
59 (15) |
50 (10) |
37 (3) |
17 (−8) |
12 (−11) |
7 (−14) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.94 (74.7) |
2.51 (63.8) |
3.30 (83.8) |
2.53 (64.3) |
2.16 (54.9) |
4.65 (118.1) |
5.40 (137.2) |
6.71 (170.4) |
5.76 (146.3) |
3.67 (93.2) |
2.19 (55.6) |
2.60 (66) |
44,42 (1128,3) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 9.0 | 8.0 | 7.8 | 6.9 | 6.6 | 10.0 | 11.3 | 11.3 | 8.9 | 6.6 | 6.3 | 8.6 | 101.3 |
աղբյուր: NOAA[9][12] |
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեմպ[13]
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականից ի վեր նկատվել է Չարլսթոնի բնակչության թվաքանակի կայուն աճ․
Տարեթիվ | Բնակչություն |
---|---|
1790[14] | 16,359 |
1800 | 18,824 |
1810 | 24,711 |
1820 | 24,780 |
1830 | 30,269 |
1840 | 29,261 |
1850 | 42,985 |
1860 | 40,522 |
1870 | 48,956 |
1880 | 49,984 |
1890 | 54,995 |
1900[15] | 55,807 |
1910 | 58,833 |
1920 | 67,957 |
1930 | 62,265 |
1940 | 71,275 |
1950 | 70,174 |
1960 | 60,268 |
1970 | 66,945 |
1980 | 69,779 |
1990 | 80,414 |
2000[16] | 96,650 |
2010 | 120,083 |
2012 | 125,583 |
2013 | 127,999 |
2014 | 130,113 |
2015 | 132,609 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլսթոնը համարվում է հայտնի զբոսաշրջային վայր՝ բազմաթիվ հյուրանոցներով, ռեստորաններով և խանութներով[17]։ Առևտրային նավագնացությունը կարևոր նշանակություն ունի տնտեսության համար։ Քաղաքում կա երկու ծովային տերմինալ, որոնք պատկանում և կառավարվում են Հարավային Կարոլինայի նավահանգիստների ղեկավարության կողմից։ Դրանք Արևելյան ափի չորրորդ խոշորագույն կոնտեյներային նավահանգստի և Հյուսիսային Ամերիկայի տասներեքերորդ խոշորագույն կոնտեյներային նավահանգստի մասն են[18]։ Նավահանգիստն օգտագործվում է նաև ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի տեղափոխման համար՝ ի օգուտ Չարլսթոնի ավտոմոբիլային բիզնեսի, ինչպիսիք են «Mercedes»-ը և «Volvo»-ն[19][20][21]։
Չարլսթոնը հայտնի վայր է դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների և կորպորացիաների ոլորտում աշխատելու համար[22]։ Այդ ոլորտն ունեցել է աճի ամենաբարձր տեմպերը 2011 և 2012 թվականների միջև՝ շնորհիվ Չարլսթոնյան թվային միջանցքի։ 2013 թվականին Միլքենի իստիտուտում IT(Այ Թի) ոլորտի աճի շնորհիվ Չարլսթոն շրջանը իններորդ տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ի լավագույն տնտեսությունների վարկանիշում։
2017 թվականի հունիսին Չարսլթոնում տների վաճառքի միջին արժեքը կազմել է 351 186 դոլար[23]։
2011 թվականին Չարլսթոնը ճանաչվել է «Ամերիկայի ամենաբարեկեցիկ քաղաքը» «Travel + Leisure»-ի, իսկ 2013 և 2014 թվականներին՝ «Condé Nast Traveler»-ի վարկածներով[24][25], ինչպես նաև «Ամերիկայի ամենաքաղաքավարի և հյուրընկալ քաղաքը»՝ ըստ Հարավային կենդանի ամսագրի[26]։ 2016 թվականին քաղաքն ըստ «Travel + Leisure»-ի ճանաչվել է «աշխարհի լավագույն քաղաքը»[27]։
Ոստիկանության բաժանմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլսթոնի ոստիկանության դեպարտամենտը, որն ընդհանուր առմամբ կազմված 458 սպայից, 117 քաղաքացիական անձից և 27 պահեստազորային սպայից, Հարավային Կարոլինայի խոշորագույն ոստիկանական վարչություն է[28]։ Ըստ ՀԴԲ-ի 2005 թվականի ամփոփիչ հաշվետվությունների՝ Չարլսթոնում հանցավորության մակարդակն ավելի ցածր է եղել, քան երկրում միջին հաշվով գրեթե բոլոր հիմնական կատեգորիաներում[29]։ Լյութեր Ռեյնոլդսը ներկայիս գործող ոստիկանապետն է։ Հաջորդել է Գրեգ Մալենին՝ Վիրջինիա Բիչի նախկին պետի տեղակալին։ Մինչև Մալենը Չարլսթոնի ոստիկանապետը եղել է Ռուբեն Գրինբերգը, որը հրաժարական է տվել 2005 թվականի օգոստոսի 12-ին։ Գրինբերգին են վերագրում այնպիսի քաղաքավարի ոստիկանության ստեղծումը, որը լավ վերահսկել է ենթակաների աշխատանքը[30]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հայտնի է գաղութային ժամանակաշրջանի իր հին տներով և եկեղեցիներով, գեղատեսիլ փողոցներով և բակերով, ինչպես նաև այգիներով։ Պլանտատորների որոշ կալվածքներ գործում են որպես թանգարան։
Կրթական հաստատությունների թվում են մունիցիպալ քոլեջը (1770, առաջինը ԱՄՆ-ում), բժշկական համալսարանը (1824) և ռազմական դպրոցը (1842)։
Չարլսթոնի թանգարանը (1773) ամենահին թանգարանն է ԱՄՆ-ում։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ the National Association of Counties. «How much do you know about your county?». County Explorer. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «U.S. Census Bureau QuickFacts: Charleston city, South Carolina» (անգլերեն). www.census.gov. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Wayback Machine». web.archive.org. 2015 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Wayback Machine». web.archive.org. 2015 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «SCDAH». www.nationalregister.sc.gov. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 8,0 8,1 Mean monthly maxima and minima (i.e. the expected highest and lowest temperature readings at any point during the year or given month) calculated based on data at said location from 1981 to 2010.
- ↑ 9,0 9,1 «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-08-19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Station Name: SC CHARLESTON INTL AP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «WMO Climate Normals for CHARLESTON/MUNICIPAL, SC 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Station Name: SC CHARLESTON CITY». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ U.S. Census Bureau. «American FactFinder - Results» (անգլերեն). factfinder.census.gov. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «U.S. Decennial Census». Census.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ United States Census Bureau (1909). «Population in the Colonial and Continental Periods» (PDF). A Century of Population Growth. էջ 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Population and Housing Unit Estimates». Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ [1] Արխիվացված Հունվար 29, 2010 Wayback Machine
- ↑ [2] Արխիվացված Հուլիս 17, 2014 Wayback Machine
- ↑ «Volvo shows off its new car plant in South Carolina». Autoblog (անգլերեն). 2018 թ․ հունիսի 20.
- ↑ «Automotive Industry in Charleston, SC - Auto Business». www.crda.org.
- ↑ «South Carolina Car and Automotive Manufacturers». www.sciway.net.
- ↑ Chau, Lisa (2015 թ․ հուլիսի 15). «Charleston, South Carolina Outpaces the Nation in Tech Growth». HuffingtonPost.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Monthly Indicators» (PDF). Charleston Trident Association of REALTORS =2. 2017-06. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-08-14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Which are the world's friendliest and unfriendliest cities?». CNN. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «What are the world's friendliest/unfriendliest cities?». CNN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Tate, Theo Another Ladies' Night. — google.al. — 2014. — ISBN 9781496916457
- ↑ «World's Best Cities | Travel + Leisure». Travelandleisure.com. 2016 թ․ հուլիսի 6. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ [3] Արխիվացված Փետրվար 7, 2012 Wayback Machine
- ↑ «2005 FBI Crime Reports». Charlestonsc.areaconnect.com. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Michael Ledeen, «Hail to the Chief», National Review Online, August 18, 2005. Retrieved 2007-06-18.