Ուտրեխտի համալսարան
Ուտրեխտի համալսարան Universiteit Utrecht | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան |
Հիմնադրված է | 1636 |
Հիմնադրիր | Էրազմ Ռոտերդամցի |
Ուսանողներ | 30,374[1] |
Ընդհանուր անձնակազմ | 6700 մարդ |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Նիդեռլանդների համալսարանների միություն, Stichting Academisch Erfgoed[2], iRODS կոնսորցիում[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], ArXiv[5], Եվրոպական հետազոտական համալսարանների լիգա, ORCID[6], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[7] և European Open Science Cloud Association?[8] |
Գույներ | Դեղին, կարմիր և սպիտակ [9][10] |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Ուտրեխտ |
Կայք | uu.nl(նիդեր.)(անգլ.) |
Universiteit Utrecht Վիքիպահեստում |
Ուտրեխտի համալսարան (հոլ.՝ Universiteit Utrecht, նախկին անվանումը՝ Rijksuniversiteit Utrecht), համալսարան Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում։ Համարվում է Նիդերլանդների ամենահին և Եվրոպայի ամենամեծ համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է 1636 թվականի մարտի 26-ին։ 2012 թվականին ունեցել է 30,449 ուսանող, 5,295 աշխատակից։ 2011 թվականին շնորհվել է 485 դոկտորական աստիճան և տպագրվել են 7,773 գիտական հոդվածներ։ Համալսարանի 2013 թվականի բյուջեն կազմել է €765 միլիոն[11]։
Ըստ 2013 թվականի Շանհայի համալսարանների համաշխարհային վարկանիշի Ուտրեխտի համալսարանն ընդգրկված է լավագույն համալսարանների ցանկում, Եվրոպայում զբաղեցնելով 13-րդ, աշխարհում՝ 52-րդ տեղը։
Համալսարանի կարգախոսն է "Sol Iustitiae Illustra Nos," թարգմանաբար նշանակում է «Արդարության արև, շողա մեզ համար»։ Կարգախոսը լատինական Աստվածաշնչի թարգմանությունն է (Ռատգերսի համալսարանը պատմականորեն կապված է Ուտրեխտի համալսարանի հետ և օգտագործում է այս կարգախոսի ձևափոխված տարբերակը)։ Ուտրեխտի համալսարանը կառավարվում է համալսարանի խորհրդի կողմից, որի անդամներն են պրոֆեսոր դոկտոր Բերտ վան դեր Զվանը (Rector Magnificus) և Հանս Ամանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտրեխտի համալսարանն ստեղծվել է 1636 թվականի մարտի 26-ին։ Համալսարանի առաջին ռեկտորն է եղել Գիսբերտուս Վոիշուզը։ Սկզբնական շրջանում համալսարանն ունեցել է մի քանի տասնյակ ուսանողներ, 7 պրոֆեսորներ, որոնք աշխատել են 4 ֆակուլտետներում՝ փիլիսոփայություն, որտեղ ուսանողները ներածական կրթություն են ստացել, աստվածաբանություն, բժշկություն և իրավագիտություն։
Համալսարանը բարգավաճեց 17-րդ դարում և մրցակցում էր հին համալսարանների հետ՝ Լեյդենի համալսարան (1575 թ.), Ֆրանեկերայի (1585 թ.), Գրոնինգենի (1614 թ.) համալսարանների և Հարդերվեյկի դպրոցների հետ (1599 թ., 1648 թվականից՝ համալսարան) և Ամստերդամի համալսարանի հետ (1632 թ.)։ Ներկայիս Սոնենբորգի աստղադիտարանի տեղում կառուցվեց բուսաբանական այգի։ Համալսարանում սովորում էին շատ օտարերկրյա ուսանողներ, մասնավորապես Գերմանիայից, Անգլիայից, Շոտլանդիայից։
Ֆրանսիական իշխանությունների օրոք համալսարանը դարձավ école secondaire (ավագ դպրոց), սակայն 1813 թվականին Նիդերլանդների թագավորության հիմնադրմամբ վերականգնեց իր նախկին համալսարանական կարգավիճակը։ Լեյդենի, Գրոնինգենի և Ուտրեխտի համալսարանները նորաստեղծ պետության երեք հիմնական համալսարաններն էին (հոլ.՝ hoge scholen), իսկ Լեյդենի համալսարանն ստացավ eerste hoge school («Առաջին համալսարան») տիտղոսը։
Մեծ է Ուտրեխտի համալսարանի դերը հոլոնդական գիտության ոսկեդարյան ժամանակահատվածում։ 1850-ական թվականներին ձևավորվեց Ուտրեխտյան գիտական դպրոցը։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի 7 ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Արվեստի և լեզուների բաժին
- Փիլիսոփայության և կրոնական ուսմունքների բաժին
- Սոցիալական և վարքագծային գիտության ֆակուլտետ
- Իրավագիտության, տնտեսագիտության և պետական կառավարման ֆակուլտետ[12]
- Ուտրեխտի տնտեսագիտական դպրոց
- Ուտրեխտի իրավաբանական դպրոց
- Ուտրեխտի պետական կառավարման դպրոց
- Երկրագիտական ֆակուլտետ
- Երկրագիտական բաժին
- Ֆիզիկական աշխարհագրության բաժին
- Նորարարության, բնապահպանական և էներգետիկ գիտությունների բաժին
- Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և քաղաքաբնակեցման բաժին
- Բժշկական ֆակուլտետ
- Անասնաբուժական ֆակուլտետ
- Գիտական ֆակուլտետ
- Կենսաբանության բաժին
- Քիմիայի բաժին
- Ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների բաժին
- Մաթեմատիկայի բաժին
- Դեղագործական բաժին
- Ֆիզիկայի և աստղագիտության բաժին
Առկա են երեք միջֆակուլտետային միավորներ
- Ուտրեխտի համալսարանական քոլեջ / Ռուզվելտ համալսարանական քոլեջ
- Էթիկայի ինստիտուտ
- Կրթության IVLOS ինստիտուտ
-
Ուտրեխտ (Ուտրեխտի համալսարանի ժամանակակից կամպուսը)
-
Ուտրեխտի համալսարանական քոլեջ
-
Ուտրեխտի համալսարանական քոլեջ
-
Juridische Bibliotheek (նախկին իրավագիտական գրադարանը, այժմ տեղակայված է Drift 27 հասցեում)
-
Ուսանողական կյանքը Ուտրեխտում
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտրեխտի համալսարանի շրջանավարտների թվում են մի շարք ականավոր գիտնականներ, 12 Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 13 Սպինոզայի մրցանակի դափնեկիրներ։
- Վիլհելմ Ռենտգեն
- Տյալլինգ Կուպմանս
- Նիկոլաս Բլոմբերգեն
- Ֆրանս դե Վալ
- Մարտինուս Վելտման
- Պիտեր վան դե Կամպ
- Կորնելիուս Յակոբուս Կապտեյն
- Յան-Յակոբ Լոդովեյկ Տեն Կատե
- Դանիել Ֆրանսուա Մալան
Միջազգային վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի Համաշխարհային համալսարանական վարկանիշի Ուտրեխտի համալսարանը դասվել է 48-րդը։ 2003 թվականից վեց տարի շարունակ եղել է 50 առաջատար համալսարանների շարքում։ Ըստ 2011 թվականի Համաշխարհային համալսարանական վարկանիշի[13] դասվել է 80-րդը։ Ըստ The Times Higher Education 2014-2015 Համաշխարհային համալսարանական վարկանիշի՝ 79-րդը[14]։
Ըստ 2010 թվականի Համաշխարհային համալսարանական վարկանիշի[15]՝ դասվել է 83-րդը։
Ըստ 2009 Համաշխարհային համալսարանական վարկանիշի՝ Ուտրեխտի համալսարանը վեց տարի շարունակ եղել է 150 առաջատար համալսարանների շարքում, 100 առաջատար համալսարանների շարքում՝ 4 տարի շարունակ։
QS համաշխարհային համալսարանական վարկանիշ | |
---|---|
Տարի | Դիրք (փոփոխություն) |
2004 | 120 |
2005 | 120 () |
2006 | 95 ( 25) |
2007 | 89 ( 6) |
2008 | 67 ( 22) |
2009 | 70 ( 3) |
2010 | 83 ( 13) |
2011 | 80 ( 3) |
2012 | 85 ( 5) |
2013 | 81 ( 4) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Annual report 2014 (in Dutch)». Utrecht University. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ https://www.academischerfgoed.nl/instellingen/
- ↑ https://irods.org/about/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Our Members / Tier 6
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ Huisstijlelementen: Kleur - website of the UU
- ↑ Flag (with colours) Արխիվացված 2015-09-04 Wayback Machine - website of the UU
- ↑ http://www.uu.nl/university/utrecht/EN/factsandfigures/Pages/default.aspx
- ↑ «Faculty of Law, Economics and Governance – Utrecht University». Uu.nl. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «QS World University Rankings». Topuniversities. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «World University Rankings 2014-15». The Times Higher Education. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «QS World University Rankings 2010 Results».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Utrecht University homepage
- Catalogus Professorum Academiae Rheno-Traiectinae – Catalogue listing all professors who have held chairs at Utrecht University
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուտրեխտի համալսարան» հոդվածին։ |
|