Ուղղիչ բռնաբարություն
Ուղղիչ բռնաբարություն, կատարվում է զոհի ընկալվող սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա։ Ուղղիչ բռնաբարության նպատակը կատարողի տեսանկյունից, զոհի կողմնորոշումը «ուղղելն» է։ Նրան հետերոսեքսուալ դարձնելը կամ ստիպել իրեն պահել գենդերային կարծրատիպերին բնորոշ[1]։ Ուղղիչ բռնաբարությունը հանցագործություն է ատելության հիման վրա։ Նման բռնաբարությունները բնութագրվում են առանձնահատուկ դաժանությամբ, դրանք հաճախ կրում են խմբակային բնույթ և կապված են զոհին լուրջ վնասվածքներ կամ սպանություն պատճառելու հետ[2]։
Տերմինը հայտնվել է Հարավային Աֆրիկայում Էուդի Սիմելանի և Զոլիսվա Նկոնյանայի բռնաբարությունների լայն հրապարակումից հետո։
Ուղղիչ բռնաբարությունը տարածված է աշխարհի շատ երկրներում[2], սակայն դեռևս լավ փաստագրված չէ և հաշվի չի առնվում նույնիսկ այն երկրների օրենքներում, որոնք ապահովում են ԼԳԲՏ անձանց իրավական պաշտպանությունը[3][4]։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղիչ բռնաբարությունը այն անձի բռնաբարությունն է, ով խախտում է սեռականության և գենդերային դերերի հետ կապված սոցիալական նորմերը։ Հաճախ տղամարդու կողմից լեսբիուհու կամ կնոջ կողմից միասեռականի բռնաբարությունն է[5] «աննորմալ» վարքագիծը պատժելու և սոցիալական նորմերը ամրապնդելու համար[6]։ Որոշ հետազոտողներ ուղղիչ բռնաբարությունը սահմանում են որպես «հետերոնորմատիվության դաժան դրսևորում»[7]։ Այս տեսակի հանցագործությունն առաջին անգամ գրանցվել է Հարավային Աֆրիկայում,[8] որտեղ ուղղիչ բռնաբարությունը երբեմն տեղի է ունենում բռնաբարվող կնոջ հարազատների[1] կամ տեղացի մեծերի հսկողության ներքո և հանդիսանում է ՄԻԱՎ վարակի հիմնական պատճառներից մեկը հարավաֆրիկացի լեսբուհիների շրջանում[6]։ Ուղղիչ բռնաբարությունը և դրան ուղեկցող բռնությունը կարող են հանգեցնել ֆիզիկական և հոգեբանական տրավմայի, խեղման, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, անցանկալի հղիության, ինչպես նաև կարող են ինքնասպանության պատճառ դառնալ[3][6]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000թ-ի ուսումնասիրության համաձայն՝ ուղղիչ բռնաբարության կատարմանը նպաստող գործոններից են՝ մեկուսացված համայնքում գտնվելը, համայնքում ատելության հանցագործություններին աջակցության մթնոլորտը և ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանող ոստիկանության և դատական համակարգի թերացումը[9]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղիչ բռնաբարության դեպքեր են գրանցվել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում[2], Թաիլանդում[10], Զիմբաբվեում[11][12], Էկվադորում[13] և Հարավային Աֆրիկայում[14]։ Նախկին ԽՍՀՄ տարածքում Ղրղզստանում հայտնի են ուղղիչ բռնաբարության դեպքեր։ Այս հանրապետությունում, ինչպես Հարավային Աֆրիկայում, դրանք երբեմն նախաձեռնվում և թույլատրվում են զոհի հարազատների կողմից[15]։
ՀԱՀ
Նման բռնաբարությունների տարածվածությունն ամենալայն տարածումն է ստացել Հարավային Աֆրիկայում, որը ներկայումս ունի նաև բռնաբարության ամենամեծ թվով դեպքերը, որոնց «ուղղիչ» բնույթը փաստագրված է[2]։ Շատերը, հատկապես սևամորթ բնակչության շրջանում, կարծում են, որ նման «բուժիչ» բռնաբարությունը լեսբիներին դարձնում է հետերոսեքսուալ[16][17]։
Նման մի դեպք մեծ աղմուկ բարձրացրեց, երբ Հարավային Աֆրիկայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող և ԼԳԲՏ ակտիվիստ Էուդի Սիմելանը բռնաբարվեց մի խումբ մարդկանց կողմից և սպանվեց առանձնակի դաժանությամբ[18][19]։
Որոշ հոգեբաններ, ինչպիսիք են հարավաֆրիկացի հոգեբան Քերի Ֆրիզելը, «ուղղիչ բռնաբարությունը» դասում են որպես հանցագործություն ատելության հիման վրա, քանի որ զոհերը բռնաբարվում են իրենց գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման պատճառով[20]։ Նման դիրքորոշում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ով նշում է, որ նման բռնաբարությունների զոհերը ենթարկվում են գենդերային և սեռական կողմնորոշման խտրականության և որ այդ հանցագործությունները ուղղակիորեն կապված են խորը արմատավորված սեքսիզմի համակցության հետ, հաճախ հասնելով միզոգոնիայի և հոմոֆոբիայի[2]։
ԼԳԲՏ ակտիվիստները և իրավապաշտպանները երկար ժամանակ ճնշում են գործադրել Հարավային Աֆրիկայի իշխանությունների վրա՝ ճանաչելու «ուղղիչ բռնաբարության» խնդիրը։ Ի վերջո, 2011 թվականի մայիսին Հարավաֆրիկյան Հանրապետության արդարադատության նախարարությունը ստեղծեց աշխատանքային խումբ, ովքեր պետք է լուծեին խնդիրը[21]։
2011 թվականի հունիսի 17-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Հարավային Աֆրիկայի նախաձեռնությամբ ընդունեց համասեռամոլների իրավունքների պաշտպանության մասին բանաձևը[22]։ Վերջինս լուրջ մտահոգություն է հայտնում աշխարհի բոլոր տարածաշրջաններում բռնության և խտրականության դեպքերի առնչությամբ, որոնք կատարվել են անհատների նկատմամբ՝ նրանց սեռական կողմնորոշման պատճառով[23]։ Բանաձևի ընդունումից հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով համասեռամոլների նկատմամբ բռնության խնդրին` հատուկ ուշադրություն դարձնելով ուղղիչ բռնաբարության դեպքերին։ Նա նշեց, որ նման միջադեպեր հայտնի են ոչ միայն Հարավային Աֆրիկայում, այլև Ուգանդայում, Զիմբաբվեում և Ջամայկայում, իսկ վերջերս (և բնութագրվում է նաև հանցագործների ծայրահեղ դաժանությունը զոհի նկատմամբ)՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում և Հոնդուրասում։ Նշելով նաև, որ չնայած շատ նահանգներում «ուղղիչ» բռնաբարությունները մյուսներից տարբերելու պրակտիկայի բացակայությանը, նման դեպքերն իրականում տարածված են աշխարհի բոլոր մասերում, և կոչ արեց բոլոր պետություններին ապահովել հավասար իրավունքներ սեռական փոքրամասնություններին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bartle, E. E. Lesbians And Hate Crimes (und) // Journal of Poverty. — 2000. — Т. 4. — № 4. — С. 23—44. —
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Нави Пиллей. (2011 թ․ հունիսի 27). «Вызов для всего мира. Реальность насилия по мотивам гомофобии шокирует». Газета.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 Hawthorne, Susan. «Ancient Hatred And Its Contemporary Manifestation: The Torture Of Lesbians.» Journal Of Hate Studies 4.1 (2005): 33-58. Academic Search Complete.
- ↑ Di Silvio, Lorenzo Correcting Corrective Rape: Carmichele and Developing South Africa's Affirmative Obligations To Prevent Violence Against Women(անգլ.) // Georgetown Law Journal[en] : journal. — 2011. — Т. 99. — С. 1469—1515.
- ↑ Gonda, W (2010 թ․ ապրիլի 8). «'Corrective Rape' against Homosexuals on the Rise in Zimbabwe». SW Radio Africa. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ 6,0 6,1 6,2
Martin, A; Kelly A; Turquet L; Ross S (2009). «Hate crimes: The rise of 'corrective rape' in South Africa» (PDF). ActionAid. էջեր 1–20. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Castree, N. Making Sense of Nature. — Routledge, 2013. — С. 174. — ISBN 9781134613830 «The rape is a brutal act of heteronormativity… designed to reinforce sex and gender 'purity'.»
- ↑ Janoff, Douglas. Pink Blood: Homophobic Violence in Canada. Toronto: University of Toronto, 2005.
- ↑ «Stop the Violence — Live Updates from South Africa.» Արխիվացված 2013-07-04 Wayback Machine Human Rights Watch. 11 Feb. 2009.
- ↑ Mieses, Alexa. «Gender Inequality and Corrective Rape of Women Who Have Sex with Women.» GMHC Treatment Issues (2009): 1-3.
- ↑ Shaw, A (2010 թ․ ապրիլի 7). «US Reports Harassment and Rape of Gays in Zimbabwe». Salon. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Cultural Practices in the family that are violent towards women» (PDF). Office of the United Nations High Commissioner for Human Rights. 2002 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Caselli, I (2012 թ․ փետրվարի 10). «'Corrective Rape,' Torture among Methods Used to 'cure' Homosexuality in Ecuador». Alaska Dispatch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Middleton, Lee. "'Corrective Rape': Fighting a South African Scourge." Արխիվացված 2013-08-23 Wayback Machine Time. Time, 8 Mar. 2011.
- ↑ «К. Назарьева. Не стесняться с кем-то держаться за руки. Интервью с сотрудницами ЛГБТ-организации «Лабрис»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ ЮАР: Банды мужчин насилуют лесбиянок, чтобы «вылечить» их Արխիվացված 2011-06-23 Wayback Machine // Gay.ru, 16.03.2009
- ↑ Yolanda Mufweba, Corrective rape makes you an African woman Արխիվացված 2009-11-23 Wayback Machine // Saturday Star, 07.11.2003 (անգլ.)
- ↑ Annie Kelly, Raped and killed for being a lesbian: South Africa ignores 'corrective' attacks Արխիվացված 2013-07-07 Wayback Machine // The Guardian, 12.03.2009 (անգլ.)
- ↑ В ЮАР изнасилована и зверски убита известная футболистка-лесбиянка Արխիվացված 2011-03-20 Wayback Machine // Gay.ru, 07.05.2008
- ↑ Kerry Frizelle, Corrective rape should be a hate crime Արխիվացված 2013-03-23 Wayback Machine // The Guardian, 13.03.2009 (անգլ.)
- ↑ «Корректирующие изнасилования» — преступления из ненависти, утверждают гей-активисты ЮАР Արխիվացված 2011-05-11 Wayback Machine // Gay.ru, 08.05.2011
- ↑ ООН приняла резолюцию о защите прав геев Արխիվացված 2011-06-20 Wayback Machine // ЛентаРу, 17 июня 2011
- ↑ Совет ООН по правам человека впервые принял резолюцию о защите прав сексуальных меньшинств Արխիվացված 2011-12-15 Wayback Machine // Центр новостей ООН, 17 июня 2011