1709-1719 թվականներին սովորել է Հռոմում՝ Բենեդետտո Լուտիի մոտ։ Նա Բուրլինգթոնի կոմսի հետ հեռացել է Իտալիայից[8]։ Բուրլինգթոնի համար նա մշակել է ոչ միայն նրա այգիների և շենքերի դասավորությունը, այլ նույնիսկ ընտրել է նրա տան կահույքը։ Նա հավասարապես ուշադիր է եղել նաև իր հիմնական աշխատանքի՝ Նորֆոլկի Գոլկգեմում գտնվող կոմս Լեսթերի պալատական համալիրի ներքին հարդարանքին[9]։ Նրա էսքիզների համաձայն կահավորվել են Դևոնշիրի դուքսի լոնդոնյան պալատները և Ռաուշեմի (Օքսֆորդշիր) վիլլան։ Ուելսի արքայազնի համար նա Թեմզայով նավարկելու համար նավ է նախագծել (ցուցադրվում է Գրինվիչի ծովային թանգարանում)։ Կյանքի վերջում նա վերակառուցել է Ուայթհոլն ու նրա շրջակայքը (վարչապետի նստավայր, արքայական արենայի շենք, ձիապահների զորանոցներ և այլն)։ Մահացել է թագավորի առաջին նկարչի և գլխավոր ճարտարապետի կոչումով 1748 թվականին։
Սթոուի այգիները նախագծելիս Քենթը հրաժարվել է անկյունային գծերից և համաչափությունից, որոնք գերակշռում էին ֆրանսիական պարտեզներում (դրանք ձգտում էին առանձին մասերի իդեալական միասնության, որոնք չէին հակասում բնությանը)[10]։
Ճարտարապետությունն ինքնին լանդշաֆտին և ներքին հարդարանքին ներդաշնակեցնելու այս ավանդույթը շարունակել են նոր սերնդի պալլադացիները Ռ. Ադամի գլխավորությամբ, որը քննադատում էր նախորդ սխեմատիկ ձևավորումը և շենքերի ծանրությունը[11]։
↑Harris, John (September 2004). «Kent, William (bap. 1686, d. 1748)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.