Ութ սրբերի պատերազմ
Թվական | 1375 - 1378 հուլիս |
---|---|
Վայր | Ապենինյան թերակղզի |
Արդյունք | Տիվոլիի հաշտության պայմանագիր |
Հակառակորդներ | |
Պապական մարզ | Իտալական քաղաք-պետությունների կոալիցիա Ֆլորենցիա Միլան Սիենա |
Հրամանատարներ | |
Ջոն Հոկվուդ(մինչև 1377 թվական), Ռոբերտ Ժենևսկի (1377 թվականից) | Ֆլորենցիական հանձնաժողով |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Ութ սրբերի պատերազմ (իտալ.՝ Guerra degli Otto Santi), պատերազմ Գրիգորիոս 11-րդ Պապի գլխավորությամբ Պապական պետության և Ֆլորենցիայի գլխավորությամբ իտալական պետությունների կոալիցիայի միջև 1375-1378 թվականներին։
Ֆլորենցիական հանձնաժողովը կոչվում էր պատերազմի վարման Ութի կոլեգիա կամ, ըստ ֆլորենցիական ավանդական լակոնիկության, Ութով պատերազմ (Otto della guerra): Քանի որ նրանք գլխավորում էին պատերազմը հենց իր՝ հռոմեական պապի դեմ, նրանց կատակով սկսեցին կոչել Ութ սրբեր (Otto santi), քանի որ միայն սրբերը կարող էին համարձակություն ունենալ մարտնչելու երկրի վրա Աստծո տեղապահի դեմ։ Այստեղից ողջ պատերազմը ստացավ Ութ սրբերի պատերազմ անվանումը (La guerra degli Otto santi):
Պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]14-րդ դարի 70-ական թվականներին պապական կուրիան սկսեց ծրագրեր կազմել կենտրոնական Իտալիայում իր ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ, ինչից վախենում էին իտալական շատ քաղաքներ։ Այսպես, Ֆլորենցիան մասնակցեց հակամարտությանը այն պատճառով, որ կուրիան իր տիրույթներին էր միացրել Ռոմանիան և Ումբրիան. սրանք կարևոր դեր ունեին քաղաքի տնտեսական կյանքում։ Իր հերթին Գրիգորիոս 11-րդը դժգոհ էր, քանի որ Ֆլորենցիան հրաժարվել էր օգնել իրեն Միլանի իշխան Բեռնաբո Վիսկոնտիի դեմ պատերազմի ժամանակ։ 1375 թվականին, երբ պատերազմը մոտենում էր ավարտին, շատ ֆլորենցիացիներ վախենում էին, որ Պապը իր հայացքը կուղղի Տոսկանային։
Բացի դա, պապական քաղաքների բնակիչների համար բավականին շատ խնդիրներ էին առաջացնում Միլանի դեմ մղվող պատերազմին մասնակցելու համար Գրիգորիոս 11-րդ կողմից վարձված գործազուրկ վարձկանները[1]։
Պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի պատճառը Ֆլորենցիայի կոնֆլիկտն էր Բոլոնիայում պապական պատվիրակի, ով արգելել էր ֆլորենցիական ցորենի վաճառքը, հետ։ 1375 թվականի գարնանը նա անգլիական վարձկան Ջոն Հոկվուդի զորքերն ուղարկեց քաղաքի դեմ։ Բայց ֆլորենցիական հանձնաժողովը նրան 130 000 ֆլորին տվեց, որը հավաքել էր տեղի հոգևորականությունը (եպիսկոպոսները, աբբաները, վանքներն ու եկեղեցիական հաստատությունները), ինչպես նաև պարտավորվեց ամենամյա վճար և ցմահ թոշակ վճարել՝ 600 և 1200 ֆլորինի չափով։
Ֆլորենցիան 1375 թվականի հուլիսին, դեռևս պատերազմից առաջ, դաշինք կնքեց Միլանի հետ։ Միաժամանակ պապական քաղաքներ ուղարկվեցին գործակալներ, որոնց առջև խնդիր դրվեց ժողովրդական հուզումներ հրահրել։ Դա բարդ չէր, և շուտով Պոջո, Մոնտեֆյակոն և Պերուջա քաղաքների բնակիչները ոչնչացրեցին քաղաքային վարչակազմի շատ ներկայացուցիչների, ինչը Ֆլորեցիային առավելություն ապահովեց պատերազմի սկզբում։ Հակապապական միությանը միացան մոտ 80 քաղաքներ և ամրոցներ, որոնք Ֆլորենցիայի կողմից ազատության դրոշ ստացան՝ իրենց հռչակելով անկախ հանրապետություններ[2]։
1376 թվականի մարտի 31-ին Գրիգորիոս 11-րդը Ֆլորենցիայի վրա արգելանք դրեց, նրա բնակիչներին բանադրեց և եվրոպական բոլոր միապետերին կոչ արեց վտարել ֆլորենցիական առևտրականներին[3]։ Սա շոշոփելի հարված հասցրեց քաղաքին, քանի որ հենց առևտրի միջոցով վաստակած գումարով էր վճարվում վարձկան զորախմբի ծառայությունները։
1377 թվականին կարդինալ Ռոբերտ ժենևսկին (ապագա ավինյոնյան հակապապ Կլիմենտ 7-րդ) գլխավորեց ապստամբությունը ճնշելու ուղարկված 6000 բրետոնցիներից կազմված բանակը։ Փետրվարի 1-ին նա Ռիմինի մոտ գտնվող Չեզանա քաղաքում կոտորած կազմակերպեց՝ ոչնչացնելով 4 հազար ապստամբների։
Հոկվուդը հավատարիմ մնաց Ֆլորենցիայի հետ կնքած պայմանագրին՝ չպատերազմելով Տոսկանայում, ճնշելով պապական մարզում ծագած ապստամբությունը։ Բայց 1377 թվականին նա հեռացավ Գրիգորիոս 11-ից՝ միանալով հակապապական կոալիցիային։ 1377 թվականի ամռանը պապական վարձկանները նվաճեցին Բոլոնիան, ինչը հնարավորություն տվեց ճանապարհ բացելու դեպի Ֆլորեցիային աջակցող մի քանի քաղաքներ։
1378 թվականի գարնանը Սարցանայում Հռոմի և Ֆլորեցիայի դեսպանների, կայսրի, Ֆրանսիայի,Հունգարիայի, Իսպանիայի և Նեապոլի թագավորների ներկայացուցիչների հանդիպում տեղի ունեցավ։ Այս համաժողովի ընթացքում հայտարարվեց, որ Պապը վախճանվել է (1378 թվականի մարտի 26-ի լույս 27-ի գիշերը)։
Ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1378 թվականի հուլիսին Տիվոլի քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որը Ուրբանոս 6-րդ Պապի կողմից ընդունվեց իր նախորդի մահվան և արևմտյան մեծ պառակտման սկզբի հետ կապված։ Համաձայն այս փաստաթղթի՝ Ֆլորենցիան Պապին վճարեց 200 000 ֆլորին (Գրիգորիոս 11-րդը 1 000 000 էր պահանջում), պարտավորվեց չեղարկել եկեղեցու դեմ եղած բոլոր որոշումները, ինչպես նաև վերադարձնել հոգևորականությունից բռնագրավված նրանց ողջ գույքը։ Պապն իր հերթին չեղարկեց արգելանքը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Holmes, George. 2000. Europe: Hierarchy and Revolt, 1320—1450. Blackwell Publishing. ISBN 0631213821. p. 131.
- ↑ Поздникин А. А. Война «восьми святых против церкви» (1375—1378) в оценке Поджо Браччолини
- ↑ Alison Williams Lewin, Negotiating Survival: Florence and the Great Schism, 1378—1417 (Fairleigh Dickinson UP, 2003), p. 45, citing Gene A. Brucker, Florentine Politics and Society, 1343—1378 (Princeton UP, 1962), p. 310.
- ↑ Francis A. Hyett. Florence: her history and art, to the fall of the Republic, (Methuen & Co., Trinity Hall, Cambridge: 1903), 182.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |