Ոչբռնության միջազգային օր
Ոչբռնության միջազգային օր անգլ.՝ International Day of Non-Violence իսպ.՝ Día Internacional de la No Violencia ֆր.՝ Journée internationale de la non-violence չինարեն՝ 国际非暴力日 ռուս.՝ Международный день ненасилия | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հոկտեմբերի 2 |
Տոնվում է | Ամբողջ աշխարհ |
սկսած | 2007[1] |
Հաստատված | հունիսի 15, 2007[2] |
Տոնում | Ամենամյա |
Անվանված է | Մահաթմա Գանդի |
Ի հիշատակ | Մահաթմա Գանդի |
Նման | Խաղաղության միջազգային օր |
Կայք | Կայքէջ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում |
Ոչբռնության միջազգային օրը (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Day of Non-Violence, իսպ.՝ Día Internacional de la No Violencia, չինարեն՝ 国际非暴力日, ռուս.՝ Международный день ненасилия, ֆր.՝ Journée internationale de la non-violence) նշվում է հոկտեմբերի 2-ին՝ Մահաթմա Գանդիի ծննդյան օրը[3]։
2004 թվականի հունվարին իրանցի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ընդունել է Մումբայում տեղի ունեցած համաշխարհային սոցիալական համաժողովում արտասահմանցի ուսանողներին հինդի ուսուցանող դասախոսի՝ ոչբռնության միջազգային օրը Փարիզում անցկացնելու առաջարկը[4]։ Այս գաղափարն աստիճանաբար գրավել է Հնդկաստանի Կոնգրեսի կուսակցության որոշ առաջնորդների հետաքրքրությունը, մինչև 2007 թվականի հունվարին Նյու Դելիում չընդունվեց Սաթյագրահի խորհրդաժողովի բանաձևը, որը նախաձեռնել էր Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ և Միացյալ առաջադիմական դաշինքի նախագահ Սոնյա Գանդին և արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, որը կոչ էր արել Միավորված ազգերի կազմակերպությանն ընդունել այդ գաղափարը[5]։
2007 թվականի հունիսի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան քվեարկել է հոկտեմբերի 2-ը Ոչբռնության միջազգային օր հռչակելու օգտին[6]։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը խնդրել է ՄԱԿ-ի համակարգի բոլոր անդամներին հոկտեմբերի 2-ը նշել «պատշաճ կերպով և տարածել ոչբռնության ուղերձը, այդ թվում՝ հասարակության լուսավորության և իրազեկման միջոցով»[7]։
Նյու Յորքում ՄԱԿ-ի փոստային վարչակազմը հատուկ ծրար է պատրաստել ի հիշատակ այդ իրադարձության՝ ՄԱԿ-ին առընթեր Հնդկաստանի մշտական ներկայացուցչությունում Հնդկաստանի դեսպանի խնդրանքով[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.upscbuddy.com/international-day-of-non-violence/
- ↑ http://undocs.org/es/A/RES/61/271
- ↑ «International Day of Non-Violence». www.timeanddate.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «International Day of Non-Violence». GLADE (Global Learning and Development Education) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Conference calls for declaring International day of non-violence».
- ↑ «UN declares 2 October, Gandhi's birthday, as International Day of Non-Violence». United Nations. 2007 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «General Assembly Adopts Texts On Day Of Non-Violence, Ethiopian Millennium; Pays Tribute To Former Secretary-General Kurt Waldheim». United Nations. 2007 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Topical Philately Related to Mohandas K. Gandhi, gandhi.topicalphilately.com