Նեհավենդ
Քաղաք | ||
---|---|---|
Նեհավենդ | ||
պարս.՝ نهاوند | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Համադան | |
Շահրեստան | Նեհավենդ | |
Համայնք | Central District? | |
Բնակչություն | 76 162 մարդ (2016)[1] | |
| ||
Նեհավենդ կամ Նահավանդ (պարս.՝ نهاوند), քաղաք Իրանի արևմուտքում՝ Համադան օսթանում (նահանգում)։ Հանդիսանում է Նեհավենդ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 76 162 մարդ (2016)[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Համադանի հարավային մասում՝ լեռնային տեղանքում։ Ծովի մակարդակից ունի 1644 մ բարձրություն[2]։ Նեհավենդը գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Համադանից, 65 կմ դեպի հարավ-արևմուտք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 310 կմ դեպի հարավ-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է Աքեմենյան դինաստիայի Դարեհ I Մեծի օրոք պարսկական սատրապության՝ Մարաստանի տարածքում։ Սելևկյանների մակեդոնական դինաստիայի օրոք Նեհավենդի մոտ հիմնադրվել են հունական Ապամեա և Լաոդիկեա քաղաքները, որոնք հիշատակվում են Ստրաբոնի[3] և Պլինիոս Ավագի աշխատություններում[4]։ 642 թվականին քաղաքի շրջակայքում տեղի է ունեցել ճակատամարտ խալիֆա Օմարի արաբա-մուսուլմանական և շահնշահ Հազկերտ III-ի պարսկական բանակների միջև, որն ավարտվել է պարսիկների լիակատար պարտությամբ։ Քաղաքի պատմության հետ է կապված իրանցի կարաիմների առաջնորդներից մեկի՝ Բենիամին Նահավենդիի (մոտ 830-860) կյանքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 76 162 մարդ, որոնք կազմում էին 23 947 տնտեսություն։ Համադան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Համադանից և Մալայերից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 20 972[6] | 23 922[7] | 52 265 | 59 307[8] | 65 164[8] | 72 218[9] | 75 445[10] | 76 162[11] |
Ազգային կազմում գերակշռում են լոռերն ու լաքերը[12], իսկ դավանանքայինում՝ շիա մուսուլմանները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ Физико-географические данные (անգլ.)
- ↑ Страбон, География, XIII, 6
- ↑ Плиний Старший, Естественная История, 6, 29
- ↑ «Համադան օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 8,0 8,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Road Maintenance & Transportation Organization of İslamic Republic of İran (RMTO): Provincial Transportation and Terminals Department of Hamedan: Preface Արխիվացված 2012-07-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեհավենդ» հոդվածին։ |
|