Յոդային թիվ
Արտաքին տեսք
Յոդային թիվ, 100 գրամ օրգանական նյութին միացող յոդի զանգվածը՝ արտահայտած գրամներով։ Յոդային թիվը օրգանական չհագեցած միացություններում բնորոշում է կրկնակի կապերի պարունակությունը։ Հիմնականում օգտագործվում է ճարպերի և ճարպաթթուների անալիզի, ինչպես նաև արոմատիկ ածխաջրածիններում պարունակվող և յոդի հետ միացող խառնուրդների ու պոլիմերների չհագեցածության որոշման համար։ Երբեմն յոդի փոխարեն օգտագործվում է բրոմ, ապա հաշվում ծախսված բրոմին համարժեք յոդի զանգվածը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 125)։ |