Jump to content

Մլադեն Կաշչելան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մլադեն Կաշչելան
Քաղաքացիությունը  Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1983(1983-02-13)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Կոտոր, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Մլադեն Կաշչելան (չեռնոգորերեն Mladen Kašćelan,փետրվարի 13, 1983(1983-02-13)[1], Կոտոր, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), չեռնոգորացի և ռուս[3] ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։ Հանդես է եկել Չեռնոգորիայի հավաքականում։ Պրեդրագ Կաշչելանի զարմիկն է:

Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Կոտոր քաղաքում։ Առաջին պրոֆեսիոնալ ակումբը «Բոկելն» էր: 19 տարեկանում տեղափոխվել է գերմանական Դորտմունդի «Բորուսիա», խաղացել է երիտասարդական թիմում: Չնայած նրան, որ համաձայնագիրը կնքվել էր «1+4» համակարգով և ակումբը պատրաստ էր շարունակել համագործակցությունը, Կաշչելանի գործակալը պնդել է, որ լքի թիմը[4]։ 2003 թվականի հուլիսի 1-ին տեղափոխվել է «Կարլսրուե»[5]։ Հիմնական թիմի կազմում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում[6], հիմնականում խաղում է երկրորդ թիմում[7]։ Դրանից հետո խաղացել է «ՕՖԿ Բելգրադում», Սուբոտիցայի «Սպարտակում», «Վոժդովացում»։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է լեհական «Լոձ»[8]։ 2007 թվականի հոկտեմբերի 20-ին նոր ակումբում նորամուտն է նշել «Գուրնիկի» դեմ խաղում (0:1)[9]։ Թիմում դարձել է հիմնական խաղացող և համարվել է Էքստրակլասների լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը[4]։

Կաշչելանը «Տոսնոյի» կազմում

2009 թվականի ամռանը տեղափոխվել է Լվովի «Կարպատներ»՝ կնքելով եռամյա պայմանագիր[10]։ 2009 թվականի օգոստոսի 30-ին Կիևի «Օբոլոնիի» դեմ խաղում (5:0) նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում[11]։ Նիգերիացի Սամսոն Գոդվինի փոխարեն դուրս է եկել 72-րդ րոպեին, ավելացված ժամանակում դեղին քարտ ստանալով[12]։

2010 թվականի հունվարին եռամյա պայմանագիր է կնքել լեհական «Յագելոնիա» ակումբի հետ[13]։ Երկու անգամ վարձակալությամբ է տրվել, նախ՝ «Լոձին»[14], ապա՝ բուլղարական «Լուդոգորեցին»[15]։ 2012/13 մրցաշրջանում հանդես է եկել հունական «Պանտրակիկոսում»[16]։

2013 թվականի հունիսի 13-ին երկամյա պայմանագիր է կնքել Տուլայի «Արսենալի» հետ[17]։ Հուլիսի 13-ին առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում անցկացրել է «Սիբիրի» դեմ (2:0)[18]։ 2014 թվականի օգոստոսի 2-ին նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում՝ մեկնարկային կազմում հանդես գալով «Զենիթի» դեմ խաղում (0:4)[19]։ 2016 թվականի հունվարի 28-ին տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Տոսնո» ակումբ[20]։ 2017 թվականի օգոստոսի 8-ին պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվել է[21]։ 2017 թվականի օգոստոսի 12-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Տամբով»[22]։ 2018/19 մրցաշրջանում ակումբը ՖՆԼ-ում զբաղեցրել է 1-ին տեղը և դուրս եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգա[23]։

2019 թվականի օգոստոսի 5-ին դարձել է «Բալթիկայի» խաղացող[24]։ Նոր ակումբում նորամուտն է նշել օգոստոսի 10-ին «Մորդովիայի» դեմ խաղում (3:0)[25]։ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին խփել է առաջին գոլը «Չերտանովոյի» դեմ խաղում (1:2)[26]։ 2022 թվականի օգոստոսի 27-ին անցկացրել է 100-րդ հանդիպումը «Բալթիկայի» կազմում[27]։ 2023 թվականի հունիսի 3-ին անցկացրել է կարիերայի վերջին հանդիպումը[28]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 6-ին նորամուտն է նշել Չեռնոգորիայի հավաքականում՝ խաղալով ամբողջ 90 րոպեն Կիպրոսի դեմ խաղում (2:2)[29]։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին երկու տարվա դադարից հետո կրկին հրավեր է ստացել Չեռնոգորիայի հավաքականից[30]։ 2016 թվականի մայիսի 31-ին հավաքականի կազմում մասնակցել է Թուրքիայի դեմ վերջին խաղին (0:1)[31][32]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր սերբ մոդել Մարիանա Կրիժանովիչի հետ, որը դարձել է ֆուտբոլային գործակալ[33]։ Աջ ուսին կան չինական հիերոգլիֆների տեսքով դաջվածքներ, որոնք նշանակում են նրա կյանքի կարգախոսը՝ Աստված, հաջողություն, ընտանիք[34]։

Լավ տիրապետում է ռուսերենին, տիրապետում է նաև սերբերենին, լեհերենին, անգլերենին, գերմաներենին և մի փոքր բուլղարերենին[35]։

2022 թվականի նոյեմբերի 19-ին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[36][37]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յագելոնիա»

  • Լեհաստանի սուպերգավաթակիր՝ 2010

«Լուդոգորեց»

  • Բուլղարիայի չեմպիոն՝ 2011/2012
  • Բուլղարիայի գավաթի գավաթակիր՝ 2011/2012

«Արսենալ»

  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2013/2014

«Տոսնո»

  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2016/2017

«Տամբով»

  • ՖՆԼ-ի առաջնության հաղթող՝ 2018/2019

«Բալթիկա»

  • Առաջին լիգայի արծաթե մեդալակիր՝ 2022/2023

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «39-летний хавбек «Балтики» Кашчелан получил российское гражданство». Sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2022-11-26-ին. Վերցված է 2022-11-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «Подкаст «Балтийцы» #1 Младен Кашчелан» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Mladen Kascelan - Трансферная история (Карлсруэ)». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Mladen Kascelan - Подробная статистика выступлений (Карлсруэ)». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Mladen Kascelan - Подробная статистика выступлений (Karlsruher SC II)». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Mladen Kascelan - Трансферная история (Лодзь)». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «ЛКС Лодзь - Гурник Забже, 20 окт. 2007 г. - PKO Экстракласа - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. ««Карпаты»: два новичка плюс боливийцы на просмотре». Արխիվացված է օրիգինալից 2009-09-01-ին. Վերցված է 2009-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Карпаты Львов (-2021) - Оболонь Киев (-2012), 30 авг. 2009 г. - Премьер-лига - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Карпаты – Оболонь, 30 августа 2009 - счёт 5 : 0, обзор матча, прямая трансляция - Украина - Премьер-лига 2009/2010». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Mladen Kascelan - Трансферная история (Ягеллония)». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Mladen Kascelan - Трансферная история (Аренда - Лодзь)». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Mladen Kascelan - Трансферная история (Аренда - Лудогорец)». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Mladen Kascelan - Подробная статистика выступлений (Пантракикос)». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. ««Арсенал» подписал «Тасманского дьявола»». Արխիվացված է օրիգինալից 2013-06-19-ին. Վերցված է 2013-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Арсенал Тула - Сибирь Новосибирск (- 2019), 13 июля 2013 г. - Первая Лига - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Арсенал Тула - Зенит Санкт-Петербург, 02 авг. 2014 г. - Премьер-лига - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Из «Арсенала» в «Тосно» перешёл ещё и Кашчелан». Արխիվացված է օրիգինալից 2017-02-17-ին. Վերցված է 2017-02-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Спасибо, Младен!». Արխիվացված է օրիգինալից 2017-08-08-ին. Վերցված է 2017-08-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Младен Кашчелан перешёл в Тамбов! - Новости». fc-tambov.ru. Արխիվացված է օրիգինալից 2022-07-12-ին. Վերցված է 2022-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. ««Тамбов» и «Сочи» вышли в РПЛ». Sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-07-09-ին. Վերցված է 2022-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «Экс-капитан «Тамбова» Кашчелан перешёл в «Балтику»». matchtv (ռուսերեն). 2019-08-05. Վերցված է 2022-07-12-ին.
  25. «Мордовия Саранск (-2020) - Балтика Калининград, 10 авг. 2019 г. - Первая лига - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-12-ին. Վերցված է 2022-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Балтика Калининград - Чертаново Москва, 13 окт. 2020 г. - Первая лига - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-12-ին. Վերցված է 2022-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «Mladen Kascelan - Подробная статистика выступлений (Балтика)». www.transfermarkt.world (ռուսերեն). Վերցված է 2022-10-01-ին.
  28. Михаил ЯНОВСКИЙ (2023-06-04). «Калининградскую «Балтику» покинули три футболиста». kaliningrad.kp.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-04-ին. Վերցված է 2023-06-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. «Кипр - Черногория, 06 июня 2009 г. - ЧМ - квалификация Европа - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. «Младен Кашчелан получил приглашение в сборную Черногории». Արխիվացված է օրիգինալից 2014-10-31-ին. Վերցված է 2014-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «Турция - Черногория, 29 мая 2016 г. - Товарищеские матчи - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. «Кашчелан сыграл последний матч за сборную Черногории». Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին. Վերցված է 2017-02-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. «Знакомьтесь, Марьяна Кашчелан — футбольный агент». Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-07-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 30 (օգնություն)
  34. «Кашчелан: «Не жалею, что переехал в Украину»». Արխիվացված է օրիգինալից 2009-09-11-ին. Վերցված է 2009-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. Младен Кашчелан на Эхо Тулы, 27.08.2013
  36. «Футболист «Балтики» Кашчелан получил российское гражданство - 19 ноября 2022 - Sport24». sport24.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-26-ին. Վերցված է 2022-11-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  37. РИА Новости Спорт (2022-11-19T10:21). «Черногорский полузащитник "Балтики" получил российское гражданство». РИА Новости Спорт (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-26-ին. Վերցված է 2022-11-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մլադեն Կաշչելան» հոդվածին։