Jump to content

Միազներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միազներ
Տեսակվարակիչ հիվանդություն, disease caused by Diptera? և հիվանդության կարգ
Պատճառmaggot?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 Myiasis Վիքիպահեստում

Միազներ (լատին․՝ myasis, հին հունարենից՝ μυαα (ճանճ) + (իազ)), մակաբուծային հիվանդություններ էնտոմոզների խմբից, որոնք առաջացել են մարդու[1] և կենդանիների (ներառյալ տնային) մարմնի հյուսվածքներում և խոռոչներում ճանճերի թրթուրների ապրելու հետևանքով։ Նոսոլոգիան պատկանում է մոռացված (անտեսված) հիվանդությունների խմբին։

«Միազ» տերմինն առաջարկվել է 1840 թվականին քահանա Ֆրեդերիկ Ուիլյամ Հոուփին (անգլ.՝ Frederick William Hope)՝ նկատի ունենալով այն հիվանդությունները, որոնք առաջացնում են դիպտերայի թրթուրները՝ ի տարբերություն այլ միջատների թրթուրների առաջացրած հիվանդությունների (որոնց համար օգտագործվել է «սկոլեցիազ»[2] տերմինը), չնայած դեռ Ամբրուազ Պարեն՝ Ֆրանսիայի թագավորներ Հենրի Երկրորդի, Ֆրանցիսկոս Երկրորդի, Կառլ Իններորդի և Հենրի Երրորդի պալատական վիրաբույժը նկատեց, որ թրթուրներով հաճախ լցվում էին բաց վերքերը[3]։

Վարակման ուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանճերը, ավելի հաճախ բոռերը, կարող են ձվեր և թրթուրներ դնել մարդու մարմնի վրա։ Թրթուրները կարող են մարդկանց վրա ներթափանցել գետնից, մոծակներից, սպիտակեղենից և այլն։

Կուլ տված ճանճերի ձվերը ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ մարմնով՝ ներթափանցելով ուղեղ, սիրտ և այլն (հազվադեպ դեպքերում)[4], սակայն ավելի հաճախ առաջացնում են աղիքային միազ։

Դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միազները բաժանվում են պատահական, ֆակուլտատիվ և օբլիգատ տեսակների։ Ըստ տեղակայման՝ դրանք բաժանվում են հյուսվածքներում և խոռոչներում ապրողների։

Պատահական միազներն առաջացնում են ճանճերի այն տեսակների թրթուրները, որոնք սովորաբար զարգանում են փտած նյութերի մեջ։ Նրանք պատահաբար մտնում են մարդու օրգանիզմ։ Ճանճերը ձու են դնում սննդի, ներքնազգեստի և այլնի վրա։ Ձվերից դուրս եկած թրթուրները կարող են կուլ տալ սննդի հետ միասին։ Աղտոտված հագուստից թրթուրները կարող են սողալ միզուկի մեջ։ Արդյունքում կարող են զարգանալ խոռոչային միազներ (աղիքային և միզասեռական)։

Աղիքային միազ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիքային ծանր միազները սովորաբար առաջացնում են դրոզոֆիլների թրթուրները։

Աղիքային միազների դեպքում հիվանդությունը սովորաբար սուր է ընթանում, կրկնավարակներով պայմանավորված՝ այն կարող է երկարատև ընթացք ստանալ։ ԱՄՆ-ում ամենից հաճախ նման վարակը պայմանավորված է Tubifera Tenax ցեղի ճանճերով։ Թրթուրների ներխուժումը աղիքային լորձաթաղանթի մեջ կարող է զարգանալ նաև Sarcophaga ցեղի ճանճերով վարակվելու դեպքում։

Նկատվում է աղիքային լորձաթաղանթների գրգռում և դրանց բորբոքում, որոնք ուղեկցվում են որովայնի ցավերով, փորլուծությամբ, հյուծվածությամբ։ Հնարավոր է փսխում, որի դեպքում թրթուրները դուրս են գալիս արտաքին միջավայր բերանով։ Թրթուրներ հայտնաբերվում են նաև կղանքի մեջ, ինչը հիմք է հանդիսանում ախտորոշման համար։ Մեծահասակների օրգանիզմում ապրող թրթուրների երկարությունը 1-1,5 սմ կամ ավելի է։

Բուժումն է հակամանրէային միջոցների նշանակումը (Մեբենդազոլ և այլն)։

Միզասեռական միազ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզասեռական միազները կարող են առաջանալ Fannia canicularis, Musca domestica և այլ թրթուրներից։ Միզուկում թրթուրների մակաբուծությունը ցավ է պատճառում, երբեմն նաև միզարձակման խանգարումներ։ Բուժումը․ միզուկի լվացում՝ թրթուրները հեռացնելու համար

Միազների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված ախտահարված օրգանից կամ հյուսվածքից՝ առանձնանում են մաշկային, միզասեռական (ուրինար), աղիքային միազներ, ռնգային (ռնգային) միազներ, օտոմիազներ (ականջի միազներ), ակնային միազներ։

Ophthalmomiasis-ն առաջացնում է աչքերի ծանր վնասվածքներ, որոնք առաջանում են թրթուրների և վոլֆարտ ճանճի կողմից։ Թրթուրները, որոնք մնում են կոնյուկտիվայի հաստության մեջ, նպաստում են քրոնիկ կոնյուկտիվիտի զարգացմանը։ Նրանք կարող են լիմբով ներթափանցել առաջնային խցիկի մեջ, ապակենման մարմնի մեջ, ինչը հանգեցնում է ծանր իրիդոցիկլիտի։ Հիվանդությունը կարող է ավարտվել աչքի կորստով։

Հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆարտիոզը կենդանիների և մարդկանց ինվազիոն հիվանդություն է, որն առաջանում է վոլֆարտ ճանճի թրթուրից, երբ այն զարգանում է վերքերի կամ մացերացված մաշկի վրա։ Վոլֆարտ ճանճը (Wohlfahrtia magnifica) տարածված է բարեխառն և տաք կլիմայական պայմաններում։ Բաց մոխրագույն ճանճի մարմինն ունի 9-13 մմ երկարություն։ Հասուն ճանճերն ապրում են դաշտերում և սնվում բույսերի նեկտարով։ Էգ ճանճերը 120-ից 150 թրթուր են դնում բաց խոռոչներում (քիթ, աչքեր, ականջներ), կենդանիների մարմնի վերքերի և խոցերի վրա, երբեմն՝ մարդկանց (բաց երկնքի տակ քնելու ժամանակ)։ Արագորեն ներթափանցելով հյուսվածքների մեջ՝ թրթուրները ոչնչացնում են ոսկրերը՝ մեխանիկորեն և արտազատվող ֆերմենտների օգնությամբ։ Թրթուրների մակաբուծությունն ուղեկցվում է ուժեղ ցավով, առաջացնում է հյուսվածքների նեկրոզ և գանգրենոզ պրոցեսներ։ 5-7 օր հետո թրթուրները ընկնում են հողի մեջ և զարգանում։ 11-23 օր հետո զարգանում է հասուն միջատ։ Վոլֆարտյան ճանճը միանգամից կարող է դնել 120-160 հատ, մինչև 1 մմ երկարությամբ Թրթուրներ։ էգերն ապրում են 8-29 օր։ Վնասված մասերն այտուցվում և թարախակալվում են, հյուսվածքները մասամբ մեռնում են, քթից արյունահոսություն է սկսվում։ Թրթուրները կարող են նաև առաջացնել քոր։ Միազները շատ ցավոտ են և հաճախ ավարտվում են մահով։ Թրթուրները հեռացնելուց հետո այս բոլոր երևույթներն անցնում են։

Գաստրոֆիլոզը (gastrophilosis) Larva migrans-ի տեսակ է, որի հարուցիչը բոռի թրթուրն է (Gastrophilus equi), որը մակաբուծում է ձիերի ստամոքսում և աղիքներում։ Ստամոքսային բոռի թրթուրները գաղթում են մաշկի էպիդերմիս՝ օրական կատարելով 7-8 30 սմ երկարությամբ տեղաշարժումներ։ Բոռերը (Gasterophilidae) թրթուրներ են դնում կաթնասունների, այդ թվում՝ մարդկանց մաշկի տակ։ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ապրում է մարդու մաշկի բոռը, որը ձվեր է դնում մոծակների վրա։ Երբ մոծակը նստում է մարդու մարմնի վրա, մաշկի բոռերը «մխրճվում են» մաշկի մեջ։ Արյան հոսքով նրանք կարող են շրջել ամբողջ մարմնով և նույնիսկ ուղեղ մտնել՝ արյուն-ուղեղային պատնեշի միջով։ Ախտահարելով ուղեղի հատվածները՝ բոռի թրթուրները կարող են հանգեցնել մահվան։

Հիպոդերմատոզ մարդկանց մոտ առաջացնում են ձիերի կամ խոշոր եղջերավոր անասունների բոռերը (Hypoderma bovis, Hypoderma lineatum): Հիվանդությունը բնութագրվում է թափառող թրթուրի համախտանիշով։ Թրթուրները գաղթում են ենթամաշկային հյուսվածքի մեջ։ Արագ են շարժվում են՝ 12 ժամվա ընթացքում մինչև 12 սմ, սովորաբար մարմնի և գլխի վերին մասի ուղղությամբ, որտեղ հայտնվում է այտուցվածություն, կարմրավուն-կապտավուն գույնի խտացում։

Դերմատոբիազը (dermatobiasis) հարավամերիկյան արևադարձային միազ է, որն առաջացնում է բոռի թրթուրը (Dermatobia hominis)։ Բնութագրվում է մաշկի մեջ թարախակույտային հանգույցի ձևավորմամբ՝ ներդրված պաթոգենի շուրջ։ Դերմատոբիազը բնութագրվում է ուռուցքանման բորբոքումով և ենթամաշկային թարախակույտերով՝ մակերևույթի վրա ֆիստուլյար անցքերով։

Կորդիլոբիոզը արևադարձային միազ է, որն առաջանում է cordylobia anthropophaga ճանճի թրթուրից և բնութագրվում է մաշկի մեջ թարախակույտ հանգույցի ձևավորմամբ՝ տեղավորված պաթոգենի շուրջ։ Հաճախ երեխաների մոտ առաջանում են հանգույցներ և խոցեր, թարախակույտեր։

Որոշ տեսակների մսաճանճեր կարող են ձու դնել մաշկի վրա, վերքերի մեջ, ականջներում կամ քթի մեջ։ Դուրս գալուց հետո թրթուրները թափանցում են հյուսվածքներ և զարգանում դրանց մեջ 2-3 շաբաթվա ընթացքում։ Երբեմն դրանք խորը ներթափանցում են հյուսվածքների մեջ, ներառյալ աչքերը, հարքթային ծոցերը և գանգը․ որն ուղեկցվում է վատ հոտի տեսքով։ Հաճախ զարգանում է նաև բակտերիալ վարակ։ Հնդկաստանում և Աֆրիկայում այս ճանճերը սովորաբար պատկանում են chrysomyia սեռին, իսկ Արևմտյան կիսագնդում՝ callitroga spp սեռին։ ԱՄՆ-ում մարդկանց վարակման դեպքերը հաճախ համընկնում են մսաճանճից առաջացրած էպիզոոտիայի հետ։ Պարզվել է, որ Sarcophagidae ընտանիքի մոխրագույն մսային ճանճերը նույնպես առաջացրել են հյուսվածքների խորը միազներ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ շրջաններում։ Բուժումը․ վիրաբուժական, թրթուրների հեռացում, երկրորդական վարակի բուժում։

Էգ ճանճերը ձու են դնում մարդկանց աչքերի, ականջների, քթի, վերքերի մեջ կամ ներարկում են դրանք վերնամաշկի մեջ։ Ավելի հազվադեպ նկատվում է ներքին օրգանների վնասվածք՝ թրթուրների պատահական կուլ տալու պատճառով[1]։ Օրինակ՝ gasterophilus, Hypoderma, Dermatobia և Cordylobia ցեղի ներկայացուցիչները վարակում են մաշկը։ Fannia-ն ազդում է ստամոքսա-աղիքային համակարգի և միզային համակարգի վրա։ Phonnia-ն և Wohlfahrtia-ն կարող են վարակել բաց վերքերն ու խոցերը, Oestrus-ը ներգործում է աչքերի վրա, իսկ Cochliomyia-ն ներթափանցում է շնչուղիներ և վարակում վերջիններիս։

Մարդու վարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա ճանճերի 3 խումբ,որոնք առաջացնում են միազներ՝

  • Calliphoridae-ի ընտանիք
  • Oestroidea ենթընտանիք՝ գլխավորապես բոռերը (Gasterophilidae)
  • Մոխրագույն մսաճանճերի ընտանիք (Sarcophagidae)

Ճանճերի խմբեր, որոնք հազվադեպ կարող են առաջացնել միազներ՝

  • Anisopodidae-ի ընտանիք
  • Piophilidae-ի ընտանիք
  • Stratiomyidae-ի ընտանիք
  • Syrphidae-ի ընտանիք

Ճանճերի տեսակներ, որոնց համար անհրաժեշտ է փոխանցող՝

Ենթամաշկային վնասվածքների դեպքում հնարավոր է պահպանողական բուժում։ Այլ դեպքերում թրթուրները հեռացվում են վիրահատական միջամտությամբ[1]՝ վերքի պարտադիր մշակմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Медицинская академия имени И. М. Сеченова». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  2. ««Introduction to Myiasis.» The Natural History Museum of London». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Sherman, RA 2000»>Sherman, RA, Hall, MJR, and Thomas, S. «Medicinal Maggots: An ancient remedy for some contemporary afflictions.» Annual Review of Entomology 45 (2000): 55-81.
  4. «A collective analysis on 54 cases of human myiasis in China from 1995—2001». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]