Մարկ Ռոթկո
Մարկ Ռոթկո լատիշ․՝ Markuss Rotkovičs | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Маркус Янкелевич Роткович |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Դաուգավպիլս, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1970[1][2][6][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Եյլի համալսարան (1921, 1923)[7], Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Լինքոլնի ավագ դպրոց (հունիս 1921) |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և գծանկարիչ |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ[4] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Նարնջագույն, կարմիր, դեղին, Նարինջագույն և դեղին, No. 10, Ռոթկոյի մատուռ, No. 1?, No. 2?, No. 3?, No. 3?, No. 4?, No. 5? և No. 6 (?)? |
Աշակերտներ | Frances Baldwin? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Mary Ellen Beistle? |
Զավակներ | Kate Rothko? և Christopher Rothko? |
Mark Rothko Վիքիպահեստում |
Մարկ Ռոթկո, ի ծնե անունը՝ Մարկուս Յակովլևիչ Ռոթկովիչ (ռուս.՝ Маркус Яковлевич Роткович, սեպտեմբերի 25, 1903[1][2][3][…], Դաուգավպիլս, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5] - փետրվարի 25, 1970[1][2][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ռուս-հրեական ծագումով ամերիկացի գեղանկարիչ։ Չնայած Ռոթկոն ինքը մերժել է իր պատկանելությունը նկարչական որևէ ճյուղի, նրան ընդհանրապես բնորոշում են որպես աբստրակտ էքսպրեսիոնիստ։ Նա Ջեքսոն Պոլլոքի և Ուիլհելմ Քունինգի հետ միասին համարվում է ամերիկյան հետպատերազմյան ամենահայտնի նկարիչներից մեկը։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Ռոթկոն ծնվել է Ռուսական կայսրության Վիտեբսկ նահանգի Դվինսկ քաղաքում՝ ներկայիս (Լատվիայի հանրապետության Դաուգավպիլս քաղաքում)։ Նրա հայրը՝ Յակոբ (Յակով) Ռոթկովիչը, դեղագործ և մտավորական է եղել, ով ի սկզբանե ապահովել է իր երեխաների աշխարհիկ և քաղաքական դաստիարակությունն առավել, քան կրոնականը։ Ռոթկոյի վաղ մանկությունն անցել է վախի ու սարսափի մեջ, մի միջավայրում, որտեղ հրեաները պախարակվում էին այն չարիքների համար, որ պատուհասել էր Ռուսաստանը[8]։ Չնայած Յակոբ Ռոթկովիչի համեստ եկամտին, ընտանիքը լավ կրթված էր («Մենք կարդացող ընտանիք ենք», հիշում է Ռոթկոյի քույրը)[9], և Ռոթկոն տիրապետում էր ռուսերենի, հրեերենի, իդիշի և եբրայերենի։ Հոր՝ Ուղղափառ Հուդաիզմին վերադառնալուց հետո (նա այս շարժմանը հարում էր նաև երիտասարդ տարիքում) Ռոթկոյին՝ չորս երեխաներից ամենափոքրին, հինգ տարեկան հասակում ուղարկում են չեդեր (անգլ.՝ сheder), որտեղ նա սովորում է Թալմուդ, չնայած նրա քույրն ու եղբայրները սովորում էին հանրակրթական համակարգում[10]։
Արտագաղթ Ռուսաստանից դեպի ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախենալով, որ իր որդիներին շուտով կզորակոչեն Ռուսական կայսրության բանակ, Յակոբ Ռոթկովիչը Ռուսաստանից գաղթում է ԱՄՆ։ Մարկուսը մնում է Ռուսաստանում իր մոր և մեծ քրոջ՝ Սոնյայի հետ միասին։ Ավելի ուշ՝ 1913 թվականի ձմռանը, նրանք միանում են Յակոբին և մեծ եղբայրներին Օրեգոն նահանգի Փորթլանդ քաղաքում՝ ժամանելով Էլլիս կղզի։ Մի քանի ամիս անց մահանում է Յակոբը՝ ընտանիքին թողնելով առանց տնտեսական աջակցության։ Սոնյան գանձապահի աշխատանք է կատարում, մինչ Մարկուսն աշխատում է իր հորեղբոր մեծածախ վաճառքի խանութսրահում՝ աշխատողներին օրաթերթ վաճառելով[11]։ Մարկուսը սկսել է դպրոց հաճախել 1913 թվականին Միացյալ Նահանգներում՝ երրորդ դասարանից արագ տեղափոխվելով հինգերորդ, և գերազանցությամբ ավարտել է միջնակարգ մակարդակը Փորթլանդում, Լինքոլնի ավագ դպրոցում, 1921 թվականին, տասնյոթ տարեկան հասակում։ Նա սովորում է իր չորրորդ լեզուն՝ անգլերենը, և դառնում հրեական համայնքի ակտիվ անդամ, որտեղ իր ճարտարությունն է ապացուցում քաղաքական քննարկումների ընթացքում։ Ինչպես իր հայրը, Ռոթկոն մեծ կարևորություն է տալիս այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բանվոր աշխատակարգի, կանանց՝ հղիության դեմ միջոցներ կիրառելու իրավունքները։ Նա լսում է ակտիվիստ Էմմա Գոլդմանի խոսքը Արևմտյան ափի իր դասախոսություններից մեկի ժամանակ[12]։
Ռոթկոն կրթաթոշակ է ստանում Եյլում։ Երկրորդ տարվա համար նրան կրթաթոշակ չի տրվում, և նա մատուցողի և առաքիչի աշխատանք է կատարում՝ ուսման վարձը վճարելու համար։ Նա գտնում էր, որ Յեյլի հասարակությունը էլիտար կյանքի մոլուցքով էր տառապում և ռասիստ էր։ Ռոթկոն և նրա ընկերներից մեկը՝ Ահարոն Դիրեքթորը, հիմնում են «Սաթրդեյ Իվնինգ Փեսթ» երգիծական ամսագիրը, որը պարսավագիր էր՝ ուղղված դպրոցի բծախնդիր, բուրժուական բնույթի դեմ[13]։ Ամեն դեպքում, Ռոթկոն միշտ էլ ավելի շատ ինքնակրթված մարդ է եղել, քան աշխատասեր աշակերտ[14]։ «Նրա համակուրսեցիներից մեկը հիշում է, որ նա հազիվ թե սովորում էր, սակայն կարդալու մոլուցք ուներ»։ Իր ուսումնական երկրորդ տարվա վերջում Ռոթկոն թողնում է կրթությունն ու վերադառնում քառասունվեց տարի անց՝ պատվավոր աստիճանի արժանանալուց հետո[15]։
Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականի աշնանը Ռոթկոն աշխատանք է գտնում Նյու Յորքի հագուստի խանութների թաղամասում։ Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգայում իր ընկերոջը այցելության ընթացքում նա տեսնում է, թե ինչպես են ուսանողները մի նմուշ էսքիզավորում։ Ըստ Ռոթկոյի՝ սա սկիզբ է դնում իր՝ արվեստագետի կյանքին։ Հետագայում նա ընդունվում է Նյու Յորքի դիզայնի քոլեջ, որտեղ նրա ուսուցիչներից մեկն է լինում նկարիչ և դասղեկ՝ Արշիլ Գորկին։ Սա հավանաբար նրա առաջին հանդիպումն է ամերիկյան ավանգարդի ներկայացուցչի հետ, չնայած այս երկուսը երբեք չեն մտերմանում Գորկու իշխող բնավորության պատճառով։ (Գորկու՝ դասարանը ղեկավարելը Ռոթկոն անվանում է «հսկողության գերբեռնվածություն»[16])։ Այդ աշնանը նա Արվեստի ուսանողական լիգայում մասնակցում է դասընթացների, որոնք վարում է կուբիստ նկարիչ Մաքս Վեբերը՝ երիտասարդ ռուս-հրեան։ Իր ուսանողների՝ մոդեռնիզմի մասին իմանալու բուռն ցանկությանն ի պատասխան, Վեբերին, ով ֆրանսիական ավանգարդի մի մասն է եղել, սկսում են նայել որպես «մոդեռն արվեստի պատմության կենդանի շտեմարան»[17]։ Վեբերի ուսուցման ազդեցության ներքո Ռոթկոն սկսում է արվեստն ընկալել որպես զգացմունքային և կրոնական արտահայտություն, և այս շրջանի նրա նկարներն արտացոլում են իր ուսուցչի ազդեցությունը[18]։ Տարիներ անց, երբ Վեբերը ներկա է գտնվում իր նախկին ուսանողների աշխատանքների ցուցադրությանը և իր հիացմունքն արտահայտում, Ռոթկոն համակվում է չափազանց մեծ գոհունակությամբ[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mark Rothko (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Union List of Artist Names
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ Mark Rothko 1903–1970 — Tate, 1897.
- ↑ Biographical information for this entry is taken from James E.B. Breslin and Dore Ashton.
- ↑ Breslin, p. 14.
- ↑ Breslin, pp. 18-19.
- ↑ Breslin, pp. 21-22, 24, 32.
- ↑ Breslin, pp.34-35.
- ↑ Stigler, Stephen M., "Aaron Director Remembered". 48 J. Law and Econ. 307, 2005.
- ↑ Ashton, p. 10.
- ↑ Breslin, pp. 47-54.
- ↑ Hayden Herrera, Arshile Gorky: His Life and Work (New York: Farrar Straus Giroux, 2003), pp. 129-130.
- ↑ Ashton, p. 11.
- ↑ Breslin, pp. 62-63. Ashton, an art historian and close friend of Rothko's, goes further: "Weber presided over [Rothko's] early development" (p. 19).
- ↑ Ashton, p. 69.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռոթկո» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 25 մահեր
- 1970 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ինքնասպան նկարիչներ
- Հրեա նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Լատվիայի հրեաներ
- Դեղերի չարաշահումից մահացածներ
- Ամերիկացի ժամանակակից արվեստագետներ
- Ամերիկացի գրաֆիկներ