Jump to content

Մարկ Կրոսաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Կրոսաս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկ Կրոսաս Լուկաս
Ազգությունը Իսպանիա Իսպանիա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1988(1988-01-09)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆելիու դե Գիշոլս, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 172 սմ
Քաշ 69 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տեներիֆե
Համար 8
Պատանեկան կարիերա
2002-2005 Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007 ԻսպանիաԲարսելոնա 0 (0)
2005-2008   ԻսպանիաԲարսելոնա Բ 50 (1)
2005-2006   ԻսպանիաԲարսելոնա Գ 32 (1)
2008   ՖրանսիաՕլիմպիկ Լիոն 8 (0)
2008-2011 ՇոտլանդիաՍելտիկ 51 (1)
2011-2012 Ռուսաստան Ոլգա ՖԱ 26 (0)
2012-2015 Մեքսիկա Սանտոս Լիգունա 70 (0)
2014-2015   ՄեքսիկաԼեոնես Նեգրոս 27 (1)
2015-մեր օրեր Մեքսիկա Կուրս Ասուլ 7 (0)
2015- մեր օրեր   Իսպանիա Տեներիֆե 8 (0)
Ազգային հավաքական
2004-2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 17տ.) 4 (1)
2006-2007 Իսպանիա Իսպանիա (մինչև 19տ.) 4 (0)
2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 21տ.) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարկ Կրոսաս (իսպ.՝ Marc Crosas Luque, հունվարի 9, 1988(1988-01-09)[1][2][3][…], Սան Ֆելիու դե Գիշոլս, Բաշ Էմպորդա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան,ներկայիս ակումբը Տեներիֆե, հանդես է եկել Կատալոնիայի հավաքականում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոսեսը հանդես է եկել Բարսելոնայում։ Խաղացել է Կատալոնիայի մանկապատանեկան բոլոր տարիքայինների հավաքականում։ Այդ ժամանակ երիտասարդ, տաղանդավոր իսպանացով լրջորեն հետաքրքրվում էր անգլիական Լիվերպուլը, որը մտադիր էր վարձավճարով գնելու նրան, բայց Բարսելոնան մերժում է[4]։ 2006 թվականին Կրոսեսը կատալոնական ակումբի հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը 5 տարի ժամկետով։ 2006 թվականի նոյեմբերի 8-ին Մարկը իր նորամուտը նշեց Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում։ Երիտասարդ ֆուտբոլիստը 76-րդ րոպեին փոխարինեց Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինեստաին, որտեղ Բարսելոնան խաղում էր Բադալոնիայի դեմ։ Կրոսասը խաղացել է Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում, երբ ակումբը պայքարում էր 2006 թվականի աշխարհի ակումբային գավաթի համար, որտեղ զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը։ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին Մարկը առաջին անգամ մասնակցեց խաղին առանց փեխարինման, այդ ժամանակ Բարսելոնան պայքարում էր չեմպիոնների լիգայի համար, որտեղ ակումբը հյուրնկալել էր գերմանական Շտուտգարտին[5]։

2008 թվականի հունվարի 11-ին Բարսելոնան և ֆրանսիական Լեոնը եկան համաձայնության, որ 2007-2008 թվականներին Մարկը կխաղա Լեոնի կազմում[6]։ Մեկնաբանելով իր քայլերը Ֆրանսիայում Մարկը հայտնեց, որ հույս ունի ապագայում կրկին խաղալու Բարսելոնայում։

Կարող եք ասել, թե ինչ եմ ես ուզում, ես ուզում եմ վերադառնալ, ես իսկապես ուզում եմ խաղալ Բարսելոնայի համազգեստով՝ Բարսելոնայում, դա է իմ միակ երազանքն ու նպատակը[7]

:

2008 թվականի հունվարի 20-ին Մարկը նշեց իր նորամուտը Լեոնի կազմում, որտեղ խաղաց Լանսի դեմ։ Հունիսին, երբ Մարկի վարձավճարը ավարտվում էր Լեոնի կազմում, Լեոնի գլխավոր մարզիչ Ժան Միշել Օլասը հարցազրույց տվեց իսպանական հայտնի «L'Équipe» պարբերականին։

Կրոսասը մեծ ֆուտբոլիստ է, կարճ ժամանակ է ինչ նա խաղում է մեզ հետ, բայց արդեն հասցրել է ցույց տալ իր լավագույն որակները։ Այժմ լուծվում է այն հարցը, թե արդյոք կարող ենք գնել նրան Բարսելոնայից, սակայն այդ հարցի մասին կմտածի Լեոնի նոր գլխավոր մարզիչը[8]

:

2008 թվականի օգոստոսին Մարկը տեղափոխվեց շոտլանդական Սելտիկ։ Կրոսասը Սելտիկի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստի համար ակումբը վճարեց 415000 ֆունկտ ստերլինգ, իսկ ֆուտբոլիստին վճարում էին 1.6 միլիոն ֆունկտ[9]:Բարսելոնայի հետ կնքած պայմանագրի համաձայն, եթե Բարսելոնան ցանկանար հետ վերադարձնել ֆուտբոլիստին, ապա պարտավորվում էր վճարել ոչ պակաս, քան 1.65 միլիոն ֆունկտ[9][10]։ Օգոստոսի 10-ին Մարկը առաջին խաղը խաղաց Սելտիկի կազմում շոտլանդական առաջնության ժամանակ, որտեղ խաղում էր «Սենտ-Միրեն»-ի դեմ[11]:Սելտիկի կազմում Մարկը մասնակցել է 51 խաղի։

2011 թվականի փետրվարին մամուլը լուրեր տարածեց,որ իսպանացին կարող է տեղափոխվել Նիժնի Նովգորոդ նահանգի Ոլգա ակումբ[12]:Ի պատասխան լուրերին, Ոլգաի գլխավոր մարզիչ Օմար Տետրաձեն ասաց, որ անձնական պայմանագիր ունի իսպանացու հետ[13]։ Փետրվարի 18-ին Մարկը պաշտոնապես տեղափոխվեց «Ոլգա»[14][15][16]։ Ակումբում Մարկը խաղացել է 26 խաղ։

Սանտոս Լիգունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 14-ին Մարկը պայմանագիր կնքեց մեքսիկական Սանտոս Լիգունայի հետ[17]։ Ակումբում ֆուտբոլիստը խաղացել է մինչև 2015 թվականը, որտեղ մասնակցել է 70 խաղերի։

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ մրցաշրջան առաջնություն գավաթ լիգայի գավաթ միջազգային գավաթ ընդամենը
խաղ գոլ խաղ գոլ խաղ գոլ խաղ գոլ խաղ գոլ
Բարսելոնա Բ / Բարսելոնա 2005/06
2006/07 1 0
2007/08 1 0 1 0
ամբողջը «Բարսելոնա Բ / Բարսելոնա» 50 1 2 0 0 0 1 0 53 1
Լիոն 2007/08 8 0 3 0 11 0
ամբողջը «Լիոն» 8 0 3 0 0 0 0 0 11 0
Սելտիկ 2008/09 18 1 3 0 1 0 22 1
2009/10 17 0 4 0 2 0 3 0 26 0
2010/11 1 0 1 0 1 0 3 0
ամբողջը «Սելտիկ» 36 1 8 0 4 0 3 0 51 1
Ոլգա (ՖԱ) 2011/12 26 0 2 0 28 0
ամբողջը «Ոլգա» 26 0 2 0 0 0 0 0 28 0
Սանտոս Լագունա 2011/12 15 0 5 0 20 0
2012/13 29 0 6 2 35 2
ամբողջը «Սանտոս Լագունա» 44 0 0 0 0 0 11 2 55 2
ամբողջ կարիերայի ընթացքում 164 2 15 0 4 0 15 2 198 4

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա «Լիոն»

  • Ֆրանսիայի չեմպիոն-2007/2008
  • Ֆրանսիայի գավաթ-2007/2008

Շոտլանդիա Սելտիկ

  • Շոտլանդիայի գավաթ-2010/2011
  • Շոտլանդիայի առաջնության գավաթ-2008/2009
  • ֆինալիստ Շոտլանդիայի առաջնության գավաթ-2010/2011

Մեքսիկա Սանտոս Լագունա

  • Մեքսիկայի չեմպիոն-2012
  • Չեմպիոնների լիգայի ֆինալիստ-2011/2012
  • Ստացել է մրցանակ 2008/2009 թվականներին Շետլանդական ֆուտբելի ամենագեղեցիկ գոլ անվանակարգում
  • Երկրպագուների կողմից առաջացել է ամենաերիտասարդ լավագույն ֆուտբոլիստը-2008/2009 թթ-ին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Daily Mirror: «Ливерпуль» нацелился на молодой талант «Барселоны», Sports.ru (13 июня 2007)
  5. Barça 1 Espanyol 1 (Barça win 5-4 on penalties) FCB news at OleOle, 5 June 2007 (անգլ.)
  6. Кросас перешёл в «Лион» Արխիվացված 2008-01-13 Wayback Machine, Чемпионат.ру (11 января 2008)
  7. Marc Crosas Eyefootball, 24 May 2008 (անգլ.)
  8. Crosas could stay in Lyon FC Barcelona Blog, 14 June 2008
  9. 9,0 9,1 Crosas buoyed by Celtic reception, BBC Sport, 11 August 2008 (անգլ.)
  10. Полузащитник «Барселоны» перешел в «Селтик», Sports.ru (10 августа 2008)
  11. Кросас представлен в качестве игрока «Селтика» Արխիվացված 2008-08-12 Wayback Machine, Чемпионат.ру (10 августа 2008)
  12. «Scotsman.com: хавбек «Селтика» Кросас может перебраться в «Волгу»». Чемпионат.ру. 15 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  13. «Тетрадзе: условия контракта Кросаса обговорены на 90 процентов». Чемпионат.ру. 15 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  14. «Кросас официально перешёл в нижегородскую «Волгу»». Чемпионат.ру. 18 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  15. «Марк Кросас стал игроком «Волги»». ФК «Волга» (Нижний Новгород). 18 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  16. «Marc Crosas bids farewell to Celtic». Celtic F.C. 2011 թ․ փետրվարի 18. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին. (անգլ.)
  17. «Кросас подписал контракт с мексиканским клубом «Сантос де Лагуна»». Чемпионат.com. 14 января 2012. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Կրոսաս» հոդվածին։