ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ | |
---|---|
Ավստրիայում գտնվող գլխավոր գրասենյակը | |
Տեսակ | organization established by the United Nations? |
Հապավում | ONUDC |
Հիմնադրված | 1997 թվական |
Իրավ. կարգավիճակ | Կայուն |
Նպատակներ |
|
Գլխադասային գրասենյակ | Վիեննա, Ավստրիա |
Տեղագրություն | Վիեննա, Վագրամերշթրասե 5, Վիեննայի միջազգային կենտրոն[1] |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Պատկանելիություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Բյուջե | 491,6 միլիոն դոլար (2008-2009 թվականների) |
Կայք | unodc.org |
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ (ՄԱԹՀՊԳ) (անգլ.՝ United Nations Office on Drugs and Crime, UNODC), ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկը, որը զբաղվում է թմրամիջոցների, զենքի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցագործությունների, մարդկանց առևտրի և միջազգային հանցագործությունների դեմ պայքարով։ Այն առաջատարն է աշխարհում[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԹՀՊԳ-ն համարվում է համաշխարհային առաջատարը՝ ապօրինի թմրամիջոցների և հանցագործությունների դեմ կազմակերպվող միջոցառումներում։ Այն հիմնվել է 1997 թվականին թմրամիջոցների վերահսկման և միջազգային հանցագործությունների կանխարգելման ՄԱԹՀՊԳ-ի ծրագրի արդյունքում։ Նրա կառավարումը գործում է ամբողջ աշխարհում՝ տարածքային բաժանմունքների միջոցով։ Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի բյուջեի 90%-ը ձևավորվում է անդամ երկրների կառավարությունների կամավոր ներդրումների միջոցով։ Կազմակերպությունը օգնում է կառավարություններին պայքարել անօրինական թմրամիջոցների օգտագործման, հանցագործությունների և ահաբաեկչությունների դեմ։
ՄԱԿ-ի հազարամյա հռչակագրում կառավարության անդամները պարտավորվում էին ավելի ուժեղացնել հանցագործությունների և թմրամոլության դեմ ուղղվող պայքարը բոլոր ոլորտներում, նաև համաձայնվում էին պայքարել միջազգային ահաբեկչությունների դեմ։
Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի հիմնական նպատակներն են.
- Կառավարության կազմակերպած պայքարում տեխնիկական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային ծրագրերին։
- Հետազոտությունների և վերլուծությունների իրականացում՝ թմրամոլության և հանցագործությունների հարցերը ավելի լավ ըմբռնելու համար, օպերատիվ որոշումներ կայացնելու գիտելիքների ընդլայնում և քաղաքականության մշակում։
- Նորմատիվ աշխատանքներ կառավարության հետ աջակցության համար և համապատասխան միջազգային պայմանագրերի ստորագրում, թմրանմիջոցների, հանցագործությունների ու ահաբեկչությունների դեմ օրենսդրության զարգացում և կողմերի նյութական աջակցություն։
ՄԱԹՀՊԳ-ն նաև փորձում է խթանել գենդերային հավասարությունը, հատկապես՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։
Ծառայությունների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային հանրությունը կանգնած է մի շարք վտանգների առջև, ինչպիսիք են թմրամիջոցների անօրինական առքուվաճառքը, հիվանդությունները և հանցագործության նոր ձևերը։ Քանի որ պետությունները և մյուս կողմերը ավելի հետաքրքրված են ՄԱԿ-ի մասնագիտացված ծառայություններում, կազմակերպությունը դրա համար ընդլայնում է իր մասշտաբները ծագող խնդիրներին հստակ որոշումներ տալու համար։
2010 թվականի հոկտեմբերին կազմակերպությունը թողարկեց ծառայությունների նոր ցանկ (անգլ.՝ Menu of Services), որտեղ ներկայացվում էր, թե ինչպես շահագրգիռ կողմերը կարող են օգտագործել մասնագիտացված ծառայությունները։
ՄԱԹՀՊԳ-ն աջակցում է հետևյալ ոլորտներում[2].
Կազամակերպված հանցագործություն և անօրինական առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԹՀՊԳ-ն օգնում է պայքարել անկայունության և այնպիսի հանցագործությունների դեմ, ինչպիսիք են՝ թրաֆիքինգը, թմրամիջոցների, զինամթերքի անօրինական առևտուրը, բնական ռեսուրսների և կեղծ ապրանքների մաքսանենգությունը։ Նաև պայքար է մղվում նոր հանցագործությունների դեմ, ինչպիսիք են՝ կիբերհանցագործությունները, մշակութային հուշարձանների ոչնչացումը և բնապահպանական հանցագործությունները։
Կոռուպցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոռուպցիան համարվում է ամենամեծ խոչընդոտը տնտեսական և սոցիալական զարգացման համար, հետևաբար, դրա համար ՄԱԿ-ը համագործակցում է հանրային ու մասնավոր կազմակերպությունների և կառավարության պաշտոնյաների հետ, որպեսզի թուլացնի կառավարությունում, առևտրում և պետական սահմաններում կոռուպցիայի ազդեցությունը։ Վերջին տարիներին կազմակերպությունը ուժեղացրել է իր ուժերը, որպեսզի վերականգնի կառավարության՝ պաշտոնյաների կողմից յուրացված եկամուտները։
Հանցագործությունների կանխում և քրեական արդարադատության բարեփոխում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ը խրախուսում է օգտագործել ուսումնական ձեռնարկներ, ճիշտ վարքագծի կանոններ, ստանդարտներ և նորմեր, որպեսզի երաշխավորվի, որ հանցագործության մեղադրյալը, հանցագործը և զոհը կարող են արդարադատությանհույս ունենալ, որոնք հիմնվում են մարդկանց իրավունքների վրա։ Գլխավոր օրենսդրությունը պետք է նաև քաղաքացիներին վստահություն ներշնչի դատարանների արդյունավետության և բանտերում մարդասիրական վերաբերմունքի առկայության հարցում։
Թմրամիջոցների ընդունման չարաշահման կանխարգելում և առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթական քարոզարշավների օգնությամբ, ինչպես նաև հիմվելով գիտական փաստերի վրա՝ ՄԱԿ-ը երիտասարդներին փորձում է ցույց տալ թմրամիջոցների գործածման վտանգավորությունը, թմրամոլությամբ տառապող անձանց օգնել գտնել բուժման մեխանիզմներ, իսկ կառավարությանը՝ թմրամիջոցների գործածումը դիտարկել ոչ թե որպես հանցագործություն, այլ որպես առողջական խնդիր։
Ահաբեկչությունների կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ուղղությամբ ՄԱԿ-ը օգտագործում է ծրագրային մոտեցում, որը ներառվում է երկարաժամկետ, կազմակերպություններին հարմարեցված օժանդակություն գործերի քննման մեջ՝ կապված ահաբեկչության հետ։
Ծառայությունների ցանկը պարունակում է ամեն ուղղության մի քանի հրատարակումների և օնլայն ռեսուրսների ինֆորմացիա։
Քանի որ այդ խնդիրները չունեն սահմաններ, ազգային, տարածաշրջանային և անդրազգային սահմաններում ՄԱԿ-ին ուղղված խնդրանքների մակարդակը շարունակում է աճել։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակն ունի 1500 աշխատակից, որոնք աշխատում են որոշակի երկրի, տարածաշրջանի կամ 54 դաշնային և ծրագրային գրասենյակներում, ինչպես նաև Նյու Յորքում և Բրյուսելում, գործող գրասենյակներում[1]։
2008-2009 թվականների երկամյա բյուջեում Ընդհանուր վեհաժողովը 41 միլիոն դոլար հատկացրեց ՄԱԹՀՊԳ-ին, որը կազմում էր գրասենյակի ընդհանուր եկամտի 7,5 տոկոսը[1]։