Jump to content

Հրեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշի արձանը Ժմույձինավիչյուսի թանգարանում, որը հայտնի է նաև Հրեշի թանգարան անունով, Լիտվա։
Հրեշ պատկերազարդում «Codex Gigas» գրքում
Հռոմի Պապ Սիլվեսեր II- ի միջնադարյան նկարազարդումը, որը փորձում է երկխոսել հրեշ հետ, ք. 1460.

Հրեշ (հն-սլվ․` дїа́волъ, հն-հուն․՝ διάβολος - զրպարտիչ[1][2]), կրոնադիցաբանական արարած, չարի գերագույն ոգին, դժոխքի կառավարիչը, մարդկանց մեղքի դրդողը։ Բոլոր ազգերում համարվում է ի սկզբանե բարու դեմ պայքարողը։ Այս կերպարը հիմնականում ներկայացվում է օձի կամ վիշապի, մողեսի կամ այլ սողունի տեսքով։ Մարմնավորումների համար օգտագործվում են այլ կենդանիներ ևս՝ չղջիկ, շուն, խոզ, այծ, կապիկ ընդ որում սրանց ավելացվում են նաև մարդկային առանձնահատկություններ[3]։

Հրեշը հայտնի է նաև որպես Սատանա, Լյուցիֆեր, Բեեղզեբուղ, Մեֆիստոֆելես, Վոլանդ, իսլամում՝ Իբլիս։ Սլավոնական մշակույթում կրտսեր հրեշին անվանում են չորտ, որին ենթարկվում են չար ոգիները, անգլերենում և գերմաներենում չար ոգին համարվում է հրեշին հոմանիշ[4][5], իսլամում կրտսեր հրեշին անվանում են՝ Շայթան։

Հինդուիզմում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդուիզմը չարին որպես առանձին էություն չի առանձնացնում։ Բոլոր սրբերը կարող են չար գործեր կատարել։ Էությամբ հրեշին ամենամոտ կերպարը՝ Ռահու դևն է։

Այնուամենայնիվ՝ հինդուիզմի ճուղավորումներից մեկում՝ այավարիում, գոյություն ունի չարին մարմնավորող՝ Կրոնին (անգլ.՝ Kroni), աստծո տեսքով, որի հետ պայքարում է Վիշնուն։

Զրադաշտականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Ահրիման

Հին զրադաշտականության տեքստերում հրեշի վերաբերյալ որևէ հիշատակում չկա։ Բարձրագույն աստվածություն, Ահուրա Մազդան ստեղծում է «ճշմարտությունը», լինելու օրենքները, իսկ «կեղծիքը» առաջանում է նրա սխալմունքների արդյունքում, այլ ոչ թե ինչ-որ հակառակորդի գործողությունների արդյունքում։

Բուդդայականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայականությունում հրեշին համապատասխանում է դև-գայթաղիչ Մառան։

Հուդայականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայականությունում հրեշի հասկացություն կամ հրեշի անձնավորում որպես այդպիսին գոյություն չունի։ Կրոնական հոդվածները ոչ մի կապ չեն հիշատակում օձի (որը Ծննդոց գրքում, Եդեմում համոզեց Եվային) և «սատանայի» միջև։

Աստվածաշնչյան ha-satan (השָׂטָן) բառը թարգմանվում է որպես «հակառակորդ», այն հասարակ անուն է, որը նշանակում է մարդկանց և պայմաններին դեմ գնացող[6], միևնույն ժամանակ Աստծուն ծառայող հրեշտակ-մեղադրիչ[6]։

Հասիդական հուդայականությունում ha-satan-ն համապատասխանում է Baal Davar[7] անվանմանը։

Իմաստություն Սողոմոնի գրքի, երկրորդականոն գրքում հրեշն համարվում է աշխարհ մահ բերողներից մեկը[8]։ Ենոքի երկրորդ գրքում հիշատակվում է Սատանայել հրեշտակի մասին[9], որն համարվում էր հետևող-հրեշտակների իշխանն ում վտարել են երկնքից[10][11] և որը բաժանում էր բարին ու չարը[11]։ Նմանատիպ հիշատակում կա Ենոքի Առաջին գրքում, բայց այնտեղ հրեշտակների իշխանն անվանվում է Սեմիազա։

Քրիստոնեությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածներ՝ Սատանա, Լյուցիֆեր

Արի Շեֆեր՝ «Քրիստոսի փորձությունները» (1854)

Քրիստոնեությունում հրեշն առավել հայտնի է որպես Սատանա։ Ժամանակակից քրիստոնեությունում հրեշին համարում են հրեշտակ, որը դեմ է գնացել Աստծուն։ Նրան բնութագրում են որպես մարդկանց ատող և ոչ միայն մարդկանց, այլ նաև այն ամեն ինչին ինչ Աստված է ստեղծել, նրան համարում են սուտ տարածող և մարդկային հոգիներում քաոս ստեղծող հրեշտակ։ Քրիստոնեական այլ ճյուղավորումներ հրեշին համարում են մարդկային անբարոյականության և կրքերի մարմնացում։

Սատանային հաճախ համարում են գայթակղիչ օձ, որն Եվային ստիպեց կծել արգելված պտուղը, նրան հաճախ պատկերում են օձի տեսքով։ Չնայած նրան, որ այս նույնականացման մասին խոսք չի գնում Ադամի և Եվայի պատմության ժամանակ, այս մասին հիշատակություն կա դեռ Հայտնություն Հովհաննեսի գրքում, որտեղ Սատանային անվանում են հենց օձ։

Աստվածաշնչային տեքստերում հրեշին անվանում են՝ «վիշապ», «հնադարյան օձ», իսկ Սատանային՝ «այս աշխարհի արքայազն»։

Հիմնական հոդված՝ Իբլիս

Իսլամում հրեշի կերպարին համապատասխանում է Իբլիսը, որն համարվում էր ջին, որին Ալլահը մնացած հերշտակներից զատ, որոնց ստեղծել էր լույսից՝ Իբլիսին ստեղծել էր կրակից։ Երբ Ալլահը հրամայեց Իբլիսին խոնարհվել Ադամի առջև, ջինն անտեսեց Ալլահի խոսքը և այդ պատճառով վտարվեց երկնքից։ Իբլիսը երդվեց, որ սուտ տարածելով մարդկանցից վրեժ կլուծի։

Կրտսեր հրեշներն ու չար ոգիները կոչվում են՝ շայտաններ։

Մի քանի լեգենդներում խոսվում է, որ Իբլիսն անվավել է Ազազել։ Ենոքի Գրքում և Թալմուդում նա համարվել է վտարված հրեշտակների առաջնորդ, որոնց վտարել են երկրային կանանց հետ ունեցած սիրային հարաբերությունների պատճառով։

Հիմանկան հոդված՝ Սատանա

Սատանիզմն ու նմանատիպ կրոնները հրեշին ընդունում են որպես աստված։ Եվ որպես կանոն կրոնի հիմնքն ու դիցաբանությունը փոխառված է քրիստոնեությունից։ Սատանայի եկեղեցում հրեշն համարվում է մարդկության առաջնային վիճակն, իսկ գերբնական ուժերի՝ Աստծո և հրեշի գոյությունը բացառվում է[12]։

«Նոր դարի» կրոններում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Էյջի ճյուղերը, վանելով քրիստոնեությանը, պահպանել են հրեշի մասին այն պատկերացումները որոնք հրեշին համարում էին չարի մարմնավորումը կամ, ծայրահեղ դեպքում մարդկային այլասեռվածության սիմվոլը, բայց ընդհանուր առմամբ նրանք մերժել են այդ կոնցեպցիան և մերժում են հրեշի գոյությունը։

Դիցաբանությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմի տարածքում, շատ հեթանոսների շնորհիվ այս կոնցեպցիան տարածում չի գտել[13]։

Նեոհեթանոսությունում հանդիպում են հրեշի վիզուալ կերպարանքներ, որոնք կապ ունեն քրիստոնեությունում հրեշի կերպարանքի հետ, որտեղ այն պատկերվում է պոզավոր արարածի տեսքով, սակայն հենց քրիստոնյաներն են այդ արարածին կապում հրեշի հետ[14]։

Սլավոնական դիցաբանությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնական աստվածների պանթեոնում չար ուժերը ներկայացնում են մի քանի ոգիներ, միակ և առաջնային չար ոգի գոյություն չունի։ Քրիստոնյաների գալուց հետո սլավոնները հրեշին որպես հոմանիշ սկսեցին օգտագործել չար ոգի բառակապակցությունը։ Առանձնանում է կրտսեր հրեշը՝ չորտը, որին ենթարկվում են չար ոգիները։

Ռումինամոլդովական դիցաբանությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովայի և Ռումինիայի ժողովրդական բանահյուսության (հիմնականում) հեքիաթներում, երգերում և դոյնաներում, հրեշը՝ «դավաճանների պետը», ոչ հաճախ հանդիպում է Սկարաոսկի (Scaraosky)[15] անվանմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. У античных авторов Пиндара, Аристофана и Менандра «διάβολος» — имя прилагательное или причастие и переводится как «клеветнический, клевещущий, злословящий»; у Аристотеля — имя существительное и переводится как «клеветник»; в Септуагинте и в Новом Завете — имя существительное и переводится как «клеветник» ([[|Есф. ]]8:1, [[|1Тим. ]]3:11, [[|Тит. ]]2:3) или, в большинстве случаев, как «дьявол»([[|Зах. ]]3:2, [[|Мф. ]]4:5-11, [[|Лук. ]]4:3-6, [[|Откр. ]]2:10).
  2. διάβολος // Симфония греческих словарных форм
  3. Диавол // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  4. հուն․՝ Δαίμον — даймон, демон, переведённое в рус. Библии как бес, в англ. и нем. Библии переводилось как дьявол. Например, ср. рус. текст [[|Марка. ]]5:12 — бесы, с англ. Марка 5:12 — devils (дьяволы) и нем. Марка 5:12 — teufel, teuffel.
  5. Мюллер В. К. devil ; бес // Полный англо-русский русско-английский словарь : 300 000 слов и выражений. — М.: Эксмо, 2013. — С. 250, 931. — 1328 с. — (Библиотека словарей Мюллера). — ISBN 978-5-699-56298-5
  6. 6,0 6,1 Сатана՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  7. Gustav Davidson., 1967։
  8. «But by the envy of the devil, death came into the world» — Book of Wisdom II. 24
  9. Ենոք 2, 18:3
  10. «And I threw him out from the height with his angels, and he was flying in the air continuously above the bottomless» — Ենոք 2 29:4
  11. 11,0 11,1 «The devil is the evil spirit of the lower places, as a fugitive he made Sotona from the heavens as his name was Satanail, thus he became different from the angels, but his nature did not change his intelligence as far as his understanding of righteous and sinful things» - Ենոք 2 31:4
  12. «Church of Satan official statement of beliefs». Churchofsatan.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  13. Lane Fox, Robin (1986). Pagans and Christians in the Mediterranean World from the Second Century AD to the Conversion of Constantine. London, UK: Penguin Books. էջ 205. ISBN 978-0-14-102295-6.
  14. Hutton, Ronald (1999). Triumph of the Moon. Oxford: Oxford UniverUniversity Press. էջ 46. ISBN.
  15. Ион Крянгэ. Избранное / Сост. Л. Чобану. Под ред. В. П. Коробана. — Кишинев: Литература Артистикэ, 1977. — С. 69, 70, 114, 115.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեշ» հոդվածին։