Jump to content

Հորշ Արզ էլ Ռաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածային մայրու անտառ
The Forest of the Cedars of God*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Լիբանան Լիբանան
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Europe and North America
Կոորդինատներ 34°14′37″ հս․. լ. 36°02′54″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (22 նստաշրջան)
Համար 850
Հորշ Արզ էլ Ռաբ (Լիբանան)##
Հորշ Արզ էլ Ռաբ (Լիբանան)
Հորշ Արզ էլ Ռաբ (Ասիա)##
Հորշ Արզ էլ Ռաբ (Ասիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Հորշ Արզ էլ Ռաբ, կամ Աստվածային մայրու անտառ (արաբ․՝ أرز الربّ‎‎), մայրու անտառների անվանում, որը գտնվում է Լիբանանում ՝ Զղարթա շրջանում՝ Հյուսիսային Լիբանան նահանգում։ Ուադի Քադիշայի (Սրբազան հովիտ) հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Աստվածային մայրու անտառը մեր օրերում լիբանանյան մայրու բնական աճի խոշորագույն շրջաններից է։ Ավելի վաղ մայրու անտառներն ընդարձակ տարածքներ էին զբաղեցնում Լիբանանի լեռնաշխարհում, բայց դարավոր ինտենսիվ անտառահատումների հետևանքով մայրին Լիբանանի տարածքում պահպանվել է միայն փոքր մեկուսացված զանգվածների տեսքով, օրինակ՝ Աշ Շուֆ մայրու արգելոցում և Ուադի Քադիշա հովտում, որտեղ դրանք աճում են դժվարամատչելի վայրերում՝ ծովի մակարդակից 2 000 մետր բարձրության վրա։ Ներկայումս Աստվածային մայրու անտառներում ամենահինը համարվում են չորս ծառ՝ մոտ 35 մետր բարձրությամբ և 12-14 մետր բնի տրամագծով[1]։

1876 թվականին 102 հա մնացուկային անտառները պատվեցին բարձր քարե պատով, որպեսզի պաշտպանեն երիտասարդ մայրու ծիլերը լեռնային այծերից։ Պատի կառուցումը ֆինանսավորել է անգլիական թագուհու Վիկտորիան[1]։

1998 թվականին Աստվածային մայրու անտառն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության գրանցամատյանում։

Ներկայումս Արզ էր Ռաբ զանգվածը գտնվում է խիստ հսկողության։ Այն կարելի է այցելել միայն իշխանությունների հատուկ թույլտվությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «The Cedars». Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]