Հենրի Հուդզոն
Արտաքին տեսք
Հենրի Հուդզոն անգլ.՝ Henry Hudson | |
---|---|
Ծնվել է | 1565 |
Ծննդավայր | Անգլիայի թագավորություն[1] |
Մահացել է | ոչ վաղ քան հունիսի 23, 1611 |
Մահվան վայր | ենթդ․ Ջեյմս, Նունավութ, Կանադա |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և ծովային ճանապարհորդ |
Henry Hudson Վիքիպահեստում |
Հենրի Հուդզոն (Հադսոն) (անգլ.՝ Henry Hudson, 1565, Անգլիայի թագավորություն[1] - ոչ վաղ քան հունիսի 23, 1611, ենթդ․ Ջեյմս, Նունավութ, Կանադա), անգլիացի ծովագնաց։
1607-1611 թվականներին արկտիկական ծովերում կատարել է նավարկություն, որի նպատակն էր գտնել Ատլանտյանից Խաղաղ օվկիանոս տանող հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան ծովային ուղիները։ Հասել է մինչև Գրենլանդիա, հետազոտել Հյուսիսային Ամերիկայի ափերը, հայտնագործել իր անվամբ հայտնի (Հուդզոնի) գետի գետաբերանը, Հուդզոնի նեղուցն ու Հուդզոնի ծոցը։ 1611-ին, վերադարձի ճանապարհին, նավի անձնակազմը խռովություն է բարձրացնում, Հուդզոնին որդու և յոթ նավաստու հետ նավակով իջեցնում ծով, որտեղ նրանք անհայտ կորչում են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Հուդզոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 635)։ |