Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավչինական ծով Տեսակ ծով Երկիր Վիետնամ , Թայվան , Մալայզիա , Կամբոջա , Չինաստան , Ֆիլիպիններ , Բրունեյ և Ինդոնեզիա Խորություն 5559 մետր Մակերես 3 500 000 կմ² Մասն է Խաղաղ օվկիանոս [ 1] Ավազանի երկիր Ֆիլիպիններ , Բրունեյ , Վիետնամ , Թայվան , Մալայզիա , Կամբոջա , Չինաստան և Ինդոնեզիա Լիճ հոսող գետ Abra River ? , Baram River ? , Bassac River ? , Batang Hari ? , Cả River ? , Dong Nai River ? , Կապուաս , Kelantan River ? , Ma River ? , Մեկոնգ , Pahang River ? , Չժուցզյան , Batang Rajakng ? , Saigon River ? , Sarawak River ? , Sungai Belait ? , Ben Hai River ? , Sungai Padas ? , Amburayan River ? , Co Chien River ? , Donggang River ? , Golok River ? , Han River ? , Igan River ? , Indragiri River ? , Kemena River ? , Lancang River ? , Lingshui River ? , Musi River ? , Nhật Lệ River ? , Padsan River ? , Perfume River ? , Q15290987 ? , Sha Tau Kok River ? , Landak River ? , Taiyang River ? և Wanquan River ?
Հարավչինական ծով (մալայերեն ՝ Laut China Selatan , վիետ․ ՝ Biển Đông , չինարեն ՝ 南海 , ինդոն. ՝ Laut Cina Selatan ), կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Հարավարևելյան Ասիայի ափերի մետ՝ Հնդկաչին թերակղզու, Կալիմանտան , Պալիվան , Լուսոն և Թայվան կղզիների միջև։ Հյուսիսում Թայվանի նեղուցով միանում է Արևելաչինական ծովին , հյուսիս-արևելքում՝ Բաշի և Լուսոն նեղուցներով՝ Խաղաղ օվկիանոսին , հարավ-արևմուտքում՝ Սինգապուրի նեղուցով ՝ Հնդկական օվկիանոսին , հարավում՝ Գելասի և Կարիմատա նեղուցներով՝ Ճավայի ծովին ։ Մակերեսը 3537 հազար կմ2 է, խորությունը՝ մինչև 5560 մ։
Խոշոր ծոցերն են Բակբոն (Տոնկինի) և Սինամին։ Խոշոր կղզին է Հանյանը ։ Հարավչինական ծովն են թափվում Սիցզյան , Հանգհա , Մեկոնգ , Մենակ Չաո Պրայա գետերը։ Գլխավոր նավահանգիստներն են Բանգկոկը (Թաիլանդ ), Հոշիմինը , Հայֆոնը (Վիետնամ ), Սյանգանը (Սյանգան), Գուանչժոուն (Չինաստան ), Մանիլան (Ֆիլիպիններ )։
Չինարեն անվանումն է նանհայ (նան ― «հարավ», հայ ― «ծով», այսինքն՝ «հարավային ծով»)։ Այդպես է կոչվել Չինաստանի հարավային ափերի մոտ գտնվելը նկատի ունենալով[ 2] ։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 289 )։