Կովսական
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կովսական (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Կովսական | ||
Երկիր | Արցախ/ Ադրբեջան | |
Հիմնադրված է | XVIII դար թվականին | |
Առաջին հիշատակում | 14-րդ դար | |
Այլ անվանումներ | մինչև 13-րդ դար — Աշտարակ մինչև 1957 — Փիրչևան մինչև 1993 — Զանգելան | |
Տվյալ կարգավիճակում | 1967-ից թվականից | |
Պաշտոնական լեզու | - | |
Բնակչություն | 8․330 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կովսականցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 64 | |
| ||
| ||
Կովսական, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Զանգելանի շրջանի վարչական կենտրոնը։
Քարատակ և Դիցմայրի գյուղերի հետ միասին մտնում է Կովսական համայնքի մեջ[2]։
Բնակավայրն իր շրջակա տարածքներով հանդերձ ունի դարավոր հարուստ պատմություն[8][9]։
2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով գրավվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
Բնակավայրի անուն և ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի ներկայիս անունը Կովսական է, որն առաջացել է Կովսական գավառի անունից։ Ադրբեջանական անվանումը Զանգելան է։ Մինչև 1957 թվականը բնակավայրը կոչվում էր Փիրչևան[10][11]։
Բնակավայրի պատմական անվան վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Հ․ Կարագյոզյանն ապացուցել է, որ 13-րդ դարի պատմագիր Ստեփանոս Օրբելյանի կողմից Կովսական գավառի կազմում հիշատակված Աշտարակ գյուղը հանդիսանում է ներկայիս Կովսական քաղաքը։ Ըստ նրա՝ քանի որ «աշտարակ» բառի հոմանիշ է «բուրջ» բառը և որ բերդին (աշտարակին, բուրջին) կից բնակավայրի անունը կարող էր կազմվել բուրջ («աշտարակ») բառով և ստանալ հետևյալ անվանաձևը՝ Բուրջի ավան>Բուրջևան>Բրջևան։ Հետագայում փոխառու լեզուն այս տեղանունը ժողովրդական ստուգաբանության հիման վրա և արտասանության ունակությունների սահմաններում դարձրել է Փիրչիվան[10][11]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 100 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 147 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ողջի գետի աջ ափին[10]։ Կովսականով անցնում է այժմ չգործող Միջնավան-Կապան երկաթուղին։ Համայնքը հարթավայրային է, ունի 21273,3 հա տարածք, որից 5889,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 14494,3 հա անտառային հողեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան ազատամարտ (1991-1994)
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թ. նոյեմբերի 1-ին Կովսականը ազատագրվել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի կողմից։
Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[12]։
2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Զանգիլանն (Կովսական) ազատագրելու մասին»[13]։ Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրապարակեց «ազատագրված» բնակավայրերի անունները. Զանգիլանի շրջանի Հավալը, Զերնելի, Մամեդբեյլի, Հաքարի, Շարիֆան, Մուղանլը գյուղները և Զանգիլան քաղաքը[14][15][16][17]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցած Կովսականի ազատագրման ռազմագործողությունից հետո քաղաքում կրկին հաստատվել է հայ ազգաբնակչություն։
1993 թվականին Կովսականի ազատագրումից հետո մինչև 2020 թվականին Ադրբեջանի զինված ուժերի կողմից բնակավայրի գրավումը քաղաքի բնակչության էթնիկ կազմը հայեր էին[18]։ Կովսական քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունն ըստ տարիների՝
Տարի | 2003 | 2005 | 2008 | 2009 | 2010 | 2015 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | ▲416[19] | ▼376[18][20] | ▼361[21] | ▼358[21] | ▲407[21] | ▲544 (149 տուն)[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ 4,0 4,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 5,0 5,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 6,0 6,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 7,0 7,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն», Երեւան, 1986 թվական։
- ↑ Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1999 թվական, ISBN 5-8080-0144-8։
- ↑ 10,0 10,1 10,2 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
- ↑ 11,0 11,1 Հովհաննես Կարագյոզյան, Հակահայկական սեպը և նրա չորս շրջկենտրոնները, «Երկիր» օրաթերթ, 1994, 12 հուլիսի, N 131, Էջ 5։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Ադրբեջանի պաշտպանության նախարարություն
- ↑ sputniknews.ru
- ↑ городе Зангилан поднят флаг Азербайджана ВИДЕО
- ↑ Տեսանյութ(չաշխատող հղում)
- ↑ moscow-baku.ru
- ↑ 18,0 18,1 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամարի տվյալներ հրապարակված երկրի վիճակագրական վարչության կողմից, (արխիվացված 18․06․2022 թ․)։
- ↑ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան, Երևան, 2004 թվական, (Էլեկտրոնային տարբերակը Վիքիդարանում)։
- ↑ Արցախի Հանրապետության բնակչության 2005 թվականի վիճակագրական տեղեկություններ pop-stat.mashke.org կայքում, (արխիվացված 09․10․2022 թ․)։
- ↑ 21,0 21,1 21,2 Արցախի Հանրապետության բնակչության 2005 թվականի վիճակագրական տեղեկություններ pop-stat.mashke.org կայքում, (արխիվացված 09․10․2022 թ․)։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կովսական կատեգորիայում։ |
|