Կոբալտին
Արտաքին տեսք
Կոբալտին | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | CoAsS |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.EB.25[1] |
Դանա դասակարգում | 2.12.3.1 |
Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | cobaltite mineral group?[2] և cobaltite structural group?[3] |
Կոբալտին, կոբալտային փայլ, միներալ։ Քիմ. կազմը՝ CoAsS։ Խառնուրդների ձևով պարունակում է նիկել և տելուր։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում է խորանարդի, օկտաէդրի, դոդեկաէդրի տեսքով բյուրեղներ, ավելի հաճախ՝ հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ վարդագույն սպիտակ։ Փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 5․5, խտությունը՝ 6400 կգ/մ3։ Հանդիպում է կոնտակտմետասոմատիկ հանքավայրերում, ոսկի-քվարցային երակներում, Co—Ni—Ag—Bi—U ֆորմացիայի հանքավայրերում։ Կոբալտի ստացման գլխավոր հանքային միներալներից է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 501)։ |