Մարմինը բարեկազմ է, ոտքերը՝ համեմատաբար երկար, մատնագնաց, առջևինները՝ հնգամատ, հետինները՝ քառամատ։ Ճանկերը ներքաշվող մագիլներով են, խոշոր, կեռված։ Բնորոշ գիշատիչներ են. մեծ մասի ժանիքները լավ զարգացած են, աղորիքները սուր կատարներով են։ Մազածածկը կարճ է։ Ունեն լավ զարգացած տեսողություն և լսողություն։ Գլուխը կլորավուն է, պոչը՝ երկար[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 290)։