Խուան Կինտերո
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Կոլումբիա | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1993[1][2][3] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բառանկիլյա, Կոլումբիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 170 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 67 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռիվեր Պլեյտ | |||||||||||||||||||||||||||||
Համար | 8 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խուան Ֆեռնանդո Կինտերո Պանիագուա (իսպ.՝ Juan Fernando Quintero Paniagua, հունվարի 18, 1993[1][2][3], Բառանկիլյա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, Կոլումբիայի ազգային հավաքականի և «Ռիվեր Պլեյտ» ակումբի կիսապաշտպան։ 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինտերոն «Էնվիգադո» ֆուտբոլային ակումբի սան է։ 2007 թվականին նա կատարել է իր նորամուտը ակումբի երիտասարդական թիմում և երկու տարի անց ընդգրկվել հիմնական կազմում։ 2009 թվականի մարտի 6-ին «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի դեմ խաղում Խուանը կատարել է իր նորամուտը Կոլումբիայի առաջնությունում[4]։ Սեպտեմբերի 12-ին «Կուկուտա Դեպորտիվո» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Էնվիգադոյի» կազմում։ Տարվա վերջին առաջնության շրջանակներում կայացած հանդիպումներից մեկում Կինտերոն ստացել է մեծ ու փոքր սրունքոսկրների կոտրվածք։
2011 թվականի դեկտեմբերին Կինտերոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ատլետիկո Նասիոնալ»։ 2012 թվականի հունվարի 30-ին «Դեպորտիվո Կալիի» դեմ խաղում նա կատարաել է իր նորամուտը ակումբի կազմում[5]։ Փետրվարի 19-ին «Միլոնարիոսի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Նասիոնալի» կազմում և օգնել թիմին հաղթել 2:3 հաշվով[6]։
2012 թվականի հուլիսի 20-ին Կինտերոն պայմանագիր է կնքել իտալական «Պեսկարա» ակումբի հետ։ Օգոստոսի 28-ին «Ինտերի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սերիա Ա-ում[7]։ Սեպտեմբերի 23-ին կայացած «Բոլոնյայի» դեմ խաղում Խուանը հեղինակել է իր առաջին գոլը ակումբի կազմում[8]։
2013 թվականի հուլիսի 13-ին Խուանը պայմանագիր է կնքել «Պորտուի» հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո, իսկ պայմանագրում խաղացողի հրաժարման գումարը նշվել է 40 մլն եվրո։ Ֆուտբոլիստն ինքը հետևյալ կերպ է մեկնաբանել իր հեռանալն ակումբից. «Ես միշտ ուզում էի խաղալ «Պորտուում»։ Ես շատ ուրախ եմ, որովհետև արել եմ կարևոր քայլ իմ կարիերայում»[9]։ Օգոստոսի 18-ին «Վիտորիա» (Սետուբալ) ակումբի դեմ խաղում Կինտերոն կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[10]։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «վիշապների»։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Խուանը թիմի հետ նվաճել է Պորտուգալիայի Սուպերգավաթը։ 2015 թվականի օգոստոսի 31-ին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ֆրանսիական «Ռեն» 19 մլն եվրոյով գնելու իրավունքով։ Հոկտեմբերի 18-ին «Նիս» ակումբի դեմ խաղում Կինտերոն կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[11]։ Դեկտեմբերի 11-ին «Կան» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ռենի» կազմում[12]։
2017 թվականի սկզբին Խուանը վերադարձել է հայրենիք, որտեղ վարձավճարային հիմունքներով միացել է «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբին։ Փետրվարի 6-ին «Միլոնարիոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ակումբում[13]։ Փետրվարի 19-ին «Օնսե Կալդաս» ակումբի դեմ խաղում Կինտերոն խփել է իր առաջին գոլն ակումբում[14]։ 2018 թվականի սկզբին Խուանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Պլեյտ»։ Փետրվարի 4-ին կայացած «Օլիմպո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում[15]։ Ապրիլի 22-ին Սարանդիի «Արսենալ» ակումբի դեմ խաղում Կինտերոն խփել է իր առաջին գոլը «Ռիվեր Պլեյտի» կազմում[16]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Կամերունի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Խուան Կինտերոն կատարել է իր նորամուտը Կոլումբիայի հավաքականի կազմում[17]։
2013 թվականի սկզբին Կինտերոն Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Մրցաշարում նա խաղացել է Բոլովիայի[18], Էկվադորի[19], Ուրուգվայի[20], Արգենտինայի[21], Պերուի[22] և երկու անգամ Պարագվայի[23][24] ու Չիլիի հավաքականների դեմ խաղերին[25][26]։ Արգենտինայի, Չիլիի, Պարագվայի, Էկվադորի և Պերուի հավաքականների դեմ խաղերում Կինտերոն դարձել է գոլի հեղինակ։
Նույն տարվա ամռանը Կինտերոն մասնակցել է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստրալիայի[27], Թուրքիայի[28], Սալվադորի[29] և Հյուսիսային Կորեայի հավաքականների[30] դեմ խաղերին։ Սալվադորի, Թուրքիայի և Կորեայի դեմ խաղերում Խուանը խփել է երեք գոլ։
2014 թվականին Կինտերոն հիմնական թիմի կազմում մասնակցել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը։ Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[31]։
2018 թվականին Խուանը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Ճապոնիայի[32], Լեհաստանի[33], Սենեգալի[34] և Անգլիայի[35].Հունիսի 19-ին Սարանսկի «Մորդովիա Արենա» խաղադաշտում՝ Ճապոնիայի դեմ խաղի ժամանակ դարձել է գոլի հեղինակ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվականի հուլիսի 5-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Ակումբ[* 1] | մայրցամաք. | Այլ[* 2] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Էնվիգադո | Պրիմերա Ա | 2009 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 |
2010 | 18 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 3 | ||
2011 | 14 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 1 | ||
Ընդհանուր | 43 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 45 | 5 | ||
Ատլետիկո Նասիոնալ | Պրիմերա Ա | 2012 | 15 | 2 | 6 | 2 | 7 | 0 | 0 | 0 | 28 | 4 |
Ընդհանուր | 15 | 2 | 6 | 2 | 7 | 0 | 0 | 0 | 28 | 4 | ||
Պեսկարա | Սերիա Ա | 2012/13 | 17 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 |
Ընդհանուր | 17 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 | ||
Պորտու | Սագրիշ լիգա | 2013/14 | 22 | 4 | 6 | 0 | 6 | 0 | — | 34 | 4 | |
2014/15 | 20 | 2 | 5 | 1 | 5 | 0 | — | 30 | 3 | |||
Ընդհանուր | 42 | 6 | 11 | 1 | 11 | 0 | — | 64 | 7 | |||
Ռեն (վարձավճար) | Լիգա 1 | 2015/16 | 12 | 1 | 2 | 0 | — | — | 14 | 1 | ||
Ընդհանուր | 12 | 1 | 2 | 0 | — | — | 14 | 1 | ||||
Ինդեպենդենտե Մեդելին (վարձավճար) | Պրիմերա Ա | 2017 | 25 | 13 | 6 | 1 | 5 | 2 | — | 36 | 16 | |
Ընդհանուր | 25 | 13 | 6 | 1 | 5 | 2 | — | 36 | 16 | |||
Ռիվեր Պլեյտ (վարձավճար) | Պրիմերա Դիվիսիոն | 2017/18 | 13 | 1 | — | 4 | 0 | — | 17 | 1 | ||
Ընդհանուր | 13 | 1 | — | 4 | 0 | — | 17 | 1 | ||||
Ամբողջ կարիերա | 167 | 29 | 27 | 4 | 27 | 2 | 0 | 0 | 221 | 35 |
Գոլերը Կոլումբիայի հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | 19 հուլիսի, 2014 | Ազգային մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա | Կոտ դ'Իվուար | 2:0 | 2:1 | Աշխարհի առաջնություն 2014 |
2. | 23 մարտի, 2018 | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա | Ֆրանսիա | 3:2 | 3:2 | Ընկերական խաղ |
3. | 19 հուլիսի, 2018 | Մորդովիա Արենա, Սարանսկ, Ռուսաստան | Ճապոնիա | 1:1 | 1:2 | Աշխարհի առաջնություն 2018 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Պորտուգալիայի Սուպերգավաթ – 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Էնվիգադո VS. Ինդեպենդենտե Մեդելին 2:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մարտի 6.
- ↑ «Ատլետիկո Նասիոնալ VS. Դեպորտիվո Կալի 4:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հունվարի 30.
- ↑ «Միլոնարիոս VS. Ատլետիկո Նասիոնալ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 19.
- ↑ «Պեսկարա VS. Ինտեր 0:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 26.
- ↑ «Բոլոնյա VS. Պեսկարա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 11.
- ↑ Полузащитник Кинтеро перешёл из «Пескары» в «Порту»
- ↑ «Վիտորիա Սետուբալ VS. Պորտու 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013-08-187.
- ↑ «Ռեն VS. Նիս 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 18.
- ↑ «Ռեն VS. Կան 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 11.
- ↑ «Միլոնարիոս VS. Ինդեպենդենտե Մեդելին 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 6.
- ↑ «Ինդեպենդենտե Մեդելին VS. Օնսե Կալդաս 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 19.
- ↑ «Ռիվեր Պլեյտ VS. Օլիմպո 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 4.
- ↑ «Արսենալ Սարանդի VS. Ռիվեր Պլեյտ 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 22.
- ↑ «Կոլումբիա VS. Կամերուն 3:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 17.
- ↑ «Կոլումբիա (մինչև 20) VS. Բոլիվիա (մինչև 20) 6:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 16.
- ↑ «Կոլումբիա (մինչև 20) VS. Էկվադոր (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 21.
- ↑ «Կոլումբիա (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 4.
- ↑ «Արգենտինա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 18.
- ↑ «Պերու (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 27.
- ↑ «Պարագվայ (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 10.
- ↑ «Կոլումբիա (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 4.
- ↑ «Չիլի (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 13.
- ↑ «Չիլի (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 30.
- ↑ «Կոլումբիա (մինչև 20) VS. Австралия (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 22.
- ↑ «Թուրքիա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 25.
- ↑ «Սալվադոր (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 28.
- ↑ «Կոլումբիա (մինչև 20) VS. Հյուսիսային Կորեա (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 3.
- ↑ «Կոլումբիա VS Հունաստան 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 14.
- ↑ «Կոլումբիա VS. Ճապոնիա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 19.
- ↑ «Լեհաստան VS. Կոլումբիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.
- ↑ «Սենեգալ VS. Կոլումբիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.
- ↑ «Колумбия VS. Англия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Կինտերո» հոդվածին։ |
|
- Հունվարի 18 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոլումբիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կոլումբիացի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ռիվեր Փլեյթի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Նասիոնալի ֆուտբոլիստներ
- Էնվիգադոյի ֆուտբոլիստներ