Jump to content

Լոտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոտոս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Proteales
Ընտանիք Nelumbonaceae
Ցեղ Լոտոս (Nelumbo)
Adans., 1763

Լոտոս (լատին․՝ Nelúmbo), երկշաքիլ բույսերի դասին պատկանող լոտոսանմանների դասի միակ ներկայացուցիչ (լատին․՝ Nelumbonaceae

Բուսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևափոխված ցողունները ընկղմված են խորը ջրի տակ` հողի մեջ։ Լոտոսի մոտ զարգանում են երեք տեսակի տերևներ` ստորջրյա, լողացող և վերջրյա, որոնք վեր են բարձրանում ջրի մակերևույթից և աճում են երկար ճկուն ելուստներով։

Լոտոսը մշակույթի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոտոսների հովիտ

Այդ անվանմամբ հին հույների մոտ հայտնի էին շատ բույսեր, որոնց պտուղները օգտագործվում էին սննդի մեջ, տարբերակում էին մասնավորապես եգիպտական և կիրիական լոտոսները։ Թեոփրաստեսի կողմից հիշատակվող լոտոսը՝ Zizyphus lotus, L. Կրուշինյանների (Rhamnaceae) ընտանիքին պատկանող թուփ է։ Ներկայումս այս տեսակը հանդիպում է Հարավային Եվրոպայում, ծագումով Հյուսիսային Աֆրիկայից, նրա պտուղները սալորի կորիզի չափ են շատ համեղ են, հին ժամանակներում օգտագործվել են սննդի մեջ՝ Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների կողմից, հավանաբար Հոմերոսի լոտոֆագները պատկանում էին այդ ժողովուրդներին։ Եվ՛ Հնդկաստանում, և՛ Եգիպտոսում, ինչպես նաև Դիոսկորիդոսի մոտ լոտոս էին համարում տարբեր տեսակի ջրաշուշանները (Nymphaea caerulea Saw., N. Lotus L.), ինչպես նաև ընկուզակիր լոտոսները՝ Nelumbo nucifera (Gaertn.) (հետագայում հայտնի ինչպես Nelumbium speciosum (Wild) կամ Nymphaea nelumbo):

Այդ բնիկների աչքերով սուրբ բույսն աճում է Նեղոս և Գանգեսի կանգնած կամ դանդաղ հոսող ջրերում, ընկուզակիր պտուղներ են (հնում անվանում էին եգիպտական ունդ՝ faba egyptiaca)։ Սերմերց և կոճղարմատներից ստանում էին ալյուր։ N. speciosum-ը աճում է Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, Ռուսաստանում Աստրախանի մոտակայքում (նայել Աստրախանի արգելոցում), Վոլգոգրադի մարզում (Սրեդնեախտուբինսկի շրջան, չհասած Լեբյաժայի մարգագետին), Կալմիկիայի, Կրասնոդարի, Խաբարովսկի և Պրիմորիեի երկրամասերում։

Լոտոսի սիմվոլիկան բուդդիզմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդիզմում լոտոսը ծառայում է որպես մաքրության խորհրդանիշ։ Լոտոսը ծնվում է տղմուտ ճահճաջրերում, սակայն նա լույս աշխարհ է գալիս մաքուր և անբասիր։

Համաձայն դրա` «Սամսարայի աշխարհում ծնված, բայց իսկապես Բուդդայի ուսմունքներին դավանողները կարող են ի վերջո ազատվել պղծություններից»։ Ինչպես լոտոսի ծաղիկները, որոնք ծնվում են տիղմից՝ անբասիր, այնպես էլ այստեղ այն անձնավորում է սանսարայի անկախությունը, չնայած ապրում է հենց նրանում[1]։ Լոտոսի պատկերը մեծ կիրառություն ունի բուդդայական կիրառական մշակույթում։

Լոտոսի կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լոտոսի սերմերից համրիչներ են պատրաստում։
  • Լոտոսի արմատները Nelumbo nucifera օգտագործում են Ասիական խոհանոցում, այն համարվում է համադամ կերակուր։
  • Լոտոսի ծաղիկները պատկերված են Կալմիկիայի Հանրապետության դրոշի վրա։
  • Լոտոսի ծաղիկներ պատկերված են Մոսկվա - Աստրախան ֆիրմային գնացքի վրա։
  • Օմ մանի պադմե հում մանտրա - բուդդիզմում ամենահայտնի մանտրաններից, բառացի թարգմանություն «Օմ, մարգարիտը լոտոսի ծաղիկների մեջ»։

Գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Восемь благих символов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտոս» հոդվածին։