Լյուդովիկոս II Կակազ
Լյուդովիկոս II Կակազ | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 1, 846[1] |
Վախճանի օր | ապրիլի 10, 879[1] (32 տարեկան) |
Վախճանի վայր | Կոմպիեն[1] |
Թաղված | Կոմպիեն |
Դինաստիա | Կարոլինգներ[1] |
Հայր | Կառլ II Ճաղատ[2] |
Մայր | Իրմենտրուդա Օռլեանցի[1][2] |
Ամուսին | Ansgarde of Burgundy?[1] և Ադելաիդա Փարիզուհի[2] |
Զավակներ | Լուի III, Կառլոման II, Շառլ Պարզամիտ[2], Ermentrude of France? և Gisela der Franken? |
Լյուդովիկոս II Կակազ (լատին․՝ Ludowicus Balbus, ֆր.՝ Louis le Begue, նոյեմբերի 1, 846[1] - ապրիլի 10, 879[1], Կոմպիեն[1]), 886 թվականից՝ Աքվիտանիայի թագավոր, 877 թվականից՝ Արևմտաֆրանկական թագավորության, Լոթարինգիայի և Պրովանսի թագավոր Կարոլինգների արքայատոհմից։
Կառլոս II Ճաղատի և Իրմենտրուդա Օրլեանսկայայի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդովիկոսն իր հոր կենդանության օրոք երբեք չի ըմբոստացել վերջինիս իշխանության դեմ։ 865-866 թվականներին նա եղել է Նեյստրիայի թագավորը, իսկ 866 թվականին իրեն վերցրել Աքվիտանիան։ Սակայն արքան չբավարարվեց այդ երկրամասով, քանզի այն փաստացի կառավարում էր Պրովանսի կոմսը։
877 թվականի դեկտեմբերի 8-ին մահացավ նրա հայրը, իսկ Լյուդովիկոսը, որը Կառլոս Ճաղատի չորս տղաներից միակ ողջն էր, թագադրվեց Կոմպյենում։ Շուտով Լյուդովիկոսը Տրուայում շատ ջերմ ընդունում է Հռոմի պապին, որտեղ կաթոլիկ աշխարհի առաջնորդը եկեղեցական ժողովում դատապարտեց Բերնար Գոտսկոյի վրդովմունքը, որից հետո 878 թվականի սեպտեմբերի 7-ին Իոան VIII-ը թագադրեց Լյուդովիկոսին։
Սակայն Լյուդովիկոս Կակազը երկար ժամանակ դատապարտված էր տաժանակիր հիվանդության։ Նրա որդին՝ Լյուդովիկոս III-ը, արդեն մի քանի ամիս գահապահների Բոզոնի և Գուգո Աբատի օգնությամբ փոխարինում էր հորը։ 879 թվականի ապրիլի 10-ին Լյուդովիկոս Կակազը մահացավ կյանքի 33 տարեկանում՝ կառավարելով ընդամենը երկու տարի։
Նա թաղվեց Աախենի Սուրբ Մարիամ եկեղեցում։ Լյուդովիկոս Կակազը եղել է Կարոլինգների արքայատոհմի առաջին արքան, որը չի թաղվել Սեն Դենի աբբայությունում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանայք և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կին։ (862 թվականից) (բաժանվել է)[3], Անսգարդա Բուրգունսկայա (826—880), կոմս Արուդինա Բուրունդսկիի աղջիկը
- Լյուդովիկոս III (863—882), Ֆրանսիայի թագավոր 879 թվականից[4]
- Կարլոման II (866—884), Ֆրանսիայի թագավոր 879 թվականից
- Հիլդեգարդա
- Գիզելա
- Երկրորդ կին։ (875 թվականի փետրվարից) Ադելաիդա Պարիժսկայա (հոկ. 850/853 — նոյեմբերի 10 901), դուքս Ադալարդի աղջիկը
- Իրմենտրուդա (875/878 — հոկ. 892)[5]
- Կառլոս III Հասարակ (879—929), Ֆրանսիայի թագավոր 893 — 922 թվականներին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et Robertiens — Villeneuve-d'Ascq: 1993. — P. 313—315. — ISBN 978-2-9501509-3-6
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Kindred Britain
- ↑ Брак был тайным, Карл II Лысый добился его расторжения, что привело к тому, что детей от этого брака многие считали незаконнорождёнными.(ռուս.)
- ↑ Конский П. А. (1890–1907). «Людовик III, французский король». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ По мнению историка Эдуарда Главички этим мужем был Ренье I Длинношеий (ок. 850 — 25 августа или 25 ноября 915), граф Маасгау, граф Геннегау (Эно) 890—898, маркиз Лотарингии с 911. Сам брак по его мнению был заключён около 888 года. Подробнее см. Hlawitschka Eduard. Die Ahnen der hochmittelalterlichen deutsche Könige, Kaiser und ihrer Gemahlinnen. Ein kommentiertes Tafelwerk. Band I: 911—1137, 2 Teile, 2006. (MGH Hilfsmittel 25, 1—2)(ռուս.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ведастинские анналы
- Тейс Л.: Наследие Каролингов
- Эрлихман В.В.: Правители мира
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկոս II Կակազ» հոդվածին։ |
|