Լինդա Լանցիլլոտտա
Լինդա Լանցիլլոտտա | |
Կուսակցություն՝ | Իտալացի կոմունիստների միություն, Դեմոկրատական կուսակցություն և Միություն հանուն Իտալիայի |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 7, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կայք՝ | lindalanzillotta.it |
Լինդա Լանցիլլոտտա (իտալ.՝ Linda Lanzillotta, սեպտեմբերի 7, 1948, Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ։ Իտալիայի տարածքային և տեղական ինքնակառավարման նախարար (Պրոդիի երկրորդ կառավարության օրոք, 2006-2008)։ 2013 թվականից Իտալիայի Սենատի փոխնախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինդա Լանցիլլոտտան ծնվել է 1948 թվականին Կոզենցայում[1]։
1970-1982 թվականներին աշխատել է Իտալիայի Բյուջետային և տնտեսական պլանավորման նախարարությունում[2], 1997-1999 թվականներին եղել է Հռոմի քաղաքային խորհրդի անդամ[2], եղել է տնտեսական, ֆինանսական և բյուջետային քաղաքականության հանձնակատար[3], 2000-2001 թվականներին եղել է վարչապետի կաբինետի գլխավոր քարտուղար[2], 2001-2005 թվականներին՝ «Հռոմի 3 համալսարանի» ֆակուլտատիվ անդամ[2], համալսարանում դասավանդել է հանրային կառավարում[4]։
2006 թվականի մայիսին վարչապետ Ռոմանո Պրոդիի կաբինետից նշանակվել է Իտալիայի տարածքային և տեղական ինքնակառավարման նախարար[5] և պաշտոնավարել մինչև 2008 թվականը։ Եղել է «Դաշինք հանուն Իտալիայի» պատգամավորական խմբի անդամ[6][7]։ 2013 թվականի փետրվարից Իտալիայի Սենատի անդամ է[1] և սենատի փոխնախագահը[8][9]։
2007 թվականին ստեղծված Իտալիայում բարեփոխումների քաղաքականությանը խթանող «GLOCUS» անկախ վերլուծական կենտրոնի հիմնադիր-նախագահն է[1][2][10]։
Գիտական և կրթական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականից «Հռոմի 3 համալսարանի» քաղաքագիտության ֆակուլտետում դասավանդում է «Ծրագրավորումն ու վերահսկողությունը հանրային կառավարման գործընթացում», ինչպես նաև դասավանդում է Բոլոնիայի համալսարանին կից պետական կառավարման դպրոցում[11]։
Նախորդող Էնրիկո լա Լոձա |
Իտալիայի տարածքային և տեղական ինքնակառավարման նախարար մարտի 17, 2006-մարտի 17, 2008 |
Հաջորդող Ռաֆայելե Ֆիտտո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Linda Lanzillotta». Italian Senate. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Points for a progressive European agenda» (PDF). GLOCUS. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Daniel Drosdoff (1999). «Cities flex financial muscle». Inter-American Development Bank. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Special presentation» (PDF). Center for American Progress. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Silvia Aloisi; Francesca Piscioneri (2006 թ․ մայիսի 18). «Prodi forms government». Times of Malta. Reuters. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Workshop agenda Արխիվացված 2013-12-24 Wayback Machine Etno. 2011. Retrieved 22 December 2013.
- ↑ Nick Squires (2010 թ․ սեպտեմբերի 29). «Berlusconi survives crucial confidence vote». The Guardian. Rome. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «The Minister of Foreign Affairs pays a working visit to Rome». Ministry of Foreign Affairs, Cyprus. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Senate Bodies». Italian Senate. 2013 թ․ դեկտեմբերի 22.
- ↑ «Visit of the Minister for Regional Affairs and Local Autonomies, Linda Lanzillotta» (PDF). IE News. April 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Linda Lanzillotta, ministro degli Affari regionali» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Լանցիլլոտտա» հոդվածին։ |