Jump to content

Իրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրիս (այլ կիրառումներ)
Իրիս
Տեսակհունական դիացաբանության աստված, աստվածուհի և rainbow deity?
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրԹավմաս[1][2][3]
ՄայրԷլեկտրա[1][2][3]
ԱմուսինԶեփիրոս
ԶավակներԷրոս և Pothos?
 Iris (mythology) Վիքիպահեստում

Իրիս (հին հունարեն՝ Ἶρις) , հին հունական դիցաբանության մեջ՝ ծիածանի աստվածուհի, Զևսի և Հերայի հանձնակատարը։ Իրիսը Զեֆիրի կինն էր և ըստ որոշ տվյալների նրանից Էրոսին է ունեցել։

Իրիսի հիմնական առաքելությունը աստվածների հանձնարարությունների տարածումն էր, ինչը նա անում էր քամու արագությամբ երկրի վրա, ջրում և անգամ ընդերքում։ Զևսը նրան ուղարկում էր Սթիքսից ջուր բերելու։

Որպես ծիածանի աստվածուհի, որը դուրս էր գալիս անձրևից հետո, Իրիսը մոտ էր ծովային աստվածություններին։ Որոշ պոետների համար նա Հերա աստվածուհու աղախինն էր, կատարում էր նրա բոլոր առաջադրանքները։

Իրիսը հաճախակի ներկայացվում է ձեռքին գավաթ և լայն բացված թևերով թռչելիս։

Նրա անունով է կոչվել իրիս ծաղիկը, իր բազմերանգության համար և Իրիդիում քիմիական տարրը, որի քիմիական միացությունները ևս բազմերանգ են։

Իրիսի անունով է կոչվել նաև համանուն աստերոիդը, որը հայտնաբերվել է 1847 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրիս» հոդվածին։