Jump to content

Թարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թարազ
ղազ.՝ Тараз
Զինանշան

ԵրկիրՂազախստան Ղազախստան
Ենթարկումվարչական կենտրոն
ՇրջանՋամբիլ
ՀամայնքZhambyl Qalasy?
Ներքին բաժանում3 շրջան
ԱքիմԻմանգալի Թասմագամբետով
Հիմնադրված էմ։ թ։ ա։ ր-և դարեր թ.
Այլ անվանումներԱքմոլինսկ, Ցելինոգրադ, Աքմոլա
Մակերես722 կմ²
ԲԾՄ610±1 մետր
Կլիմայի տեսակսուր ցամաքային
Բնակչություն380 000[1] մարդ (2010)
Կրոնական կազմԻսլամ, Քրիստոնեություն
Ժամային գոտիUTC+6
Հեռախոսային կոդ+7 7262
Փոստային ինդեքս080000
Փոստային դասիչ080000
Ավտոմոբիլային կոդZ
Պաշտոնական կայքzhambyl.kz (ռուս.)
Թարազ (Ղազախստան)##
Թարազ (Ղազախստան)

Թարազ (ղազ.՝ Тараз, մինչև 1997 թ.-ը՝ Ժամբիլ, մինչև 1993 թ.-ը՝ Ջամբուլ, մինչև 1938 թ.-ը՝ Միրզոյան, մինչև 1936 թ.-ը՝ Աուլիե-Աթա[2]), քաղաք Ղազախստանում, Ժամբիլի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Ղազախստանի հարավում, Ղրղզստանի սահմանին կից, Թալաս գետի ափին։ Բնակչությունը - 380 000 մարդ (2009

10-12-րդ դարերին եղել է Կարախանյանների պետության մայրաքաղաքը։ 1864 թվականից մտել է Ռուսաստանի կազմի մեջ։ 1936-1938 թվականներին կրել է 1933 թվականից մինչև 1937 թվականներին Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանի անունը։

Պեղումներով բացվել են 7-8-րդ դարերի դամբարաններ, զարդապատկերային որմնանկարներով 11-12-րդ դարերի բաղնիքներ, ջրմուղ, պահպանվել է Կարախանի դամ բարանը (10-11-րդ դարեր, վերակառուցվել է 2-րդ դարին)։ Հին քաղաքատեղիից (այժմ՝ արգելանոց) արևմտյանում ստեղծվել է քաղաքի նոր կենտրոնը (ճառագայթային-օղակաձև հատակագծով)։ Թարազի մոտ, Գոլովաչյովկա գյուղում պահպանվել են Բաբաջի խաթուն (10-11-րդ դարեր) և Այշա Բիբի (11-12-րդ դարեր) դամբարանները։

Քաղաքն ունի ավտոկայան, երկաթուղային կայարան և օդանավակայան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 473