Թանատոս (հուն՝ Θάνᾰτος, մահ), քնի աստված Հիպնոսի երկվորյակ եղբայրը։ Հին աշխարհում կային հավատալիքներ, որ միայն նրանից է կախված մարդու մահը։ Այս տեսակնետն առաջին անգամ արտահայտել է Եվրիպիդեսը «Ալկեստիդա» գրքում, որտեղ պատմվում է այն մասին, որ Սիսիփոսին հաջողվեց մի քանի տարով շղթայել Թանատոսին, ինչի արդյունքում մարդիկ դարձան անմահ[1]։
Այսպես մնաց այքան ժամանակ, մինչև ԱրեսըԶևսի հրամանով չազատեց Թանատոսին, քանի որ մարդիկ սկսել էին զոհեր մատուցել Ստորերկրյա թագավորության աստվածներին։ Հիպնոս աստվածը միշտ հետևում, ընկերակցում է նրան. շատ հաճախ հին հեթանոսական սկահակներին նրանք պատկերվում էին միասին։
Թանատոսի կերպարը նշանակալից չափով ստեղծվել է պոեզիայի ու բանահյուսության միջոցով։ Ըստ Հեսիոդոսի Թանատոսը Նիկսի (Գիշերվա) որդին է, Կիրոսների և Հիպնոսի եղբայրը։ Թանատոսը երկաթե սիրտ ունի և ատելի է աստվածներին։ Նա աստվածների մեջ միակն է, որ ընծաներ չի սիրում։ Ողբերգություններում Թանատոսը ներկայացվում է սև թիկնոցով, թևերով և հնձող սրով։ Թանատոսի պաշտամունքը գոյություն է ունեցել Սպարտայում։ Նա պատկերվել է որպես թևավոր պատանի, հանգած ջահը ձեռքին։ Սիսիփոսի մասին առասպելում Թանատոսը զավեշտական կերպար է, որին հիմարացնում է խորամանկ մարդը։