Jump to content

Էլեն Կարրեր դ'Անկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Կարրեր դ'Անկոս
ֆր.՝ Hélène Carrère d’Encausse[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1929(1929-07-06)[2][3][4]
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4] կամ Փարիզ, Ֆրանսիա[5]
Մահացել էօգոստոսի 5, 2023(2023-08-05)[6][4] (94 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[7][4] կամ Փարիզ, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն[8]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Փարիզի արվեստների ֆակուլտետ (1963)[9]
ԵրկերThe Split Empire? և Russia Between Two Worlds?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Եվրոպական քոլեջ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
ԱմուսինLouis Carrère d'Encausse?[10]
Ծնողներհայր՝ Giorgi Zurabishvili?, մայր՝ Nathalie Zourabichvili?
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, president of a non-profit organisation? և seat 14 of the Académie française?
Կուսակցությունհանրապետության սատարման միավորում
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[20], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Commission de la nationalité?
ԵրեխաներEmmanuel Carrère?, Marina Carrère d'Encausse? և Nathalie Carrère?
 Hélène Carrère d’Encausse Վիքիպահեստում

Էլեն Կարրեր դ'Անկոս (ֆր.՝ Hélène Carrère d’Encausse , ծննդյամբ՝ Զուրաբիշվիլի), (հուլիսի 6, 1929(1929-07-06)[2][3][4], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4] և Փարիզ, Ֆրանսիա[5] - օգոստոսի 5, 2023(2023-08-05)[6][4], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[7][4] և Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի պատմաբան, քաղաքագետ, Ռուսաստանի պատմության մասնագետ։ Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար 1999 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև մահը։

Ֆրանսիացի կոմպոզիտոր Նիկոլա Զուրաբիշվիլու հարազատ քույրն է, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հորեղբոր դուստրը։ Որդին՝ Էմանուել Կարրերը, ֆրանսիացի հայտնի գրող է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ռուս–վրացական ներգաղթյալների ընտանիքում, որոնք ցրվել էին ողջ Եվրոպայով։ Էլեն Զուրաբիշվիլիի նախնիներց էին Օռլովների կոմսական տոհմից (Վլադիմիր Օռլովը), Պանինը, Պալենը, Վենևիտինովը։ Այդպիսի ծագումը կանխորոշել է նրա հետաքրքրությունը պատմության և քաղաքագիտության հանդեպ, ինչն էլ նա սովորեց Սորբոնում։ Արդյունքում, արդեն որպես մանկավարժ աշխատել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։

Կարրեր Դանկոսը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 1978 թվականին իր «Պառակտված կայսրություն» գրքում նա կանխատեսել էր ԽՍՀՄ–ի փլուզումը։ Խորհրդային կարգերի գլխավոր սպառնալիք էր համարել ոչ թե Արևմուտքի գործողությունները, այլ Միջին և Կենտրոնական Ասիայում բարձր ծնելիությունը։ Այդ կանխատեսումն ամբողջությամբ չի կատարվել, քանի որ ԽՍՀՄ փլուզումը սկսվել է մերձբալթյան երկրներում, այն դեպքում երբ մուսուլմանական պետությունների բնակչությունը ակտիվություն չի ցուցաբերել մինչև իրենց անկախության հռչակումը։ Սակայն ԽՍՀՄ–ում վերակառուցման ընթացքում ազգային հողի վրա առաջին զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել է 1986 թվականի դեկտեմբերին՝ Ալմա Աթայում։

Դրանից մեկ տարի առաջ պատմաբան, մարդաբան և լրագրող Էմանուել Տոդը հրապարակել է «Վերջնական փլուզում» էսսեն, որում նույնատիպ կանխատեսում է կատարել՝ մատնանշելով մանկական մահացության աճի խնդիրը ծնելիության աճի անվերահսկելիության հետ կապված։

Էլենը հաճախակի հրավիրվել է աշխարհի շատ ինստիտուտների կողմից։ 1992 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն, մասնակցել է նախկին սոցիալիստական հանրապետությունների ժողովրդավարացման սկզբունքների մշակման հանձնաժողովի աշխատանքներին։ 1994 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ Հանդիպել է Պուտինի հետ։

1990 թվականի սեպտեմբերի 13–ի ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Զբաղեցրել է թիվ 14 պաշտոնը, որը մինչ այդ պատկանել է Ժան Միստլեին։

1999 թվականի հոկտեմբերի 21–ին ցմահ ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Մորիս Դրյուոնին, որը թոշակի էր անցել։ Ազատ տիրապետել է ռուսերենին։

2003 թվականի մայիսի 25–ից ՌԳԱ–ի արտասահմանյան անդամ է պատմափիլիսոփայական գիտությունների բաժանմունքում, 2008 թվականից՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ[21]։

  • Պատվավոր լեգիոնի շքանշանի Մեծ խաչ (30 դեկտեմբերի 2011թվական)
  • Պատվո շքանշան (13 հոկտեմբերի 2009 թվական) Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության զարգացման և ամրապնդման համար
  • Բարեկամության շքանշան (14 նոյեմբերի 1998 թվական)– Ռուսաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման մեջ նեծ ներդրում ունենալու համար[22]։
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի մեծագույն սպա (21 մարտի 2008 թվական)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր (31 դեկտեմբերի 2004 թվական)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա (16 դեկտեմբերի 1999 թվական)
  • «Ծառայության համար» Ազգային շքանշանի սպա
  • Գրականության և արվեստի շքանշանի կոմանդոր
  • Լեոպոլդ I շքանշանի կոմանդոր (Բելգիա)
  • Հարավային Խաչի ազգային շքանշանի կոմանդոր (Բրազիլիա)
  • Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ ՌԳԱ (2008 թվական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bibliothèque nationale de France Record #11895312k // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  7. 7,0 7,1 7,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2023/08/05/l-academicienne-helene-carrere-d-encausse-est-morte_6184583_3382.html
  8. https://www.voici.fr/news-people/mort-dhelene-carrere-dencausse-la-date-et-le-lieu-de-ses-obseques-devoiles-763154
  9. Bukhara : de la réforme à la révolution : recherches sur le gadidisme à Bukhara / Hélène Carrere d'Encausse
  10. https://www.journaldesfemmes.fr/people/evenements/2942255-obseques-d-helene-carrere-d-encausse-fille-photos/2942263-louis-carrere-d-encausse
  11. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2012. — Iss. 1. — P. 6. — ISSN 0242-6773
  12. Archives du Bureau du Cabinet du ministre de la Culture. Ordre desarts et lettres (1962-2000) (ֆր.)
  13. https://fr.sputniknews.com/culture/20091016123528312/
  14. https://paris.mfa.gov.pl/fr/actualites/decoration_helen_encausse
  15. Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté // Journal de MonacoMonaco: 1999. — Iss. 7418. — ISSN 1010-8742
  16. Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'huiLaval University.
  17. http://institutfrancais.bg/fr/programme/701/helenecarreredencausse/
  18. https://www.usj.edu.lb/news.php?id=5168
  19. https://elpais.com/cultura/2023-05-10/helene-carrere-dencausse-premio-princesa-de-asturias-de-ciencias-sociales-2023.html
  20. http://www.academie-francaise.fr/les-immortels/helene-carrere-dencausse?fauteuil=14&election=13-12-1990
  21. «Состав РАХ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  22. «Указ Президента Российской Федерации от 14.11.1998 г. № 1388». Президент России (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Կարրեր դ'Անկոս» հոդվածին։