Էդվարդ Ուիլյամ Լեյն
Էդվարդ Ուիլյամ Լեյն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1801[1][2][3][…] |
Ծննդավայր | Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1876[1][2][4] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Վեստ Նորվուդի գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող, topographer, ազգագրագետ, բանասեր և բառարանագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | An Arabic-English Lexicon? |
Edward William Lane Վիքիպահեստում |
Էդվարդ Ուիլյամ Լեյն (անգլ.՝ Edward William Lane, սեպտեմբերի 17, 1801[1][2][3][…], Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - օգոստոսի 10, 1876[1][2][4], Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի արևելագետ, թարգմանիչ, ճանապարհորդ։ Հայտնի է «Հազար ու մի գիշեր» հեքիաթների իր թարգմանությամբ, որոնք համապատասխանեցրել է «վիկտորիանական բարոյախոսությանը»[5]։ Կահիրեում հայտնի էր Մանսուր-էֆենդի անվամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1825 թվականին առողջությունը բարելավելու նպատակով Եգիպտոս կատարած ուղևորությունը նշանավորվեց ակնառու գիտնականի կարիերայի մեկնարկով։ Երեք տարվա ընթացքում կազմեց Եգիպտոսի մանրամասն նկարագիրը, որն իր մեջ ներառում էր ավելի քան 100 նկար։
1833-1835 և 1842-1849 թվականներին կայացած հաջորդ երկու ուղևորությունների ժամանակ, նա հավաքեց նյութեր իր աշխարհահռչակ «Ժամանակակից եգիպտացիների բարքերն ու սովորույթները» («Account of Manners and Customs of the Modern Egyptians», 1836) աշխատության, «Հազար ու մի գիշերներ» («Arabian Nights», 1838-1840) թարգմանության, ինչպես նաև անգլո-արաբական բառարանի («An Arabic-English Lexicon», 1863—1896) համար։ Աշխատանքը, որը նա դիտարկում էր որպես ծրագրային՝ «Եգիպտոսի նկարագիրը» («Description of Egypt»), հրատարակվեց միայն 2000 թվականին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյնի ստեղծագործությունների ընթերցողները առանձնահատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում արաբ կանանց կյանքի նկատմամբ։ 19-րդ դարը արևելագիտության դար էր, և արևելյան գրականության և նկարչության մեծ մասը հաջողությամբ շահագործում էին «արևելյան գեղեցկուհու» խորհրդավոր և հրապուրիչ կերպարը։ Քանի որ Լեյնը տղամարդ էր, նա հնարավորություն չուներ անձամբ տեղեկություններ հավաքել եգիպտացի կանանց կյանքի մասին։ Նրանց կենցաղի մասին որոշ մանրամասներ իմացել է Կահիրեի մուսուլման ընկերների պատմածներից։ Այնուամենայնիվ, հետազոտողը չի հուսահատվել և դիմել է իր քրոջ՝ Սոֆյա Լեյն Փուլի օգնությանը, որը նույնպես արևելագետ էր։ Քույրը կարող էր այցելել բարձրաստիճան պաշտոնյաների հարեմները և կանանց բաղնիքները ու այդ ամենը պատմել եղբորը։ «Անգլիացին Եգիպտոսում. Նամակներ Կահիրեից» գիրքը (1844) դարձել է համատեղ հետախուության արդյունք, որի տեքստը պատկանում է Էդվարդ Լեյնին, սակայն գիրքը գրվել է Սոֆիայի անունից։
1840 թվականինին Լեյնը ամուսնացել է հույն-եգիպտական ծագում ունեցող Նաֆիսա անունով մի ստրուկ աղջկա հետ, որին նրան նվիրել էին 8 տարեկանում, և որի կրթությամբ Լեյնը զբաղվել է անձամբ։ Էդվարդ Լեյնը անգլիացի նկարիչ Թոմաս Գայնսբորոյի զարմիկն էր մայրական կողմից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Մարգարետ Բալդ, Ալեքսեյ Եվստրանով, Նիկոլայ Կարոլիդես, Դոն Բ. Սոուվա 100 արգելված գիրք. Համաշխարհային գրականության գրաքննչական պատմություն. - գիրք. 2. -հր. 2004. -էջ 360.
- ↑ «Эдвард Лэйн». www.livelib.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fück J. Die arabischen Studien in Europe. — Leipzig, 1955. — S. 168, 193.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Лен, Эдвард Вильям». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Էդվարդ Ուիլյամ Լեյն Արխիվացված 2020-08-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Ուիլյամ Լեյն» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1801 ծնունդներ
- Օգոստոսի 10 մահեր
- 1876 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի արևելագետներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Անգլիացի թարգմանիչներ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- Անգլիացի ճանապարհորդներ
- Բրիտանացի պատմաբաններ
- Բրիտանացի բանասերներ
- Բրիտանացի գրողներ
- Անգլիացի բառարանագիրներ