Դաշքեսանի շրջան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դաշքեսանի շրջան ադրբ.՝ Daşkəsən rayonu | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Կարգավիճակ | Ադրբեջանի շրջան |
Մտնում է | Ադրբեջան և Ադրբեջանական ԽՍՀ |
Ներառում է | 32 մունիցիպալիտետ |
Վարչկենտրոն | Դաշքեսան (Քարհատ) |
ԲԾՄ | 1700 ± 100 մետր |
Պաշտոնական լեզուներ | ադրբեջաներեն |
Բնակչություն (2005) | 31 238 |
Տարածք | 1 046,97 |
Հիմնադրված է | 1930 թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
ISO 3166-2 կոդ | AZ-DAS |
Հեռախոսային կոդ | 216 |
Փոստային ինդեքսներ | 1600 |
Ավտոմոբիլային կոդ | 16 |
dashkesen-ih.gov.az | |
Դաշքեսանի շրջան (ադրբ.՝ Daşkəsən rayonu), շրջան ներկայիս Ադրբեջանական Հանրապետության արևմտյան մասում։ Վարչական կենտրոնը Քարհատ (Դաշկեսան) քաղաքն է։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի անվանումը ծագում է շրջկենտրոն Դաշքեսանի անվանումից։ Իսկ Դաշքեսան տեղանունը պատմական Քարհատ բնակավայրի հայերենից բառացի թարգմանությունն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաստաֆյուրի շրջանը, գյուղ Դաստաֆյուր կենտրոնով, կազմավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին։ 1948 թվականին շրջկենտրոնը տեղափոխվում է Դաշքեսան քաղաք։ 1956 թվականի ապրիլի 2-ին Դաստաֆյուրի շրջանը վերանվանվում է Դաշքեսանի շրջանի։ 1963 թվականի հունվարի 4-ին լուծարվում է, իսկ տարածքը փոխանցվում է Խանլարի շրջանին, 1965 թվականի հունվարի 6-ին նորից վերականգնվել է[1]։
Աշխարհագրություն և բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսում շրջանը սահմանակցում է Շամքորի շրջանին, արևելքում Գյոյգյոլի շրջանին, հարավում՝ Քելբաջարի, իսկ արևմուտքում՝ Գետաբեկի շրջանին, հարավ-արևմուտքում սահմանակցում է Հայաստանի հետ։ Շրջանը տեղաբաշխված է Փոքր Կովկասի հյուսիս-արևելքում, ծովի մակարդակից 1600—1800 մետր բարձրության վրա։ Հյուսիսային ուղղությամբ շրջանի ռելիեֆը լեռնային է՝ Մռավի և Շահդաղի լեռնաշղթաներն են, գոյություն ունի նեղ ու խոր գետահովիտնեերի (կանյոն) համակարգ։ Դաշկեսանի շրջանի տերիտորիայով ձգվում է Բաշքենդ-Դաստաֆյուրյան իջվածքը։ Շրջանում են գտնվում Հինալդաղ գագաթը (3367 մետր), Կոշկարը (3361 մետր) և այլն։ Տերիտորիան մեծ մասամբ կազմված է Յուրայի ժամանակաշրջանի և Կավճի ժամանակաշրջանի նստվածքներից[2]։ Օգտակար հանածոներից շրջանը հարուստ է երկաթաքարով, կոբալտով, ալունիտով, մարմարով, բարիտով, ոսկով և այլն, կան նաև հանքաղբյուրներով։ Դաշկեսանի շրջանում կան ճիմի ծածկոցներով լեռնա-մարգագետինային և լեռնաանտառային մուգ դարչնագույն բնահողային շերտեր[3]։ Բուսածածկույթը կազմված է ալպիական և ենթաալպիական մարգագետիններից, լայնատերեև լեռնային անտառներից (կաղնու, բոխու, բուկու), թփուտներից և նոսր անտառային մարգագետիններից[4]։ Շրջանում կենդանիներից կան այծյամներ, անտառային կզաքիսներ, բեզուարյան այծեր և այլն, թռչուններից՝ չիլ կաքավներ, ուլարներ (լեռնային հնդկահավեր), հավաբազեներ, աղավնիներ և այլն։
Միջին բարձրության լեռներում կլիման ձմռանը չոր և բարեխառն է, իսկ բարձրլեռնային գյուղերում՝ ցուրտ և խոնավ, ամառները ցրտոտ է։ Միջին ջերմաստիճանը հունվարին տատանվում է −12-ից մինչև −2°С: Տեղումների միջին տարեկան մակարդակը տատանվում է 500—900 մմ-ի սահմաններում։ Գետերից հոսում են Կոշկարչայը, Շամկիրչայը, Գյանջաչայը և այլն, բոլոր գետերը պատկանում են Քուռի ավազանին։ Գետերը կարևոր դերակատարություն ունեն արդյունաբերության ջրամատակարարման և գյուղատնտեսության համար նախատեսված հողամասերի ոռոգման գործում։ Կոշկարչայ գետի վրա ջրամբար է կառուցված։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության քանակ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1939 | 1959 | 1970[5] | 1976[4] | 1979[6] | 1989[7] | 1991[8] | 1999 | 2009[9] | 2013 | 2014 | 2018 |
9370 | 35222 | 35666 | 34200 | 33268 | 27405 | 27500 | 30418 | 32694 | 33500 | 33700 | 35000 |
1976 թվականին բնակչության խտությունը կազմում էր 1 կմ² վրա 33,7 մարդ[4], իսկ 2015 թվականին՝ 32,75 մարդ։ 2015 թվականին բնակչության 59,9 % -ը ապրում էր գյուղերում։
Շրջանի տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային ժամանակաշրջանում շրջանը դարձավ երկրի խոշորոգույն արդյունաբերական կենտրոններից մեկը։ Շրջանի տնտեսության մեջ գլխավոր դերը պատկանում էր հանքանյութերի արդյունահանումը, դաշկեսանյան երկաթգծում աշխատում էր Ռուստավյան մետաղագործական գործարանը, իսկ դաշկեսանյան Ալունիտում աշխատում էր Կիրովաբադի ալյումինի գործարանը։ Գյուղատնտեսության մեջ զարգացել էր անասնապահությունը, կարտոֆիլի և ցորենի մշակումը։ 1977 թվականին շրջանում կային երկու կոլխոզ և վեց սովխոզ։ 1976 թվականին շրջանի պիտանի հողերը 47 հազար հեկտար էր, որից 4,2 հազար հեկտարը բազմամյա բույսերի ցանքսատարածքներ էին, 2,2 հազար հեկտարը թողնված էր հանգստանալու, 8,5 հազար հեկտարը անասնակերի համար էր, 31,8 հազար հեկտարը՝ արոտավայրեր էր։ 4,2 հազար հեկտարից 32 %-ը հատկացված էր հացահատաիկային և լոբահատիկային կուլտուրաների համար, 35 %-ը կերի կուլտուրաների համար էր[4]։ Լեռնային և ցածրլեռնային շրջաններում աճեցնում էին մրգեր և խաղող։ Կոլխոզային շրջաններում կային 9,5 հազար գլուխ խոշորեղջրային և 23,7 մանրեղջրային անասուն։ 1976 թվականին շրջանում աճեցրել են 7,3 տոննա կարտոֆիլ։ Շրջանում գտնվում էր Ադրբեջանական լեռնամշակման ալունիտային հանքավայրը, մարմարի գործարանը, «Ադրգյուղտնտեսմեխանիկա» տրեստի շրջանային բաժինը[4]։ Այժմ շրջանը պատկանում է Գյանջա-Ղազախական տնտեսական շրջանին։ Դաշկեսանի շրջանում ծաղկում է ապրում անասնապահությունը և մեղվապահությունը, աճեցվում են մրգեր և կարտոֆիլ[2]։ Լեռնային շրջաններում զարգանում է անջրդի հողագործությունը, աճում են մրգեր և բանջարաբոստանային կուլտուրաներ։ 2017 թվականի տնտեսությունը պարունակում է 25081 գլուխ մանրեղջերավոր և 37203 գլուխ թռչուն։ Շրջանում պիտանի 42,8 հազար հեկտար հողերից 1,7 հազար հեկտարը ցանված են, իսկ 30,3 հազար հեկտարը հատկացված է արոտավայրերի համար։ 2017 թվականին արտադրվել է 1742 տոննա ցորեն, 17 տոննա լոբազգի, 13087 տոննա կարտոֆիլ, 1448 տոննա բանջարեղեն, 630 տոննա մրգեր և հատապտուղ։ Շրջանի տնտեսության մեջ կարևորագույն բնագավառ է հանդիսանում օգտակար հանածոների արդյունահանումը, լեռնաարդյունահաող և լեռնահարստացման արդյունաբերությունները։ Շրջանի խոշորագույն ձեռնարկություն է հանդիսանում Դաշկեսանի լեռնահարստացման կոմբինատը «Daşkəsən Filizsaflaşdırma», միաժամանակ այն հանդիսանում է Անդրկովկասում միակ երկաթաքարի հարստացման ձեռնարկությունը, երկաթաքարը մատակարարվում է Ռուսթավիի մետաղագործական գործարան, արդյունահանման պրցեսում երկաթաքարը հարստացվում է 60 %-ով[10]։ Ձեռնարկություններից է Փիփի «Alunit» արդյունահանող մասնաբաժինը, որը զբաղվում է ալունիտի արդյունահանմամբ, այն հետագայում օգտագործվում է Գյանջայի ալյումինի գործարանում ալյումինի օքսիդի արդյունահանման համար։ Շրջանում է գտնվում նաև մարմարի «Rizvan» ՍՊԸ քարհանքը, հայտնի «Azərbaycan Şəkər İstehsalat Birliyi» ՍՊԸ քարհանքը, «Azərbaycan Beynəlxalq Dağ-Mədən Ehtiyyatları üzrə Əməliyyat şirkəti» ՍՊԸ ոսկու հանքը, մսի կոմբինատը, կաթի գործարանը[3]։
Շրջանով է անցնում Գյանջա-Դաշկեսան մայրուղին, Ալաբաշլի-Կուշչիի կամուրջ երկաթգիծը[4]։ Կա ճոպանուղի մոտ 4 կմ երկարությամբ, որը նախատեսված է երկաթաքարի մաակարարման համար Դաշկեսանից Կուշչի։ 2017 թվականին շրջանում գործում են 11 ԱՀԿ (Ավտոմատ Հեռախոսային Կայան) և 15 փոստային բաժանմունք։
Կուլտուրա, ուսում, առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականից շրջանում հրատարակվում է հասարակաքաղաքական «Դաշկյասյան» թերթը։ 1958 թվականին սկսել են տեղական ռադիոյի հեռարձակումը[4]։ 2009 թվականին գտնվում էին 12 նախադպրոցական և 44 միջնակարգ դպրոցներ, 28 ակումբ, 16 կուլտուրայի տուն, թանգարան, 47 գրադարան[2]։ Դաշկեսանի շրջանում գտնվում են 3 հիվանդանոց, որոնք նախատեսված են 110 մահճակալի համար, 28 բժշկական ամբուլատորիա, էպիդեմիալոգիայի և հիգիենայի կենտրոն[2]։ 2018 թվականին միչբժշկական միավորումներում աշխատել են 26 բժիշկներ, 115 միջին մասնագիտական աշխատակիցներ։ Չովգալ գյուղում է գտնվում եկեղեցի (1869) և պարիսպ (1891), Բայան գյուղում է գտնվում XV դարի կամուրջ, եկեղեցի (1863) և մենաստան (1823), Խաշբուլաղ գյուղում է գտնվում երկաթեև բրոնզե դարերից պահպանված համանուն դամբանաթումբը և Դաշլիթեփե ամրոցը՝ բրոնզե դարից[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- На сайте Azerbaijan Արխիվացված 2018-10-18 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Административное деление Азербайджанской ССР на 1 января 1977 года. — Баку: Азернешр, 1979. — С. 6.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Daşkəsən rayonu // Azərbaycan Milli Ensiklopediyası / M. K. Kərimov. — Bakı: Azərbaycan Milli Ensiklopediyası, 2015. — Т. VI.(ադրբ.)
- ↑ 3,0 3,1 Daşkəsən rayonu // Azərbaycan Milli Ensiklopediyası / M. K. Kərimov. — Bakı: Azərbaycan Milli Ensiklopediyası, 2007. — Т. Azərbaycan.(ադրբ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Կաղապար:АзСЭ
- ↑ Численность наличного населения городов, поселков городского типа, районов и районных центров СССР по данным переписи на 15 января 1970 года по республикам, краям и областям (кроме РСФСР)
- ↑ Численность наличного населения союзных и автономных республик, автономных областей и округов, краев, областей, районов, городских поселений, сел-райцентров и сельских поселений с населением свыше 5000 человек (кроме РСФСР)
- ↑ Численность населения союзных республик СССР и их территориальных единиц по полу
- ↑ Division of Azerbaijan
- ↑ Общегосударственная перепись населения Азербайджана. 2009, Баку.
- ↑ ««Daşkəsən Filizsaflaşdırma» ASC». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշքեսանի շրջան» հոդվածին։ |
|