Jump to content

Գիտության փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտության փիլիսոփայություն, գիտության հիմունքները, սահմանները և մեթոդները ուսումնասիրող փիլիսոփայության ճյուղ։ Գիտության փիլիսոփայության կենտրոնական հարցերից են՝ ինչը կարելի է որակել որպես գիտություն, գիտական տեսությունների վստահելիությունը և գիտության գլխավոր նպատակը։ Այս գիտությունը մասամբ համընկնում է մետաֆիզիկայի, գոյաբանության և իմացաբանության հետ, օրինակ, երբ այն ուսումնասիրում է գիտության և ճշմարտության միջև կապը։

Գիտության փիլիսոփայության կողմից ուսումնասիրվող բազմաթիվ հարցեր փիլիսոփաների կողմից դեռ իրենց լուծումը չեն գտել, այդ թվում նաև՝ արդյոք գիտությունը կարող է բացահայտել ճշմարտությունը անտեսանելի երևույթների վերաբերյալ և արդյոք գիտական պատճառաբանությունը ընդհանրապես կարող է լինել արդարացված։ Ի լրացումն ընդհանուր գիտության մասին այդ գլխավոր հարցերի, գիտության փիլիսոփաները ուսումնասիրում են մասնավոր գիտությունների խնդիրները (օրինակ, մաթեմատիկայի փիլիսոփայություն, ֆիզիկայի փիլիսոփայություն, քիմիայի փիլիսոփայություն, կենսաբանության փիլիսոփայություն, բժշկության փիլիսոփայություն)։ Գիտության որոշ փիլիսոփաներ օգտագործում են գիտության ժամանակակից տվյալները փիլիսոփայության մասին եզրակացություններ անելու համար։

Թեև փիլիսոփայական միտքը կապվում է գիտության հետ առնվազն Արիստոտելի ժամանակներից, գիտության փիլիսոփայությունը ձևավորվել է որպես առանձին ուղղություն 20-րդ դարի կեսերին տրամաբանական պոզիտիվիզմի շարժման աշխուժացման հետևանքով, որի նպատակն էր ձևակերպել փիլիսոփայական պնդումների ստուգման չափանիշները` դրանք իմաստալից և օբյեկտիվ գնահատելով։ 1962 թվականին լույս է տեսնում Թոմաս Քուհնի «Գիտական հեղափոխությունների կառուցվածքը» գիրքը, որը, վիճարկելով գիտական առաջընթացի որպես գիտության հաստատուն, ամփոփող ձեռք բերում, ֆիքսված մեթոդի վրա հիմնված սիստեմատիկ փորձարարությունը, փոխարենը ապացուցում էր, որ յուրաքանչյուր առաջընթաց կապված է պարադիգմի, այսինքն տվյալ պատմական ժամանակահատվածի խնդիրների, գաղափարների, պրակտիկայի ամբողջության հետ, որոնք էլ սահմանում են գիտական առարկաները[1]։

Հետագայում, գիտության նկատմամբ հետևողական մոտեցումը, որի մեջ տեսությունը հաստատված է համարվում, եթե ուսումնասիրությունների ժամանակ այն իմաստ ունի որպես ընդհանուր հետևողականի մաս, հայտնի է դառնում Ուինսթոն Վան Օրման Քուայնի և այլոց շնորհիվ։ Որոշ մտածողներ, ինչպիսին էր Սթիվեն Ջեյ Գուլդը, ձգտում էին հիմնավորել գիտությունը աքսիոմատիկ ենթադրություններով, ինչպիսին է, օրինակ, բնության ունիֆորմատիզմը։ Փիլիսոփաների ակտիվ փոքրամասնությունը, և մասնավորապես Փոլ Ֆեյերաբենդը 1924–1994 թթ.), ապացուցում էին, թե այդպիսի բան, ինչպիսին է "գիտական մեթոդը", գոյություն չունի, հետևաբար գիտության նկատմամբ բոլոր մոտեցումները պետք է թույլատրվեն, ընդգրկելով նաև գերբնականը տարրը։ Գիտության նկատմամբ մեկ այլ մոտեցում ընդգրկում է գիտելիքների ստեղծմանը վերաբերյալ հարցերը սոցիոլոգիական հեռանկարում. Դեյվիդ Բլուրի և Ս. Բարրի Բարնսի կողմից առաջադրած մոտեցումը։ Վերջապես, մայրցամաքային փիլիսոփայության ավանդույթը մոտենում է գիտությանը մարդկային փորձի մանրակրկիտ ուսումնասիրության հեռանկարից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Encyclopaedia Britannica: Thomas S. Kuhn. "Instead, he argued that the paradigm determines the kinds of experiments scientists perform, the types of questions they ask, and the problems they consider important."

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գիտության փիլիսոփայություն։ Դասախոսությունների տեքստեր /. Ա.Գևորգյան։ ՀՀ կրթ. և գիտ. նախարարություն.- Եր. ՀՊԱՀ, 2012