Գենետիկական բազմազանություն
Գենետիկա |
---|
Գլխավոր բաղադրիչներ |
• Գենոմ • ժառանգականություն • Մուտացիա • Նուկլեոտիդ • Վարիացիա |
• Տերմինների ցանկ • ինդեքս • Բառարան |
Պատմություն |
Հետազոտություն • ԴՆԹ-ի սեկվենավորում • Գենետիկական ճարտարագիտություն • Գենոմիկա ( կատեգորիա) • Բժշկական գենետիկա |
• Էվոլյուցիա (մոլեկոլային) • Պապուլյացիոն գենետիկա • Մենդելյան ժառանգականություն • Քանակական գենետիկա • Մոլեկուլային գենետիկա |
• Գենետիկայի ուղղությունները |
Անհատականացված բժշկություն |
Անհատականացված բժշկություն |
Գենետիկական բազմազանությունը կամ գենետիկական պոլիմորֆիզմը, պոպուլյացիաների բազմազանություն ըստ գենետիկական բնույթի հատկանիշների կամ մարկերների։ Կենսաբազմազանության մի տեսակ է։ Գենետիկական բազմազանությունը իրենից ներկայացնում է պոպուլյացիայի, պոպուլյացիաների խմբի կամ տեսակի գենետիկական բնութագրի կարևոր բաղադրիչ։ Գենետիկական բազմազանությունը, կախված դիտարկվող գենետիկական մարկերների ընտրույթունից, բնութագրվում է մի շարք բաղադրատարրերով.
1. Միջին հետերոզիգոտություն
2. Լոկուսի հաշվով ալլելների թիվը
3. Գենետիկական հեռավորությունը (միջպոպուլյացիոն գենետիկական բազմազանության գնահտման համար)
Միջին հետերոզիգոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենետիկական բազմազանության այս բաղադրատարրը նկարագրում է, թե պոպուլյացիայում ինչ մաս են կազմում առանձնյակները պոպուլյացիայում որոնք, հետերոզիգոտ են ըստ ուսումնասիրվող մարկերների օգտագործված հավաքածուի։
Լոկուսի հաշվով ալլելների թիվը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս չափանիշը որպես կանոն օգտագործվում է ըստ մարկերների գենետիկական բազմազանության գնահատման համար, որոնք ունեն ավելի քան երկու նկարագրված ալլելային վիճակ, օրինակ՝ միկրոսատելլիտային լոկուսների համար։
Գենետիկական հեռավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափանիշը բնութագրում է պոպուլյացիաների միջև տարբերության և բազմազանության աստիճանը ըստ առկայության/ բացակայության կամ օգագործվող մարկերների ալլելների հաճախականությունների։
Կենսաբանական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենետիկական փոփոխությունը պոպուլյացիայում ելակետային նյութ է հանդիսանում բնական ընտրության և գենետիկական դրեյֆի գործունեության համար։ Այսինքն միկրեէվոլյուցիոն պրոցեսների անհրաժեշտ տարր է հանդիսանում։ Մասնավորապես, ահյտնի են աշխատանքներ մաքուր գծերում՝ այսինքն՝ գենետիակական բազմազանության բացակայության դեպքում, ընտրանքի ոչ էֆֆեկտիվության մասին։ Մեկ այլ կողմից գենետիակական փոփոխականությունը հանդիսանում է ինքնին միկրոէվոլյուցիայի գործոնների ազդեցության առարկա։ Գենետիկական բազմազանությունը ըստ ոչ չեզոք հատկանիշների մեծ նշանակւոթյուն ունի պոպուլյացիաների էկոլոգիական ճկունության համար։ Ըստ ալլոզիմային լոկուսների մի քանի ալլելների առկայությունը պոպուլյացիաներում հնարավորություն է տալիս այդ նույն պոպուլյացիային հարմարվել տատանվող պայմաններին, որոնցում այս կամ այն ալլելների առանձնայակների առկայությունը առավելություններ է տալիս։ Օրինակ լայն տարածում ունեցող Drosophila melanogaster տարբերոկի մոտ ալկոհոլդեհիդրոգենազա գենը հոմոզիգոտ վիճակում կախված միջավայրի ջերմաստիճանային պայմաններից երկընտրողական օգտակար կամ վնասակար ազդեցություն է ունենում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алтухов Ю.П., Генетические процессы в популяциях. – М.: ИКЦ «Академкнига». 2003. 431 с.