Գաբրովո
Գաբրովո | |||||
բուլղար․՝ Габрово[1] անգլ.՝ Gabrovo[1] | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
---|---|---|---|---|---|
Երկրամաս | Գաբրովո | ||||
Շրջան | հյուսիս-կենտրոնական | ||||
Համայնք | Gabrovo?[1] | ||||
Կմետ | Նիկոլայ Սիրակով[2] | ||||
Հիմնադրված է | 1477 թ. | ||||
Մակերես | 233 817 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 392±1 մետր | ||||
Բնակչություն | 58․367 (2012) մարդ | ||||
Տեղաբնականուն | га́бровец, га́бровка, га́бровцы; габровча́нин, габровча́нка, габровча́не | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+359) 66 | ||||
Փոստային ինդեքս | 5300 | ||||
Փոստային դասիչ | 5300 | ||||
Պաշտոնական կայք | gabrovo.bg | ||||
| |||||
Գաբրովո (բուլղար․՝ Габрово), քաղաք կենտրոնական Բուլղարիայում՝ երկրի աշխարհագրական կենտրոնին մոտ։ Գաբրովոյի մարզի վարչական կենտրոնն է և ամենախոշոր բնակավայրը։ Տեղակայված է Ստարա Պլանինա լեռան հյուսիսային լանջին՝ Շիպկա լեռնանցքի մոտ՝ Յանտրա գետի երկու ափերին։
Քաղաքի բնակչությունը 58.4 հազար մարդ է (2012)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրովոն տնտեսական նշանակություն ձեռք բերեց Բուլղարական երկրորդ թագավորության շրջանում (1187-1393), որի մայրաքաղաքը Վելիկո Տիռնովոյից մի փոքր էր հեռու։
Բալկանյան թերակղզու օսմանյան բռնազավթումից հետո Գաբրովոյի բնակչությունն աճում է նախկին մայրաքաղաքից և գրավված այլ ամրոցներից բնակչության հոսքից։ 1860 թվականին Գաբրովան ստանում է քաղաքի կարգավիճակ։ Բուլղարիայի ազատագրումից հետո (1878) Գաբրովոն զարգանում է իբրև արդյունաբերական կենտրոն և նույնիսկ ստանում է «բուլղարական Մանչեստր» մականունը։ Այժմ քաղաքում զարգացած են թեթև արդյունաբերությունն ու մեքենաշինությունը։
Գաբրովոյի պատվին է անվանվել ապրիլի 1-ին հայտնաբերված աստերոիդ 2206-ը։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է.
Այս փոքրիկ մոլորակը, հայտնաբերված լինելով Ծիծաղի օրը, անվանվում է բուլղարական Գաբրովո քաղաքի պատվին, որը հայտնի է իր հումորով և ուրախ ոգով։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Discovered on All Fools' Day, this minor planet is named for the Bulgarian town known for its humor and high-spirited merriment.
Գաբրովոյի՝ Հումորի և սատիրայի տան ցուցանմուշներում պահվում է 2206-րդ աստերոիդի անվանակոչման պաշտոնական տեղեկագիրը, որը տրված է ԽՍՀՄ Թեորետիկ աստղագիտության ինստիտուտի կողմից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերվում է քաղաքի բնակչության քանակի վիճակագրությունը.
|
Գաբրովյան հումոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը Օդեսայի նման հումորի մայրաքաղաք է։ Ամեն տարի այնտեղ անց է կացվում հումորի փառատոն։ Գաբրովցիները հաճախ հանդես են գալիս իբրև անեկդոտների կերպարներ (այսպես կոչված՝ գաբրովյան հումոր), որտեղ սովորաբար ներկայացվում են իբրև չափազանց ժլատ, ամեն ինչ տնտեսելու ձգտող մարդիկ։ Գաբրովոյում է գտնվում իր տեսակի մեջ յուրօրինակ Հումորի ու սատիրայի տունը (բուլղար․՝ Дом на хумора и сатирата), որը պարբերաբար կազմակերպում է հումորային մրցույթներ։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Panevėžys City Municipality?, Լիտվա (մայիսի 17, 2004)
- Աալստ, Բելգիա (մայիսի 14, 2010)[3]
- Թուն, Շվեյցարիա (մայիս 1998)[4]
- Կավալա, Հունաստան
- Կումանովո, Հյուսիսային Մակեդոնիա (փետրվարի 27, 2009)[5]
- Միտիշչի, Ռուսաստան (2002)[6][7][8]
- Միտվայդա, Գերմանիա (մարտի 16, 2000)[9]
- Մոգիլյով, Բելառուս (1967)[10][11]
- Նովի-Սոնչ, Լեհաստան (մայիսի 21, 2005)[12]
- Շաքի, Ադրբեջան (2004)[13]
- Չեռնիգով, Ուկրաինա (սեպտեմբեր 2007)[14]
- Պանևեժիս, Լիտվա (մայիսի 17, 2004)[15][16]
- Պետահ Տիկվա, Իսրայել (2016)[17]
- Պրեշով, Սլովակիա (2004)[18]
- Սիսակ, Խորվաթիա (մայիսի 14, 2004)[19]
Քաղաքական իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրովոյի կմետը (քաղաքապետ) Տանյա Խրիստովան է[20]։
Հանրահայտ մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին Գաբրովոյում է ծնվել Պյոտր Ստեֆանով Ռուսևը՝ Բրազիլիայի առաջին կին նախագահ Դիլմա Ռուսևի հայրը։
Գաբրովոյում է ծնվել բուլղար բանաստեղծ և հրապարակախոս Կրասիմիր Եդրևը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
- ↑ Կենսագրական տեղեկագիր Գաբրովո համայնք (բուլղ.)(անգլ.)
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1288
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1298
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1289
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1291
- ↑ https://mytyshi.ru/international/partners/
- ↑ https://mytyshi.ru/about/strategy?tab=tab3586
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1290
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1292
- ↑ https://goridcentr.csgpb.by/pobratimy/virtualnaya-ekskursiya/gabrovo-bolgariya/
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1293
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1300
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1299
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1294
- ↑ http://www.panevezys.lt/lt/veiklos-sritys/uzsienio-rysiu-skyrius_1247/tarptautinis-bendradarbiavimas-220/miestai-partneriai.html
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1295
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1296
- ↑ https://gabrovo.bg/bg/page/1297
- ↑ Габровският кмет почва с ремонт за 7 млн. Արխիվացված 2010-06-26 Wayback Machine «Стандарт» (բուլղ.)
Քարտեզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղակայումը bgmaps.com քարտեզով(չաշխատող հղում)
- Տեղակայումը emaps.bg քարտեզով(չաշխատող հղում)
- Տեղակայումը Google քարտեզով
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրովո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 636)։ |