Jump to content

Բուլղարական առաջին կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
բուլղար․՝ Първo българско царство, Պարվո Բալգարսկո Ցարստվո
Բուլղարական Առաջին Կայսրություն
 Արևելքի Պրաետորյան Պրեֆեկտուրա 680 - 1018 Բուլղարական Երկրորդ Կայսրություն 
Քարտեզ


(Կայսրությունն իր գագաթնակետին)

Քարտեզ2


(Կայսրությունը կործանումից մի քանի տասնամյակ առաջ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Պլիսկա
(680–893)
Պրեսլավ
(893–968/972)
Սկոպյե
(972–992)
Օհրիդ
(992–1018)
Մակերես 753.000 կմԱ
Բնակչություն 4.000.000
Լեզու Բուլղարերեն, միջին հունարեն
Ազգություն Բուլղարներ, սլավոններ, հույներ
Կրոն Սլավոնական հեթանոսություն
(680–864)
Ուղղափառություն
(864–1018)
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Պետության գլուխ Խան, Ցար Կայսր
Պատմություն
- Բուլղարիայի քրիստոնեացումը 864
- Բուլղարերենի պաշտոնական լեզվի վերածումը 893
- Սիմեոն Ա-ի Ցար տիտղոսի ընդունումը 913

Բուլղարական Առաջին Կայսրություն (բուլղար․՝ Първo българско царство), միջնադարյան բուլղարական միապետություն Բալկաններում։ Պետության ձևավորումը սկսվել է մոտ 680 թ-ից՝ բուլղարների և այլ սլավոնական ցեղերի միավորմամբ։ Իր հզորության գագաթնակետին կայսրույթունը տարածվում էր Բուդապեշտ քաղաքից մինչև Սև ծով և Դնեպր գետից մինչև Ադրիատիկ ծով։

Բուլղարները կարողացան մի քանի անգամ ջախջախել բյուզանդացիներին, ետ մղել հունգարներին, կանգնացնել պեչենենգների և մագյարների առաջխաղացումը։

Բուլղարները նույնիսկ պաշարեցին Կոստանդնուպոլիսը 923 - 924 թվականներին։ Սակայն արդեն 1014 թ-ին Բյուզանդական կայսրությունը Բարսեղ Բ Բուլղարասպանի օրոք Կլեիդոնի ճակատամարտում ջախջախեց Բուլղարական կայսրությանը։ Արդեն 1018 թվականին Բուլղարիայի վերջին հենակետերը հանձնվեցին բյուզանդացիներին։