Jump to content

Բորիս Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ջոնսոն
բրիտանական անգլերեն՝ Boris Johnson
Մեծ Բրիտանիայի վարչապետ
հուլիսի 24, 2019 - սեպտեմբերի 6, 2022
Միապետ Եղիսաբեթ II
Նախորդող Թերեզա Մեյ
Հաջորդող Լիզ Թրաս
Պահպանողական կուսակցության առաջնորդ
հուլիսի 23, 2019 - սեպտեմբերի 5, 2022
Նախորդող Թերեզա Մեյ
Հաջորդող Լիզ Թրաս
Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղար
հուլիսի 13, 2016 - հուլիսի 9, 2018
Վարչապետ Թերեզա Մեյ
Նախորդող Ֆիլիպ Հեմոնդ
Հաջորդող Ջերեմի Հանթ
Լոնդոնի քաղաքապետ
մայիսի 3, 2008 - մայիսի 9, 2016
Նախորդող Քեն Լիվինգսթոն
Հաջորդող Սադիկ Խան
Պատգամավոր Աքսբրիջ և Սոութ Ռեյսլիփ շրջանից
 մայիսի 7, 2015
Նախորդող Ջոն Ռենդլ
Պատգամավոր Հենլի շրջանից
հունիսի 7, 2001 - հունիսի 4, 2008
Նախորդող Մայքլ Հեզելթայն
Հաջորդող Ջոն Հոուել
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[1]
Կրթություն՝ Իթըն քոլեջ և Բալիոլ քոլեջ (1986)
Գիտական աստիճան՝ Բակալավր
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Դավանանք Անգլիկան եկեղեցի[2][3]
Ծննդյան օր հունիսի 19, 1964(1964-06-19)[4][5][6][…] (60 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
Քաղաքացիություն  ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն բրիտանական անգլերեն՝ Alexander Boris de Pfeffel Johnson
Հայր Սթենլի Ջոնսոն
Մայր Շառլոթ Ջոնսոն Վալ[8]
Ամուսին Allegra Mostyn-Owen?[9], Մարինա Ուիլեր[10] և Carrie Johnson?[11]
Զավակներ Milo Arthur Johnson?, Cassia Peaches Johnson?, Theodore Apollo Johnson?, Lara Lettice Johnson?, Stephanie Macintyre Johnson?, Wilfred Lawrie Nicholas Johnson?, Romy Iris Charlotte Johnson? և Frank Alfred Odysseus Johnson?
 
Կայք՝ gov.uk/government/people/boris-johnson
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալեքսանդր Բորիս դե Պֆեֆել Ջոնսոն, առավել հայտնի է որպես Բորիս Ջոնսոն (անգլ.՝ Alexander Boris de Pfeffel Johnson, Boris Johnson; հունիսի 19, 1964(1964-06-19)[4][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), բրիտանացի քաղաքական գործիչ և լրագրող, 2019 թվականի հուլիսի 24-ից՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 6Մեծ Բրիտանիայի վարչապետ։ 2008-2016 թվականներին եղել է Լոնդոնի քաղաքապետ։ 2001-2008 թվականներին, ինչպես նաև 2015 թվականից Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ է։

2020 թվականի մարտի 27-ին նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել[15][16]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ջոնսոնը ծնվել է 1964 թվականի հունիսի 19-ին Նյու Յորքում։ Ծննդյան իրավունքով ունի ամերիկյան և բրիտանական քաղաքացիություն։ 2015 թվականին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը պատրաստվում է հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից։ Հրաժարման հիմնական պատճառը խնդիրներն են ԱՄՆ հարկային ծառայության հետ (IRS)՝ հատկապես անշարժ գույքի հարկերի հետ. Ջոնսոնը հրաժարվում էր ԱՄՆ հարկային ծառայությանը մուծել Լոնդոնի՝ իր տան վաճառքից ստացված եկամտահարկ։

Նրա հորական նախապապը հայտնի թուրք լրագրող[17] Ալի Քեմալն է, որը կարճ ժամանակահատվածով եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Նրա պապը տվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ձերբակալման հրաման։ Արդյունքում, Աթաթուրքի իշխանության գալուց հետո, նա պաշտոնազրկվել է։

Դրանից հետո Ջոնսոնի պապը փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունել է Ուիլֆրեդ Ջոնսոն անունը (Wilfred Johnson

Հոր կողմից նախատատը՝ Հանիֆա Ֆերեդը, ազգությամբ ադիգ է եղել, ով փախել է Թուրքիա Ռուսաստանից։

Բորիսը մեծացել է իր եղբոր և երկու քույրերի հետ։

1970-ական թվականների սկզբին Բորիս Ջոնսոնի հայրը՝ Սթենլի Ջոնսոնը (Stanley Johnson), եղել է Եվրոպայի ամենահայտնի բնապահպաններից մեկը։ Այդ իսկ պատճառով նախնական կրթությունը ստացել է Բրյուսելի եվրոպական դպրոցում։

Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, և կրթությունը շարունակել է Սասսեքսի նախապատրաստական դպրոցներից մեկում՝ Էշդաուն Հաուս նախապատրաստական դպրոցում, այնուհետև՝ Էտոն քոլեջում։

1983-1984 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում։

Եղել է հայտնի Բուլինգդոնյան ակումբի անդամ (Bullingdon Club)։ Համալսարանական կրթությունը ավարտելուց հետո զբաղվել է լրագրությամբ։

2008-2016 թվականներին եղել է Լոնդոնի քաղաքապետ։ 2001-2008 թվականներին, ինչպես նաև 2015 թվականից Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ է։

2016 թվականի հուլիսի 13-ից Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն է։

2019 թվականի հուլիսի 24-ից Մեծ Բրիտանիայի վարչապետն էր։ 2022 թվականի հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել, սակայն կշարունակի պաշտոնավարել մինչև Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը[18]։ Նա պաշտոնավարեց մինչև 2022 թվականի սեպտեմբերի 5-ը, երբ Լիզ Թրասը ընտրվեց Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ։

Լրագրողական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականից սկսել է աշխատել Daily Telegraph-ում։

1989- 1994 թվականներին եղել է Daily Telegraph-ի հատուկ թղթակիցը Բրյուսելում։

1998 թվականից համագործակցում է BBC-ի հետ։

2000 թվականից «Spectator» ամսագրի խմբագիրն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/boris-johnson-1964
  2. http://www.jpost.com/Israel-News/At-Western-Wall-London-mayor-affirms-his-Jewish-ancestry-432666
  3. Johnson appeared genuinely moved as he placed his right hand on the Western Wall and paused for a minute while photographers took pictures of him praying.
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 7,2 London Mayor Boris Johnson agrees to pay US tax billBBC.
  8. https://www.geni.com/people/Rt-Hon-Boris-Johnson-MP-PC/6000000011177409367
  9. https://www.express.co.uk/news/uk/1145235/boris-johnson-divorce-is-boris-johnson-divorced-marina-wheeler-carrie-symonds
  10. https://timesofindia.indiatimes.com/world/uk/uk-pm-johnsons-divorce-with-indian-origin-wife-finalised/articleshow/75615513.cms
  11. Boris Johnson and Carrie Symonds reportedly marry in secret ceremony // The GuardianUnited Kingdom: GMG, 2021. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  12. https://improbable.com/ig/winners/#ig2020
  13. https://www.president.gov.ua/documents/5942022-43705
  14. https://www.aei.org/spotlight-panels/2018-annual-dinner/
  15. «PM Boris Johnson tests positive for coronavirus». BBC News (բրիտանական անգլերեն). 2020 թ․ մարտի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  16. «UK Prime Minister Boris Johnson tests positive for COVID-19». Sri Lanka News - Newsfirst (անգլերեն). 2020 թ․ մարտի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  17. Армения в документах Государственного департамента США 1917—1920 гг. / Сост. и пер. с англ. Г. Г. Махмурян. — Ер.: Ин-т истории НАН Армении, 2012. — С. 436. — ISBN 978-99941-73-63-1
  18. The Guardian: Джонсон согласился уйти в отставку

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Ջոնսոն» հոդվածին։