Բարի Բերիշ
Բարի Բերիշ անգլ.՝ Barry Barish | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1936[1][2] (88 տարեկան) Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | experimental physicist, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | փորձարարական ֆիզիկա, ֆիզիկա[3] և աստղաֆիզիկա[3] |
Անդամակցություն | Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ջոն Մարշալի անվան դպրոց և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1962) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1962) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][3] |
Եղել է գիտական ղեկավար | Erotokritos Katsavounidis?[5] |
Պարգևներ | |
Barry Barish Վիքիպահեստում |
Բարի Քլարկ Բերիշ (անգլ.՝ Barry Clark Barish, հունվարի 27, 1936[1][2], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2017 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է գրավիտացիոն ալիքների փորձնական ճանապարհով գրանցման համար։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 2002 թվականից[10], Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ծնողները, Հարոլդ Բերիշը (1911—1988) և Լի Բերիշը (1919—1995) Ռուսական կայսրությունից արտագաղթած հրեաների ընտանիքներից էին[11][12]։ Բարի Բերիշը ծնվել և մեծացել է Հարավային Կալիֆոռնիայում։
Բերկլիի համալսարանում 1957 թվականին ստացել է ֆիզիկայի բակալավրի աստիճան, և ապա 1963 թվականին պաշտպանել է իր դոկտորական աշխատությունը, որի թեման էր բարձր էներգիաների ֆիզիկան։ 1963 թվականից սկսած աշխատում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։
1994 թվականից LIGO-ի առաջատար հետազոտողն էր, իսկ 1997 թվականից տնօրենը։ Բերիշը նաև աշխատել է Ֆերմիլաբում և Միջազգային գծային կոլայդերի վրա։ Հանդիսանում է Ամերիկյան ֆիզիկական միության անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 — Կլոպսթագի հիշատակի մրցանակ
- 2006 — Բոլոնիայի համալսարանի պատվավոր դոկտոր
- 2013 — Գլազգոյի համալսարանի պատվավոր դոկտոր
- 2016 — Էնրիկո Ֆերմիի մրցանակ
- 2017 — Աստուրիայի արքայադստեր մրցանակ (գիտության և տեխնիկայի հետազոտությունների համար)
- 2017 — Հենրի Դրայպերի մեդալ
- 2017 — Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ YouTube video — ed. size: 500000000
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Höchste Auszeichnung: Physik-Nobelpreis geht an drei US-Gravitations-Forscher — 2017.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2017/press.html
- ↑ https://royalsociety.org/news/2019/04/royal-society-announces-2019-fellows/
- ↑ https://eps-hepp.web.cern.ch/eps-hepp/cocconi-prize-awards.php
- ↑ Barry C. Barish (անգլ.)
- ↑ Galia Miller Sprun «A Small-Town Jewish Family’s Rebuke of Car Maker Henry Ford»
- ↑ Hillside Memorial Park (Լոս Անջելես) գերեզմանատանը գերեզմանաքրի վրայի գրառում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարի Բերիշ» հոդվածին։ |
|
- Հունվարի 27 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օմահա քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ամերիկացի գիտնականներ