Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի
Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի | |
Կրթություն՝ | Հարտվիգ Նիսսեն դպրոց (1950) և Օքսֆորդի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | ազնվական |
Ծննդյան օր | փետրվարի 12, 1932[1] (92 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Դինաստիա | House of Glücksburg (Norway)? |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Հայր | Ուլաֆ V[1] |
Մայր | Մարթա Շվեդացի[1] |
Ամուսին | Johan Ferner? |
Զավակներ | Cathrine Ferner?[1], Benedikte Ferner?[1], Alexander Ferner?[1], Elisabeth Ferner?[1] և Carl-Christian Ferner?[1] |
Պարգևներ | |
Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի (նորվ.՝ Astrid Maud Ingeborg av Norge), (փետրվարի 12, 1932[1], Օսլո, Նորվեգիա), Ուլաֆ V թագավորի և իր կնոջ՝ Մարթա Շվեդացու երկրորդ դուստրը։ Հարալդ V թագավորի ավագ և Ռագնհիլդ Նորվեգացու կրտսեր քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստր Աստրիդը մկրտվել է 1932 թվականի մարտի 31-ին պալատական մատուռում, նրա հոգևոր ծնողներն են դարձել հայրական պապը և տատը՝ Նորվեգիայի թագավոր Հակոն VII -ը և Նորվեգիայի թագուհի Մոդ Բրիտանացին, նրա մայրական պապն ու տատը՝ Շվեդիայի արքայազն Կարլը և արքայադուստր Ինգեբորգը, նրա մորաքույրը՝ Արքայադուստր Աստրիտը՝ Բրաբանտի դքսուհին, Յորքի դքսուհի Էլիզաբեթը, Դանիայի արքայադուստր Թիրան, Շվեդիայի արքայազն Էուգեն և Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջը։ Արքայադուստր Աստրիդը անվանակոչվել է ի պատիվ իր հայտնի մորաքրոջ, հայրական և մայրական տատիկների։
Արքայադուստր Աստրիդը մեծացել է Ասքերում գտնվող Սկաուգում արքայական դղյակում և ստացել է մասնավոր կրթություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա միանում է իր ընտանիքին, փախչելով նացիստներից և պատերազմն անց է կացնում իր մայրիկի, եղբոր և քրոջ հետ տարագրության մեջ՝ Վաշինգտոն ԿՇ -ում[4]։
Պատերազմից հետո նա Օքսֆորդում սովորել է տնտեսագիտություն և քաղաքական պատմություն։
1954 թվականի ապրիլին իր մոր մահից մինչև 1968 թվականի օգոստոսին եղբոր հարսանիքը, արքայադուստր Աստրիդը Նորվեգիայի առաջին տիկինն էր, իր հոր հետ միասին աշխատելով կողք-կողքի՝ բոլոր ներկայացուցչական պարտականությունների, այդ թվում, պետական այցերի ժամանակ։
Արքայադուստր Աստրիդն այժմ ապրում է Օսլոյում, Նորդմարկայում։ Նրա հոբբիներն են գործելը, ասեղնագործությունը, կարդալը և ճենապակու վրա նկարելը։
2005 թվականին նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված արարողություններին, այդ թվում Լոնդոնում Նորվեգիայի միապետի աքսորությանը նվիրված հուշատախտակի բացման արարողությանը[5]։
2012 թվականի փետրվարին արքայադուստր Աստրիդն իր ծննդյան 80-րդ տարեդարձը տոնեց Օսլոյում գտնվող Թագավորական պալատում[6]։
Ամուսնություն և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստր Աստրիդն ամուսնանում է ամուսնալուծված, ազնվական տիտղոս չունեցող, նավաստի, օլիմպիական մեդալակիր և գործարար Յոհան Մարտին Ֆերների հետ (1927 թվականի հուլիսի 22 - 2015 թվականի հունվարի 24) 1961 թվականի հունվարի 12-ին, Ասքերում[7]։ Հարսանիքը վարում էր Նիդարոսի եպիսկոպոս Բիշոպ Արնե Ֆյելբուն[8]։
Զույգն ունեցել է հինգ զավակ[9].
- Կատրինե (ծնվ. 22 հուլիս 1962 թ.),
- Բենեդիկտ (ծնվ. 27 սեպտեմբեր 1963 թ.),
- Ալեքսանդր (ծնվ. 15 մարտ 1965 թ.),
- Ելիզաբեթ (ծնվ. 30 մարտ 1969 թ.),
- Կարլ-Քրիստիան (ծնվ. 22 հոկտեմբեր 1972 թ.):
Տիտղոսներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի | |
---|---|
Տեսակ | մարդ |
Մասն է | Norwegian royal family? |
Տիտղոսներ | Ձերդ Մեծություն |
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 12 փետրվարի 1932 – 12 հունվարի 1961: Ձերդ թագավորական մեծություն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ
- 12 հունվարի 1961 – մինչև հիմա: Ձերդ մեծություն Արքայադուստր Աստրիդ, տիկին Ֆերներ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգիա: Սուրբ Օլաֆի միաբանության մեծ խաչի ասպետ[10][11][12][13][14][15]
- Նորվեգիա: Նորվեգիայի Հաոկոն VII թագավորի թագավորական ընտանիքի շքանշան[10][13][16][17]
- Նորվեգիա: Նորվեգիայի Ուլաֆ V թագավորի թագավորական ընտանիքի շքանշան[10][13]
- Նորվեգիա: Նորվեգիայի Հարոլդ V թագավորի թագավորական ընտանիքի շքանշան[10][13]
- Նորվեգիա: Հակոն VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ[10][13]
- Նորվեգիա: Հակոն VII թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ[10][13]
- Նորվեգիա: Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ[10][13]
- Նորվեգիա: Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ[10][13]
- Նորվեգիա: Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ[10][13]
- Նորվեգիա: Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ[10]
- Նորվեգիա: Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ[10][18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://www.royalcourt.no/artikkel.html?tid=34898&sek=34888&scope=27248
- ↑ Tildelinger av ordener og medaljer — Norwegian royal family.
- ↑ «Her Highness Princess Astrid». Kongehuset.no. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Plaque commemorating the King's exile». Kongehuset.no. 2005 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Berglund, Nina (2012 թ․ փետրվարի 12). «Palace dinner for princess' 80th : Views and News from Norway». Newsinenglish.no. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Lundy, Darryl. «p. 10161 § 101603». The Peerage.
- ↑ Koenig, Marlene Eilers. «Princess Astrid marries divorced commoner». Royalmusingsblogspotcom.blogspot.co.uk. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Family Ferner». Tv2.no. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 «The Decorations of HH Princess Astrid». Royalcourt.no. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Photographic image» (JPG). S-media-cache-ak0.pinimg.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Photographic image» (JPG). Judytravelsabroad.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 «Princess Astrid Wearing Order, Decoration and Medals». Judytravelsabroad.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Photographic image» (JPG). C7.alamy.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ [1]
- ↑ «Photographic image» (JPG). S-media-cache-ak0.pinimg.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Photographic image» (JPG). C7.alamy.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ [2]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Trond Norén Isaksen: Kvinne blant konger: En biografi om prinsesse Astrid. 412 sider. Damm 2007. ISBN 9788204136756
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի» հոդվածին։ |
|